Անվտանգությունը Գոկուլամում — երկայացվել էAshtanga.com-ում մտահոգված ուսանողների և Գոկուլամի բնակիչների կողմից (21 մարտ 2013թ.)

Մայսոր քաղաքի արվարձան Գոկուլամը այն վայրն է, որտեղ հայտնի Աշտանգա Յոգա ինստիտուտն է, որտեղ Շրի Կ. Պատաբի Ջոյսը հիմնել է հետազոտական կենտրոնը և որտեղ տեղակայված են յոգայի բազմաթիվ կետեր: Յուրաքանչյուր տարի հազարավոր ուսանողներ են այցելում Մայսոր Գոկուլամում յոգայի դասընթացներ անցնելու համար: Ավելորդ է նշել, որ օտարերկրացիների ներհոսքը կարևոր խթան է հանդիսանում Գոկուլամի տնտեսության համար, հատկապես բարձ սեզոններին՝ հոկտեմբերից մինչ մարտ: Գոկուլամի բնակիչներն ու մատակարարները յոգայի դասընթացները յոգայով հետաքրքրվող ուսանողներին մատչելի կերպով են մատուցում՝ դարձնելով Գոկուլամը ապրելու համար լավագույն վայրերից մեկը: Տարեցտարի ավելի շատ այցելուներ են ցանկանում վերադառնալ այստեղ:

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել յոգայով Գոկուլամում, պետք է իրազեկվեն անվտանգության ոչ բավարար պայմաններին: Այս հոդվածի նպատակն է իրազեկել օտարերկրացիներին և տեղացիներին, մասնավորապես Գոկուլամի (ինչպես նաև Մայսորի այլ վայրերում) փողոցներով քայլող կանանց անվտանգության կանոնների վերաբերյալ: Բացահայտվել են այնպիսի դեպքեր, ինչպիսիք են, օրինակ, հնդիկ կանանց չարաշահումներն ու տառապանքները, Դելհիի դեմքը (որի մասին գրում է մամուլը). յոգայով զբաղվող իգական սեռի ներկայացուցիչները Գոկուլամում հալածվում, տանջվում, չարչարվում և բռնաբարվում են հիմնականում առավոտյան յոգայի դասերին հաճախելու ժամանակ և երեկոյան զբոսնելիս:


Այս տեսակ կրկնվող սեռական ոտնձգությունները հաճախ քննարկվում են սոցիալական վեբկայքերում և յոգայով զբաղվող ուսանողների շրջանակներում, իսկ բազմաթիվ անհատներ նաև բողոք են ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանությունը համազգեստով աշխատակիցներով է համալրել Կրիշնա տաճարի հարակից տարածքը, Դոկտորական Անկյուն կոչվող տարածքի և մեծ շալայի կողքին գտնվող երկրորդ գլխավոր ճանապարհին տեղադրել է ջրային տանկեր:Ոստիկանության մեքենան նաև հսկողություն է սահմանում տարածքում 19:00-21:00 ընկած ժամանակահատվածում: Սեռական ոտնձգությունների վերաբերյալարձանագրությունները զգալի կերպով նվազել են այս տեսակ հսկողություն սահմանելուց հետո: Ավելին, շալան վարձակալել է առօրյա հագուստ կրող անվտանգության աշխատակիցների առավոտյան նշված տարածքները հսկելու նպատակով, մասնավորապես, երբ յոգայով զբաղվող ուսանողները հաճախում են դասերին, ինչպես նաև բազմաթիվ այլ գործողություններ են նախատեսվում իրագործել անվտանգության ապահովման նպատակով:


Նշվում է, որ այս տեսակ գործողությունները շարունակական բնույթ են կրելու հատկապես բարձր սեզոնների ժամանակ, բայց մենք, այնուամենայնիվ պետք է զգոն լինենք մարդկային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Կան շատ վատ տղաներ, որոնք պետք է ձերբակալվեն կամ մեկուսացվեն, կան շատ տղամարդիկ, ովքեր զգում են օտարերկրացիների ներկայությունն ու հակված են հալածելու, ավելին նրանց բռնաբարելու:

Այստեղ ներկայացված են այն ուսանողների արձանգանքները, որոնք բռնության են ենթարկվել Գոկուլամում.

Ս.-ն գրում է. <<Ենթադրաբար ավելի հաճելի կլիներ Մայսորում Աշտանգա Յոգա Նիլայամ կատարած այցելություններից ստացած հաճելի և արևային տպավորություններվ կիսվել, քան անդրադառնալ Գոկուլամում և հարակից տարածքներում պարբերաբար տեղի ունեցող դաժան բռնություններին: Մոտոցիկլներով տղամարդիկ հարձակվում են կանանց վրա, ենթարկվում մաստուրբացիայի, ծեծում, բռնաբարում… Ես նույնիսկ լսել եմ մի աղջկա մասին, ում բռնաբարել ենառավոտյան 04:30 դասերին հաճախելու ժամանակ: Հարևանները օգնության են հասել վերջին պահին: Սա իսկապես տհաճ երևույթ է: Ես եղել եմ Հնդկաստանում, բայց երբևէ նմանատիպ դեպքի հետ չեմ առնչվել: Ես ճանապարհին հանդիպեցի մոտ 17 տարեկան մի տղայի, երբ զգացի, որ չափից մոտ է ինձ քայլում: Ես հազիվ հասցրեցի ասել, որ ինձ չդիպչի, բայց արդեն ուշ էր: Նրա ձեռքերն ամբողջությամբ շրջափակել էին ինձ և ես ի զորու չէի որևէ գործողություն ծավալել: Ես շվարել էի և անկարող էի մտածել:>>

Ք.-ն գրում է. <<Ինձ ևս ենթարկել են բռնության շալայի ճանապարհով անցնելիս, որից հետո մենք 5 տարի շարունակ զգոն ու լարված սպասում էին Գոկուլամում որևէ սարսափելի դեպքի>>:

Հուսահատված, բայց համարձակորեն գրում է Կ-ն. <<Առավոտյան 08:30 սահմաններում սարսափելի դեպք պատահեց ինձ հետ: Մի հնդիկ տղա մոտեցավ ինձ, մազերիցս քաշեց՝ փորձելով շոյել և դիպչել ինձ: Ես հրեցի նրան, բայց դա չկանգնեցրեց նրան: Երբ ես փորձեցի հեռախոսովս նկարել, նա փախավ: Այսպիսով, ես հեռանում եմ Մայսորից, քանի որ Գոկուլամում ապահով և ընկերական մթնոլորտ չկա, նույնիսկ այնպիսի ժամերին, որպիսիք են առավոտյան ժամը 05:30, երբ ես այցելում էի դասերիս իմ գորգը ձեռքիս: Բոլոր աղջիկներին կոչ եմ անում զգույշ լինել հատկապես Դոկտորների անկյուն/ ֆուտբոլի տարածք կոչվող փողոցում>>:


Ակնհայտ է, որ վախի և անվտանգության ալիքը հզորանում է Գոկուլամի յոգայի համայնքում, իսկ բազմաթիվ պոտենցիալ այցելուներ արդեն իսկ վերանայում են Մայսոր մեկնելու իրենց որոշումը: Նրանց մեկնաբանությունները բացահայտում են նրանց մտահոգությունները: Մենք պետք է ավելին անենք;

Եթե դուք նախատեսում եք Գոկուլամում յագայի դասընթացներին հաճախել, ապա իրազեկվեք անվտանգության պայմաններին: Մենք գիշերները չենք զբոսնում Նյու Յորքի, Լոնդոնի կամ Լոս Անջելեսի լքված(կամ էլ ոչ այնքան լքված) փողոցներում, նույնիսկ քոլեջի կամպուսում: Օտար երկրում ճանապարհորդելիս մենք զգոն ենք լինում մութ փողոցներում քայլելիս, հարգում են տեղական ավանդույթները: Նույնը պետք է անենք Գոկուլամում, քանի որ ինչքան էլ Գոկուլամի յոգայի համայնքը հարմարավետ է, հաճելի և բարեհամբույր, այնուամենայնիվ Հնդկաստանի մշակույթը, հատկապես Դելհի և շվեցարացի կնոջ խմբակային բռնաբարությունից հետո, մամուլում պարբերաբար հրապարակումներ է անում այն մասին, որ հասարակության մեջ տղամարդիկ այն համոզմանն են, որ կանանց հետ կարող են վարվել այնպես, ինչպես ուզում են: Ցավոք,տղաններն ու տղամարդիկ կանանց վերաբերյալ այս տեսակետը տարածում են օտարերկրացիների շրջանակներում:

Յոգայի դպրոցները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները: Ոստիկանությունը կարող է ավելին անել: Իսկ Գոկուլամի թե քաղաքացիները, և թե այցելուները պետք է խրախուսեն յոգայի դպրոցներին, իսկ ոստիկանությունը ջանք չպիտի խնայի հաավաստիացնելու, որ մեր հարևանները, ընկերները, վարձակալները, ուսանողները և մենք ինքներս հնարավորինս ապահով են Գոկուլամում: Առաջին քայը դեպքերին առավելագույնս իրազեկ լինելն է:

source: https://www.ashtanga.com/html/article_safety_in_gokulam.html