OS/2-ի համար Warpzilla — Mozilla-ի Հուշումներ

Նորություններ

  • 2014թ-ի փետրվարի 11-ից OS/2-ի համար Mozilla-ն պաշտոնապես մեռած է, OS/2-ի ամբողջական աջակցության կոդը հեռացվել է սկզբնակոդի ծառից: Այս ամենի նախնական պատճառներից մեկը կենտրոնական կայք ուղարկվող աջակցության, ինչպես նաև աջակցելու ցանկության պարզ բացակայությունն էր, ինչպես որ ամիսներ առաջ կանխատեսվել էր: Bitwise-ը ստեղծեց Firefox ESR-ի fork (սեփական պատճենի ստեղծման գործընթաց), և աշխատում է Mozilla / Google IPC կոդի տեղափոխման վրա:
  • Gecko 6-ից հետո OS/2 կառույցներում ամենից սովորական խափանումը տառատեսակի կոդում է եղել: Վերջապես լուծում գտնվել է՝ user_pref(<<gfx.downloadable_fonts.enabled>>, false);
    Կառույցներում սա այժմ դիֆոլթ կարգավորվում է ESR (extended support release-հավելյալ աջակցության թողարկում) ճյուղից:
  • OS/2 կառույցներում բացակայող բաղադրիչները ներառում են՝ WebGL՝ OpenGL դրայվերների (սարքավարիչ) բացակայության պատճառով; փլագին խափանումներից պաշտպանող IPC և տառատեսակներն ավտոմատ բեռնելու և դրանք օգտագործելով տեքտ ցուցադրելու համար վեբ տառատեսակներ:
  • IBM թիմը դադարեցրեց OS/2-ի համար Mozilla-ի վրա աշխատանքը շատ տարիներ առաջ:Ոչ թիմի անդամ ծրագրավորողների մասնակցությունը ողջունվում է: Պահանջվող գործիքներից մեկը rc.exe version 5.00.007 է:

 Առնչվող Ծրագիր

tcpip32.dll

Սթիվ Լևինեն թողարկել է tcpip32.dll-ի բարելավված տարբերակը, որը կանխում է այն խափանումները, որոնց մարդիկ ականատես են եղել Mozilla ծրագրեր օգտագործելու ժամանակ: Այն այս DLL-ն (Dynamic Link Library- Դինամիկական Կապի Գրադարան (ԴԿԳ)) բազմահոսքային է դարձնում և SMP (Symmetric Multiprocessing- Համաչափ Բազմամշակում(ՀԲՄ)) անվտանգ:

Exceptq

Եթե Warpzilla-ն խափանվում է, Exceptq ձայն կհանի և հետո կստեղծի բացառիկ զեկույց, որը կպարունակի խափանման վերաբերյալ մանրամասներ: Տե՛ս նաև NSPR_NO_EXCEPTQ տեղեկությունը միջավայրի փոփոխականներ բաժնում:

Դուդլի Էկրանապահիչ

Եթե տեղադրեք Դուդլի Էկրանապահիչ, Warzpilla-ն կարող է որոշել, թե երբ չեք փոխազդում համակարգչի հետ, և կիրականացնի բազմաթիվ հետին պլանի և մաքրման աշխատանքներ չօգտագործման ժամանակահատվածների ընթացքում:

RWS

RWS-ի հետ դուք կարող եք բացել ներբեռնումները՝ օգտագործելով նրանց դիֆոլթ WPS կապը, և ծրագիրը կցուցադրի ճշգրիտ պատկերակը ֆայլ ցանկերում և դիալոգներում: Տե՛ս նաև MOZ_NO_RWS տեղեկությունը միջավայրի փոփոխականների բաժնում:

Lightning

Thunderbird-ի և SeaMonkey-ի համար Lightning հավելումն ավելացնում է օրացույցի աջակցությունը: Ի տարբերություն շատ հավելումների՝ տարբերակները պետք է համապատասխանեն հատուկ Gecko թողարկումներին: Դեյվ Յիոն ապահովել է կառույցներ 17ESR-ի, 24ESR-ի և 31ESR-ի համար: Ակնկալվում է, որ ապագայում Lightning-ը  կմիացվի Thunderbird-ին և SeaMonkey-ին՝ սկսելով 38ESR-ից:

 

Համատեղելի Փլագիններ

Ֆայլի անուն

Նշումներ

Acrobat Acrobat 4.05
Acrobat 5.1
nparos2.dll
nparos25.dll
PDFJS հավելումը փլագինների համար կարևոր փոխարինիչ է
Պահանջում է InnoWin Աշխատաժամանակ: LIBPATHSTRICT-ի հետ այս փլագինն աշխատեցնելու համար դուք կարող եք օգտագործել այս կարկատան ծրագիրը (Acrobat 4-ի համար), հետևել ծրագրում բարելավելու Ձեր տարբերակը գաղափարին կամ ավելացնել \OS2\DLL BEGINLIBPATH-ին:
Flash Flash 11
npflos2.dll Հասանելի է eComstation Software Subscription-ի (eComstation Ծրագրի Բաժանորդագրություն) հաճախորդներին, միայն աշխատում է eCS 1.2-ի և հետագայում ստեղծվածների վրա:
Flashblock-ը Ձեզ հնարավորություն է տալիս, որ Flash փլագինը տեղադրեք առանց Flash գովազդների պատճառով մշտապես զայրանալու (կամ դիտարկչի խափանում ունենաք փլագինում եղած սխալների պատճառով և դեռևս չտեղափոխված IPC): Դուք պարզապես սեղմում եք <<Աշխատեցնել>> պատկերակը ցանկացած Flash առարկայի համար, որն իրականում ցանկանում եք տեսնել:
Flash Flash 7
npswf2.dll Flash7 փաթեթն այնպես է բարելավվել, որ ձայնն աշխատում է LIBPATHSTRICT-ի հետ, ներկայանում է որպես Flash 9
Java Java 6
npicedt.dll IcedTea-Web փլագինն աշխատում է OpenJDK 1.6-ի հետ: Նախկին Java 1.4.x փլագիններն այլևս համատեղելի չեն:
MPlayer MPlayer
npmp.dll Հաղորդվող աուդիո/վիդեո փլագին (MPEG, QuickTime, WMV, ASF, FLV և այլն):

DjVu

npdjvu.dll DjVu-ն թվային փաստաթղթերի, տեսածրված փաստաթղթերի և բարձր լուծաչափով պատկերների Կայքում մատուցման համար ծրագրի հարթակ, ֆայլ ֆորմատ և խտացված տեխնոլոգիաների շարք է:

PM Բեռնիչ

nppmd.dll Բռնում և գործածում է ներբեռնումները
Auto Wget npawgbin.dll
& others
Բռնում և գործածում է ներբեռնումները
Նաև ունի աուդիո և վիդիոյի հետ գործածվող npawgaud.dll և npawgvid.dll
GBM npgbm.dll Generalised Bitmap Module-ը (Ընդհանրացված Բիթքարտեզ Մոդուլ)  կարող է ցուցադրել բազմաթիվ բիթքարտեզ ֆայլ ձևաչափեր
META դիտիչ npmeta.dll Թույլ է տալիս, որ դուք դիտեք *.MET ֆայլերը

Ապասեղմում Փլագին

npunzip.dll  
Դուք կարող եք <<տեղադրել>> փլագինները՝ պարզապես դրանք պատճենելով փլագին տեղեկատուում (կամ Ձեր պրոֆիլի փլագինների տեղեկատուում)
Ծրագրավորողները կարող է ցանկանան ստուգել OS/2 Փլագին Գործիքների Հավաքածուն ( Hobbes-ից)՝ ներառյալ այս թարմացումը
Փլագինի մասին տեղեկատվություն գտնելու մեկ այլ տեղ է plugindoc

 

Միջավայրի փոփոխականներ

MOZILLA_HOME

Դուք կարող եք օգտագործել MOZILLA_HOME միջավայրի փոփոխականը, որպեսզի որոշեք Ձեր Warpzilla պրոֆիլների համար տեղը: Դիֆոլթով պրոֆիլները ստեղծվում են ծրագրի տեղեկատուում: Այս փոփոխականի հետ դրանք կստեղծվեն և փոխարենը կօգտագործվեն  %MOZILLA_HOME%\Mozilla ներքո:

MOZ_ACCELERATED

Gecko 2.0 (Firefox 4.x և SeaMonkey 2.1.x) և DIVE օգտագործող գրաֆիկական արագացման համար վերոնշյալ ֆուկցիայի աջակցություն: Սա կարելի է անջատել՝ նախընտրությունների մեջ <<Հնարավորության դեպքում կիրառել ծրագրի արագացումը >> չեղարկելով, կամ կարող եք MOZ_ACCELERATED միջավայրի փոփոխականը դնել 0-ի վրա: Այն նաև անջատվում է, եթե Panorama դրայվերն է օգտագործվում, երբ ստվերի պահենին միանում է, քանի որ այդ դրայվերը ճիշտ չի աշխատում DIVE-ի հետ: %MOZ_ACCELERATED%-ի համար այլ տարբերակները ներառում են՝ 1 ենթադրել ծրագրի կուրսոր՝ SNAP-ից բացի այլ վիդեո դրայվերների համար ստանդարտը, և 2 ենթադրել սարքի կուրսոր՝ SNAP-ի համար ստանդարտը: Եթե մենյուների վրայով մկնիկի շարժը և ներքև իջեցնելը վիդեո աղավաղման է հանգեցնում, դրեք այս փոփոխականը 1-ի: Եթե մկնիկը թրթռում է ոլորելիս, կարող եք փորձել այս փոփոխականը դնել 2-ի, սակայն սա կարող է վիդեո աղավաղման հանգեցնել, եթե Ձեր դրայվերը չի ապահովում սարք մկնիկի կուրսորը:

MOZ_NO_REMOTE

MOZ_NO_REMOTE=1 հետ է պահում Mozilla-ին ծնողական հաղորդագրության պատուհանի ստեղծումից, այնպես որ Warpzilla-ն չի կարող նկատել այլ աշխատող տարբերակներ: Սա միայն օգտակար է, եթե դուք ցանկանում եք աշխատեցնել տարբեր տարբերակներ նույն պահին (տարբեր պրոֆիլներով):

MOZ_NO_RWS

MOZ_NO_RWS=1 անջատում է RWS-ի կողմից ապահովվող WPS ինտեգրում ֆունկցիաները: RWS-ով կարող եք բացել ներբեռնումները՝ օգտագործելով նրանց դիֆոլթ WPS կապը, և ծրագիրը կցուցադրի ճշգրիտ պատկերակը ֆայլային ցանկերում և դիալոգներում: Սովորաբար սրանք օգտակար ֆունկցիաներ են, սակայն գոնե մեկ հայտնի վրիպում կա, որտեղ մկնիկով քաշելը կարող է խափանման հանգեցնել:

MOZ_PLUGIN_PATH

Warpzilla-ն կփնտրի փլագիններ .\plugins, %MOZILLA_HOME%\Mozilla\Plugins-ում և %MOZ_PLUGIN_PATH% միջավայրի փոփոխականով նշված ուղում:

NSPR_NO_EXCEPTQ

Եթե Warpzilla-ն խափանվում է, Exceptq-ը ձայն կհանի և հետո կստեղծի բացառիկ զեկույց, որում կպարունակվի խափանման վերաբերյալ մանրամասներ: Կարգավորում NSPR_NO_EXCEPTQ=1-ն անջատում է սա Warpzilla ծրագրերի համար, սակայն սովորաբար դուք ցանկանում եք, որ այդ տեղեկատվությունը հասանելի լինի:

NSPR_OS2_NO_HIRES_TIMER

Եթե OS/2-ի բարձր լուծաչափ թայմեր օգտագործող բազմամեդիա ծրագրերի հետ խնդիր եք ունենում, կարող եք այնպես անել, որ Warpzilla դիտարկիչները չօգտագործեն այն՝ կարգավորելով միջավայրի փոփոխական NSPR_OS2_NO_HIRES_TIMER=1

KAI_AUTOMODE

Firefox 31 (և SeaMonkey 2.28) սկսելով՝ K Աուդիո Ինտերֆեյսը օգտագործվում է և՛ DART-ին և՛ UniAud-ին աջակցելու համար: Այն ավտոմատ կընտրի՝ հիմնվելով այն բանի վրա, թե դուք ինչ եք տեղադրել, սակայն կարող եք չեղարկել այն, եթե պատճառ ունեք (օրինակ՝ UniAud ինտերֆեյսը միշտ չի աշխատում, սակայն UniAud դրայվերները նաև աջակցում են DART-ին): Կարող եք կարգավորել KAI_AUTOMODE=UNIAUD կամ KAI_AUTOMODE=DART

MOZILLA_USE_EXTENDED_FT2LIB

Այս միջավայրի փոփոխականը ամբողջական աջակցություն է ցուցաբերել Innotek Տառատեսակի Շարժիչին: Այդ տառատեսակի շարժիչն այլևս անհրաժեշտ չէ, և իրականում կարող է Warpzilla-ի ներկայիս տարբերակներում խափանումների հանգեցնել: Mozinst փաթեթը ներառում է այն ապաակտիվացնող <<fechg>> ծրագիրը:

 

Ավելի շատ գործառականության համար հուշումներ
Պրոֆիլներ

SeaMonkey 1.x-ն օգտագործում է նույն պրոֆիլ տվյալները, որոնք Mozilla Լրակազմն էր օգտագործում, մինչդեռ SeaMonkey 2.x-ը, Firefox-ը և Thunderbird-ը ունեն առանձին պրոֆիլներ, սակայն կարող են տեղաշարժել պրոֆիլ տվյալները, եթե դրանք %MOZILLA_HOME%-ում են:

Դուք կարող եք նոր պրոֆիլ տեղափոխել ավելի հին պրոֆիլների հատվածները: SeaMonkey-ի, Firefox-ի և Thunderbird-ի համար հուշումներ կան: Պրոֆիլների շարժ կարելի է անել, սակայն պահանջվում են ձեռքով փոփոխվող ուղիներ կազմաձևման ֆայլերում (նախնական prefs.js) և registry.dat-ից ճշգրիտ պրոֆիլ տեղի ցուցադրում: Այս առցանց registry.dat խմբագրիչը (SeaMonkey 1.x-ի համար) կամ այս REXX գործիքները կարող են օգնել:

Հակասխալնույնացման տառատեսակներ Warpzilla-ն ունի ներկառուցված աջակցություն հակասխալնույնացման տառատեսակների համար: Միայն Ճիշտ Տեսակ և Տեսակ 1 տառատեսակները կարելի է օգտագործել, այնպես որ կարող է ցանկանաք տեղադրել WorkPlace Sans-ը WarpSans-ի փոխարինման համար:
MathML տառատեսակներ Warpzilla-ն օժանդակում է MathML-ին, սակայն պետք է ունենաք տառատեսակներ, որոնք պարունակում են պահանջվող նշանները, օրինակ՝ STIX և Asana տառատեսակները: Տառատեսակները տեղադրելուց հետո կարող եք փորձել MathML-ը:
Քաշել և Գցել

Warpzilla-ն տրամադրում է ամբողջական քաշել և գցել օգնությունը՝ և՛ դեպի դիտարկիչը և՛ դիտարկչից: Դուք կարող եք սեղմած պաել Ctrl ստեղնը, եթե ցանկանում եք պատճենել պատկերներ և վեբ էջեր, քան թե պարզապես URL օբյեկտներ ստեղծել:

Սրանք գցել Mozilla-ի վրա Սեղմել Mozilla կստանա սա Ձևափոխված որպես
WPSUrl օբյեկտ  

օբյեկտի պարունակություն

Url, HTML, & Տեքստ
ցանկացած ֆայլ   օբյեկտի ուղի

Url, HTML, & Տեքստ

ցանկացած ֆայլ Alt

ֆայլի պարունակություն

Տեքստ
Քաշել Տեքստ Url   Url տեքստ

Url, HTML, & Տեքստ

Քաշել Տեքստ Url

  քաշված տեքստ Տեքստ

Համատեղելի ծրագրից քաշված ծրագիր (օրինակ՝ EPM, GCJava)

  քաշված տեքստ Տեքստ
SYS2070 Եթե SYS2070 խափանումներ են լինում, երբ փորձում եք Mozilla-ն աշխատեցնել, դա նշանակում է, որ DLL-ի սխալ տարբերակ է գտնվել: Այս լուծումներից մեկը կարող է օգնել՝

  • LIBPATH-ից հեռացրեք IBM Վեբ Դիտարկիչը
  • Դուք ճիշտ ձևով չեք տեղադրել (ապասեղմված հին տեղեկատուում)
  • Աշխատող մեկ այլ տարբերակ ունեք՝ առանց LIBPATHSTRICT-ի օգտագործման
Նախընտրությունների Փոփոխում Նախընտրությունների փոփոխման ամենահեշտ ձևը about:config page-ից է. դրանցից շատերի համար փաստաթղթեր կան: Եթե ընտրում եք փոփոխություններ անել անմիջապես նախընտրությունների ֆայլում (prefs.js), դրանք պետք է արվեն, երբ Warpzilla-ն փակ է, այլապես դրանք չեն պահպանվի. այն վերագրանցում է ֆայլը, երբ այն գոյությունի ունի: Դուք նաև պետք է խուսափեք EOF (ֆայլի վերջ) հատկանիշ ավելացնող խմբագրիչի օգտագործումից ( E.EXE նման):
Որպես prefs.js-ի փոփոխման այլընտրանք, կարող եք ստեղծել user.js ֆայլ: Այս ֆայլը երբեք չի փոփոխվում Mozilla-ի կողմից և չեղարկում է ցանկացած կարգավորում prefs.js-ում
Սյունատների Օգտագործում Դուք կարող եք ստեղնաշարով շարժել սյունատները՝ օգտագործելով Ctrl-PgUp-ը և Ctrl-PgDn-ը կամ Ctrl-Tab-ը
Դուք կարող եք պահպանել էջանշանը, որը կվերաբացի ներկայումս բաց բոլոր դիտարկիչ սյունատները՝ ընտրելով Սյունատների այս Խմբին Էջանշան դնելը: Դուք նույնիսկ կարող եք այս խմբից ավելացնել կամ հեռացնել URLներ, քանի որ այն նման է թղթապանակի:Firefox 2.0-ում յուրաքանչյուր սյունատն ունի փակելու կոճակ: Եթե ցանկանում եք վերականգնել հին ձևը, <<browser.tabs.closeButtons>> դրեք 3-ին:
Սկրիպտ Թայմ-աութներ Եթե խնդիրներ ունեք՝ կապված մի քանի Java սկրիպտի չափից երկար աշխատաժամանակի և յուրացնող CPU (Կենտրոնական Մշակիչ Հանգույց) փուլերի հետ, կարող եք կրճատել այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է <<չեղարկել սկրիպտ>>դիալոգի հայտնվելու համար: Կարող եք փոխել <<dom.max_script_run_time>> և <<dom.max_chrome_script_run_time>> արժեքները վայրկյանների այն քանակով, որը դուք ցանկանում եք թույլատրել, նախքան դիալոգը կհայտնվի, որտեղ առաջին տարբերակը վեբ կայքերի սկրիպտների համար է, իսկ երկրորդ տարբերակը՝ օգտագործողի ինտերֆեյսի սկրիպտների (ներառյալ հավելումներ):
Էջանշաններ Warpzilla-ն սովոր է էջանշանների համար SQLite տվյալների բազան օգտագործելուն, քան թե ստանդարտ bookmarks.html ֆայլը: Հնարավոր է ավտոմատ կերպով ներմուծել և արտահանել  Ձեր bookmarks.html ֆայլը մեկնարկի և անջատման ժամանակ՝ թեպետ մի քանի փոքր նախազգուշացումներով:
SQLite Warpzilla-ում օգտագործվող SQLite տվյալների բազաները կարող են անընդմեջ մեծանալու միտվածություն ունենալ: Կարող եք օգտագործել SQLite Դիտարկիչը՝ <<ճնշելու>> (խտացնել) *.sqlite տվյալների բազա ֆայլերը Ձեր պրոֆիլում, մինչդեռ դիտարկիչը փակ է. այս գործողությունը աշխատաժամանակն ավելի արդյունավետ կդարձնի: <<Վայրեր>> տվյալների բազան կարող է նաև խտացվել Warpzilla-ում՝ օգտագործելով Սխալի Կառավարակետը: Մյուս տարբերակը UPSSV փաթեթն է:
Պատկերակներ Եթե Mozilla 1.1-ում և վերոնշյալներում պատկերակները չեք հավանում, դուք կարող եք դրանք փոխել՝ փոխարինելով ֆայլերը chrome\icons տեղեկատուում: Կան մի քանի հասանելի պատկերակի փաթեթներ, սակայն մարդիկ տեղեկացրել են, որ դրանք OS/2-ում աշխատեցնելիս խնդիրներ են եղել: Կլաուս Սթեդթլերը ստեղծել է պատկերակի փաթեթ, որը օգտագործում է ստանդարտ պատկերակներ, սակայն ճիշտ է ստեղծված OS/2-ի համար:
Կարող եք ստանալ պատկերակներ այլ windows-ի համար՝ տեղադրելով պատկերակներ այս ֆայլ անուններով՝ commonDialog.ico, profileWindow.ico, և default.icoՖիլ Փարկերը ստեղծել է մի քանի Firebird պատկերակներ, որոնց հիմքը Firebird վեբ կայքում գտնվող կրակի դիզայնն է: Մի քիչ ոգեշնչվելով՝ նա նաև ստեղծեց երկու այլ պատկերակներ մեզ համար. Firebird պատկերակից մեկը գտնվում է Mozilla բետա վեբ կայքում, իսկ մյուսը գտնվում է վերջին Stardock սքրինշոթի (էկրանի վայրկենական պատկեր) վրա: Նկատի ունեցեք նաև, որ OS/2 պատկերակները դիտելի չեն Mozilla-ում, դրանք սկավառակի վրա պահպանեք, որպեսզի տեսնեք: Կան նաև մի քանի Firefox պատկերակներ Hobbes-ի վրա:
Նախընտրած Պատկերակներ Mozilla-ն ունի GUI-կազմաձևման տարբերակ <<վեկ կայքի պատկերակների>> համար, սակայն կա նաև թաքնված տարբերակ նախընտրած պատկերակի աջակցման համար (ոչ ստանդարտ IE ոճ), որը դիֆոլթով անջատված է: Նախընտրած պատկերակի աջակցությունը միացնելու համար օգտագործեք այս տարբերակը՝
user_pref(<<browser.chrome.favicons>>, true);Դուք նաև կարող եք միացնել կայքի պատկերակները Ձեր էջանշանների մենյուում՝ կարգավորելով այս տարբերակը՝
user_pref(<<browser.chrome.load_toolbar_icons>>, 2)
Կուրսորներ (շարժագիծ) Կարող եք ստուգել այս նմուշ էջում CSS կուրսոր ոճերին ուղղված աջակցությունը:
Տրոբբերներ (անիմացիոն, գրաֆիկական հսկողության տարր) Դուք կարող եք փոխել տրոբբերը Mozilla-ում՝ ստեղծելով chrome\userChrome.css ֆայլ Ձեր պրոֆիլում: Այն պետք է պարունակի հետևյալը՝

#navigator-throbber
{
list-style-image : url("animthrob_single.gif") !կարևոր;
}
#navigator-throbber[busy="true"]
{
list-style-image : url("animthrob.gif") !կարևոր;
}

Գեղեցիկ տրոբբեր կա, որը կարող եք օգտագործել Netscape կառույցներից մեկից: Պարզապես տեղադրեք պատկերի ֆայլերը Ձեր պրոֆիլի chrome տեղեկատուում՝ userChrome.css-ի հետ միասին

Տրոբբեր URL Դուք կարող եք նաև փոխել այն URL-ն, որտեղ տրոբբերը ուղևորվում է, երբ սեղմվում է՝
user_pref(<<browser.throbber.url>>,<<http://www.google.com/>>);
user_pref(<<messenger.throbber.url>>,<<http://www.google.com/>>);
user_pref(<<compose.throbber.url>>,<<http://www.google.com/>>);
user_pref(<<addressbook.throbber.url>>,<<http://www.google.com/>>);
URL մուտքագրման դաշտ Եթե ուզում եք, որ URL մուտքագրման դաշտը ճիշտ գործի (չընդգծվի ամեն ինչ, երբ դուք դրա վրա սեղմում եք), կարող եք օգտագործել այս կարգավորումը՝
user_pref(<<browser.urlbar.clickSelectsAll>>, կեղծ);
Օգտագործման միջոց Եթե ցանկանում եք փոխել դիտարկչի կողմից ներկայացված օգտագործման միջոցը, կարող եք օգտագործել այս կարգավորումը՝
user_pref(<<general.useragent.override>>, "Mozilla/4.61 [en] (OS/2; U)");Կարող եք նաև նայել նախընտրած վահանակին, որն ունի սրա համար մի քանի տարբերակների մենյու:
Մենյուի Շարժում Եթե չեք հավանում, թե ինչպես է մկնիկը հետևում մենյուներին, կարող եք ավելացնել <<հապաղում>>՝ այն դանդաղեցնելու համար՝
user_pref(<<ui.submenuDelay>>, 7000);
կամ չթողնել, որ այն տեղի ունենա՝
user_pref(<<ui.submenuDelay>>, -1);
Զսպանակի նման բեռնվող թղթապանակներ Զսպանակի նման բեռնվող թղթապանակները որոշ ժամանակ Mozilla Mail & Newsgroups-ում (Փոստ և Նորություններ) են եղել: Պարզապես փորձեք <<Քաշել և Գցել>> գործողությունը փակ թղթապանակի ծառի վրա՝ պտտելով մկնիկը տեսանելի գլխավոր թղթապանակի վրայով, ծառը կբացվի՝ թույլ տալով, որ դուք ընտրեք համապատասխան ենթաթղթապանակը՝ հաղորդագրությունը թղթապանկի մեջ անցկացնելու համար: Թղթապանակի ծառի համար <<նորմալ վիճակը>> հետո բաց մնալն է, սակայն հեշտ է միացնել այսպիսի<<ցատկած>> թղթապանակիների ավտոմատ կերպով փակումը՝ prefs.js-ին հետևյալ հավելմամբ՝
user_pref(<<ui.treeCloseDelay>>, 1000);Զսպանակի նման բեռնվող թղթապանակների այլ ուղղությունները կարելի է նաև հարմարեցնել; ստանդարտներն են՝
user_pref(<<ui.treeOpenDelay>>, 1000);
user_pref(<<ui.treeLazyScrollDelay>>, 150);
user_pref(<<ui.treeScrollDelay>>, 100);
user_pref(<<ui.treeScrollLinesMax>>, 3);
Պատասխանի էջագլուխ Դուք կարող եք հեշտությամբ փոխել փոստի և նորությունների հաղորդագրությունների համար ստանդարտ պատասխանի էջագլուխը՝ ներառելու համար սկզբնական հաղորդագրության ամսաթիվը կամ ցանկացած այլ բան, որ դուք կցանկանաք, որ այն ունենա: user_pref(<<mailnews.reply_header_type>>, 2); ավելի լավ ստանդարտ ձև է, ավելի շատ տարբերակների համար նայեք Mozillazine-ն:
Պատասխանի մեջբերում Thunderbird 3.x և SeaMonkey 2.x-ը կմեջբերեն հենց հաղորդագրության ընտրված հատվածը, երբ պատասխանեք դրան: Դուք կարող եք անջատել այս ֆունկցիան՝
user_pref(<<mailnews.reply_quoting_selection>>, false);
Առավելագույն Կապեր Կարող եք փորձել մեծացնել առավելագույն կայուն կապերի թիվը յուրաքանչյուր սերվերի համար: Ըստ տեղեկությունների՝ այս գործողությունը կարող է  նշանակալից չափով արագացնել էջի բեռնումը որոշ կայքերում:
user_pref(<<network.http.max-persistent-connections-per-server>>, 8);
Պրոտոկոլներ Այժմ հնարավոր է սահմանել հենց Ձեր պրոտոկոլները, այնպես որ դուք կարող եք սկսել ցանկացած բան, որ ցականում եք Warpzilla-ից: Օրինակ՝ խմբագրել Ձեր Config.Sys ֆայլը EPM խմբագրիչում URL <<epm:C:\Config.Sys>>-ով դուք կավելացնեք այս կարգավորումները՝
user_pref(<<applications.epm>>, <<c:\\os2\\apps\\epm.exe>>);
user_pref(<<applications.epm.parameters>>, <<%url%>>);Warpzillaն այժմ ունի os2pref.js-ում ներկառուցված <<telnet:>> պրոտոկոլ, որն աշխատեցնում է telnetpm-ը:

Mailcap Դուք կարող եք փոփոխել Mozilla-ի կողմից օգտագործվող MIME (Ինտերնետ-փոստի բազմանպատակ ընդլայնում)  տեղեկատվությունը: mime.types ֆայլը արտապատկերում է MIME տեսակները ֆայլ ընդլայնումներում, մինչդեռ mailcap ֆայլը նշում է տվյալ MIME տեսակը գործի դնող <<օգնող ծրագրերը>>: Ավելացրեք այս տողերը՝
user_pref(<<helpers.global_mailcap_file>>, <<X:\\HOME\\mailcap>>);
user_pref(<<helpers.global_mime_types_file>>, <<X:\\HOME\\mime.types>>);
user_pref(<<helpers.private_mailcap_file>>, <<X:\\HOME\\.mailcap>>);
user_pref(<<helpers.private_mime_types_file>>, <<X:\\HOME\\.mime.types>>);

Հետո ստեղծեք համապատասխան ֆայլերը: Կարող եք տեսնել նմուշ mailcap ֆայլը, որը պետք է, որ Ձեզ գաղափարը տա: Կարող եք գտնել համապարփակ mime.types ֆայլ՝ վեբ սերվերով (Apache) կամ Linux բաշխումներով:

Տեղեկանիշեր Firefox 2.0-ը հեռացրել է սկզբնական վեբ կայքից միայն թույլատրվող տեղեկանիշերի տարբերակը: Դուք կարող եք վերականգնել այդ տարբերակը այս կարգավորմամբ՝
user_pref(<<network.cookie.cookieBehavior>>, 1);
Փոստի ծանուցում

WarpCenter-ում նոր փոստային ցուցիչ ստանալու ձև կա, որը փաստաթղթերում նշված չէ, և որն էլ այժմ միացված է Mozilla-ին, ինչպես որ տարբերակ 1.1-ինը: Հետևյալ ձևով կարող եք կազմաձևել այն՝

1.<CCINBOX>-ի օբյեկտ ID-ով Ձեր աշխատանքային սեղանի վրա պատկերակ ստեղծեք՝ օգտագործելով այս REXX կոդը՝

/* */
call RxFuncAdd 'SysCreateObject', 'RexxUtil', 'SysCreateObject'
result = SysCreateObject('WPProgram', 'Mozilla Mail', '<WP_DESKTOP>', 'OBJECTID=<CCINBOX>');

<<mozilla -mail>>-ը համապատասխան ուղու տեղեկատվությամբ բացելու համար փոփոխեք այս օբյեկտը:

2. Ավելացրեք փոստային պատկերակները Ձեր WarpCenter-ին: Ձեզ պետք է Աղբյուր Մենեջեր և NewMail.Zip: Այս երկու ֆայլերը ապասեղմեք ժամանակավոր տեղեկատուում և Ձեր \OS2\DLL\SCENTER.DLL-ի պատճեն ստեղծեք այնտեղ: Պատկերակներն ավելացնելու համար աշխատեցրեք այս հրամանը՝

resmgr -a scenter.dll scenter.res

Այժմ տեղադրեք Ձեր \OS2\DLL\SCENTER.DLL հենց նոր ստեղծվածով (Ես առաջարկում եմ հասանելի ծրագիր օգտագործել):

3. Հենց վերագործարկեք, Ձեր Warpcenter-ը պետք է ունենա փոստի պատկերակ: mailtest.exe ծրագիր կա NewMail.Zip-ում, որը կարող է օգտագործվել՝ Mozilla-ից դուրս գործառականության փորձարկման համար:

Եթե դուք ցանկանում եք փոփոխել պատկերակները, խմբագրեք mail.bmp կամ newmail.bmp-ը, հետո աշխատեցրեք աղբյուր կազմարկիչը՝ scenter.res վերստեղծելու համար:


Եթե ցանկանում եք հեռացնել նոր փոստային ցուցիչը Warpcenter-ում, ջնջեք Փոստի պատկերակը Mozilla փաստաթղթում (կամ այն մեկը, որը ստեղծել եք՝ վերոնշյալ ցուցումներին հետևելով): Հենց վերագործարկեք, հավելյալ կոճակը կհեռացվի:

Դիֆոլթ ծրագրեր Դիտարկչի և էլ. փոստի համար արտաքինից կազմաձևված դիֆոլթ ծրագրերի օգտագործմանն ուղղված աջակցություն կա: Դուք կարող եք օգտագործել կամ ConfigApps ծրագիրը կամ Internet Application Integration-ը (Ինտերնետ Ծրագրի Ինտեգրացում), որը նույնպես ընդգրկում է Աշխատեցնել ծրագիրը և կկազմաձևի այն Ձեզ համար:
Արտաքին փոստային ծրագրեր Դուք կարող եք նաև ձեռքով նշել փոստային ծրագիրը այս նախընտրությունների միջոցով՝
user_pref(<<applications.mailto>>, <<X:\\path\\to\\mail_prog.cmd>>);
user_pref(<<applications.mailto.parameters>>, <<\<<%url%\>>>>);
user_pref(<<network.protocol-handler.external.mailto>>, true);
Mozilla-ով PMMail-ի և միևնույն գործառույթի գործարկվող տարբերակի ինտեգրացման համար REXX սկրիպտ կաՈրպեսզի Firefox-ի կողմից Thunderbird-ը բացվի, երբ սեղմում են փոստ դեպի՝ <<Աշխատեցնել>> ծրագիրն օգտագործող հղում, կարող եք օգտագործել այս նախընտրությունները՝
user_pref(<<applications.mailto>>, <<X:\\path\\to\\thunderbird\\thunderbird!l.exe>>);
user_pref(<<applications.mailto.parameters>>, <<-compose>>);
Միաժամանակ Աշխատող Բազմաթիվ Տարբերակներ

Դուք միայն այն դեպքում կարող եք միաժամանակ աշխատեցնել Firefox-ն ուThunderbird-ը, եթե դրանք նույն տարբերակից են (կամ ավելի կոնկրետ՝ նույն կոդից են ստեղծված), շնորհիվ այն ձևի, որով OS/2 ծրագրամիջուկը բեռնում է DLLները: Եթե ցանկանում եք աշխատեցնել տարբեր կոդային մակարդակներից կառույցներ, օգտագործեք Ինտերնետ Ծրագրի Ինտեգրացումը՝ <<Աշխատեցնելը>> կարգավորելու համար:

Կարող եք միաժամանակ աշխատեցնել SeaMonkey-ի բազմաթիվ տարբերակներ (այն է՝ վրիպազերծում և թողարկում տարբերակներ), քանի դեռ ուշադիր եք: Պետք է օգտագործեք տարբեր պրոֆիլներ յուրաքանչյուր տարբերակի համար և օգտագործեք <<Աշխատեցնելը>> կամ մի փոքր սկրիպտ՝ այն սկսելու համար (ինչպես որ seaMonkey.cmd):

  SET MOZ_NO_REMOTE=1
  SET LIBPATHSTRICT=T
  SET MOZILLA_HOME=<profile_path>
  SET PATH=<mozilla_directory>;%PATH%
  SET BEGINLIBPATH=<mozilla_directory>
  seamonkey.exe %1 %2 %3 %4 %5

MOZ_NO_REMOTE=1-ը չի թողնում, որ Mozilla-ն ծնողական հաղորդագրության պատուհան ստեղծի, այնպես որ երկու Mozilla-ներ այլևս չեն կարող նկատել, որ ամեն մեկն աշխատում է: LIBPATHSTRICT=T ստիպում է, որ DLL-ները բեռնվեն ճիշտ տեղից՝ հիշողությունում արդեն եղածն օգտագործելու փոխարեն (այս ֆունկցիան պահանջում է վերջերս ստեղծված OS/2 ծրագրամիջուկ): Նախապես ստեղծված այս mozcall սկրիպտները կարող են օգտակար լինել:

Որոնման Հուշում Դուք կարող եք օգտագործել <<Bookmark Keyword>> (Էջանշանի Հիմնաբառ) ֆունկցիան, որպեսզի ստեղծեք կարճատ Ձեր սիրելի որոնման համակարգին, օրինակ՝ կարող եք պարզապես հավաքել <<mdb star wars>> Հասցեի Տողում, որպեսզի փնտրեք <<Star Wars>>-ը (Աստղային Պատերազմներ) Ինտերնետ Ֆիլմերի Տվյալների բազայում: Սա անելու համար

  1. Որոնում իրականացրեք Ձեր սիրելի որոնման համակարգում (այս օրինակում IMDB-ն է):
  2. Երբ արդյունքները հայտնվում են, էջին էջանշան դրեք:
  3. Անցեք Էջանշան Մենեջեր: Ընտրեք էջանշանը և սեղմեք Պարամետրերը
  4. Հասցեի տեքստի տեղում տեղադրեք այն ամենը, ինչ հավաքել էիք որոնման համար և հետո տեղադրեք %s-ով ( IMDB-ի համար այն նման կլինի http://www.imdb.com/find?q=%s):
  5. Հիմնաբառ դրեք Ձեր նախընտրածին (օրինակ՝ <<imdb>>՝ առանց մեջբերման)
  6. Այժմ կարող եք որոնումներ իրականացնեք հասցեի տողից՝ պարզապես մուտքագրելով որոնման տվյալներին հաջորդող հիմնաբառը:
Հավելասարքեր

addons.mozilla.org-ը թեմաներ և ընդլայնումներ գտնելու մեծ աղբյուր է: xSidebar նախագիծը հարմարեցրել է շատ Firefox ընդլայնումներ և Thunderbird ընդլայնումներ՝ SeaMonkey-ում տեղադրման և պատշաճ ձևով աշխատելու համար:

Նախընտրությունների Գործիքաշերտն ավելացնում է սովորական տառատեսակների և գույների, պատկերների և Java սկրիպտի համար կարգավորումների արագ փոփոխման գործիքաշերտ:

mycroft-ը Mozilla-ի համար որոնման փլագինների ցանկ է և Ձեր սեփականը գրելու համար ցուցումներ է պարունակում (գեղեցիկ Hobbes որոնման նման): Կան նաև մի քանի FireFox որոնման փլագիններ, որոնք օգտագործվում են Google-ի (պատկերներ, լրահոս և նորություն), commTalk ծրագրի արխիվի, Leo գերմաներեն/անգլերեն բառարանի և Hobbes-ի հետ:

Բուքմարկլեթները մի քանի գեղեցիկ,փոքրիկ Java սկրիպտ ծրագրեր են, որոնք զբաղվում են նյարդայնացնող վեբ էջերով

Ֆորմի Պատմության Հսկողությունը պահպանված ֆորմ դաշտի տվյալների ղեկավարման համար գեղեցիկ ինտերֆեյս է տալիս:

Խնդրահարույց Ընդլայնումներ Դուք կարող եք սկսել Warpzilla-ն բոլոր անջատած տարբերակներով՝ (և դիֆոլթ թեման օգտագործելով) օգտագործելով <<-ապահով-եղանակ>> հրամանների տողի պարամետրը: Հետո կարող եք ապատեղադրել ցանկացած խնդրահարույց ընդլայնումներ և/կամ թեմաներ:
Խափանված Ինտերֆեյս Եթե Ձեր օգտագործման ինտերֆեյսի հետ կապված ինչ-որ սխալ կա, մի քանի բան կա, որ կարող եք փորձել:

  • Համոզվեք, որ օգտագործում եք թեմա, որն ընդգրկված է Warpzilla-ով, կամ այնպիսինը, որը հատուկ ստեղծված է այն տարբերակի համար, որն աշխատեցնում եք:
  • Մինչդեռ դիտարկիչը փակ է, ջնջեք xul.mfl ֆայլը Ձեր պրոֆիլի տեղեկատուում. այն կվերստեղծվի, և դուք ոչինչ չեք կորցնի:
  • Եթե այն դեռևս չի աշխատում, chrome\chrome.rdf-ը (և՛ ծրագրի և՛ պրոֆիլի տարբերակներ) կարող է խափանված լինել: Կարող եք ջնջել այս ֆայլերը և թույլ տաք, որ Mozilla-ն վերակառուցի դրանք: Հիշեք, որ անհրաժեշտությունը կլինի, որ վերատեղադրեք ցանկացած թեմա և ընդլայնում:
  • Եթե դեռ ինտերֆեյսը խափանված է, հավանաբար փորձել եք ձեռքով հեռացնել հավելասարքը՝ առանց overlays.rdf ֆայլերը մաքրելու: Մի փոքր ավելի շատ ձեռքով խմբագրման աշխատանք կատարեք կամ սկսեք ավելի շատ rdf ֆայլեր ջնջել: Կրկին, հավանաբար, անհրաժեշտ կլինի, որ վերատեղադրեք ընդլայնումները:
Հրամանների տող Հրամանների տողի տարբերակների վերաբերյալ որոշակի փաստաթղթեր կան:

source: http://os2news.warpstock.org/Warpzilla.html