Կարճ ակնարկ ինտերնետի պատմության մասին 

Թեթեւ պատմություն այն մարդկանց եւ համայքների մասին, ովքեր ստեղծեցին ինտերնետը եւ համացանցը

(վերջին անգամ թարմացված 28 մայիսի 2014թ)

Կարճ ակնարկ ինտերնետի պատմության մասին, գրված Վոլտ Հոուի կողմից,
արտոնագրված է  Creative Commons Attribution-
Noncommercial-Share Alike 3.0 United States License
.
Հիմնված է  www.walthowe.com.-ում գրված աշխատանքի վրա

Ինտերնետը արդյունք է 1960-ական թթ. սկզբին մի խումբ մարդկանց հեռատես մտածողության , որոնք մեծ պոտենցիալ ներուժ  էին տեսնում համակարգիչների միջոցով հետազոտություների եւ գիտության ու ռազմական ասպարեզում զարգացման մեջ ինֆորմացիայով կիսվելու հնարավորության միջոցով: J.C.R. Licklider of MIT-ը առաջին անգամ առաջարկեց ստեղծել համակարգիչների գլոբալ ցանց 1962թ-ին, տեղափոխվեց Պաշպանության ընդլայնված գիտահետազոտական նախագծերի գործակալություն, որպեսզի 1962-ի վերջին գլխավորի աշխատանքները այդ ոլորտը զարգացնելու համար: Լեոնարդ Կլեինռոկը MIT-ից , իսկ հետագայում UCLA-ը մշակեցին փաթեթների կոմուտացիայի տեսությունը, որը ապագայում պետք է դառնար ինտերնետային կապերի ձեւավորման հիմքը: MIT-ի Լորենս Ռոբերտսը միացրեց Մասսաչուսեթսի համակարգիչը Կալիֆորնիայի Համակարգչի հետ 1965թ-ին, հեռախոսային կապերի հավաքման միջոցով: Այն ցույց տվեց Գլոբալ համակարգչային ցանցերի ստեղծման իրատեսական լինելը, բայց այն միաժամանակ ցույց տվեց, որ հեռախոսային գծի շղթայական միացումը ադեկվատ չէր: Հաստատվեց Կլեինռոկի առաջարկած փաթեթային միացման տեսությունը: Ռոբերցը տեղափոխվեց DARPA 1966թ-ին եւ մշակեց իր պլանը ARPANET-ի համար: Այս կանխատեսնողները եւ շատ ուրիշ մարդիկ, որոնք այդպես էլ մնացին անհայտ, հանդիսանում են Ինտերնետի իրական հիմնադիրները:

Երբ հանգուցյալ սենատոր Տեդ Կենեդին լսեց 1968թ-ին, որ առաջնեկ հանդիսացող Մասաչուսեթսի BBN ընկերությունը կնքել է  պայմանագիր ARPA-ի հետ « ինտերֆեիս հաղորդագրության պրոցեսորի» վերաբերյալ, նա  շնորհավորական հեռագիր ուղարկեց BBN-ին իրենց էկումենիկ ոգի դրսեւորելու համար «ինտերֆեիս հաղորդագրության պրոցեսորի» պայմանագիրը կնքելու ժամանակ:

Ինտերնետը, որը այն ժամանակ կոչվում էր ARPANET, բերվեց առցանց 1969թ-ին համաձայն պայմանագրի, կնքված վերանվանված Ընդլայված գիտահետազոտական նախագծերի ինստիտուտի կողմից (ARPA), որը սկզբնապես միացնում էր Միացյալ  նահանգների հարավային համալսարանների ամենամեծ չորս համակարգիչները (UCLA, Ստանֆորդի գիտահետազոտական ինստիտուտ, UCSB, եւ Յուտայի համալսարան): Պայմանագիրը, որը իրագործվում էր Քեմբրիջի BBN-ի կողմից, մագիստրոս Բոբ Կանի ղեկավարությամբ, գնաց առցանց դեկտեմբերին 1969թ-ին: Մինչեւ 1970թ. հունիսը MIT, Հարվարդ, BBN, եւ Համակարգերի զարգացման կոռպորացիան (SDC) Սանտա Մոնիկայում, Կալիֆորնիա, արդեն ավելացված էին ցանցին: Մինչեւ 1971թ. հունվարը Ստանֆորդը, MIT-ի Լինկոլն լաբորատորիաները, Կարնեգի-Մելլոն, եւ Case-Western Reserve U նույպես անելացված էին: Հաջորդ ամիսներին  NASA/Ames, Mitre, Burroughs, RAND, եւ Իլլինոիսի U-ն նոյնպես միացված էին: Դրանից հետո շատ շատերը սպասում էին իրէնց հերթին:

Ո՞վ էր այն մարդը, որ առաջինը օգտագործեց Ինտերնետը

Չառլի Կլայնը UCLA-ից ուղարկեց առաջին փաթեթները ARPANet, երբ փորձում էր միանալ Ստանֆորդ գիտահետազոտական ինստիտուտին 1969թ.օգոստոսի 29-ին: Համակարգը վթարի ենթարկվեց, երբ հասավ G տառին LOGIN բառի մեջ:

Ինտերնետը նախատեսված էր տրամադրել հաղորդակցական ցանց, որը կաշխատեր նույնիսկ, եթե որոշ խոշոր կայքեր չեն աշխատում: Եթե ուղղիղ կապը անհասանելի է, ուղղոդիչները կտանեին տրաֆիկը ամբողջ ցանցով այլընտրանքային ճանապարհներով:

Վաղ ինտերնետը օգտագործվում էր համացանցային փորձագետնետի, ինժեներների, գիտնականների եւ գրադարանավարների կողմից: Դրա մեջ ոչ մի ընկերական հարաբերություններ չկային: Այն ժամանակ չկային ոչ մի տնային կամ գրասենյակային անհատական համակարգիչներ, եւ յուրաքանչյուրը, ով օգտվում էր դրանից, լիներ դա համակարգչի մասնագետ կամ ինժեներ, գիտնական կամ գրադարանավար, ստիպված էր սովորել մի շատ բարդ համակարգ:

Մի՞թե Ալ Գորը հնարեց Ինտերնետը

Համաձայն Վուլֆ Բլիցերի հետ հարցազրույցի ստենոգրամմայի, արված CNN-ի կողմից, Ալ Գորը ասել է.«Միացյալ նահանգների կոնգրեսում իմ ծառայության ժամանակ, ես նախաձեռնեցի Ինտերնետի ստեղծումը»: Մինչդեռ Ալ Գոռը 1969թ.-ին դեռեւս չէր աշխատում կոնգրեսում, երբ ARPANET-ը սկսեց գործել, կամ 1974թ.-ին, երբ Ինտերնետ տերմինը առաջին անգամ օգտագործվեց: Գորը ընտրվեց Կոնգրեսի կազմի մեջ 1976թ.-ին: Եթե ազնիվ լինենք, ինչպես վկայում են Բոբ Կանը եւ Վինթ Սերֆը «Ալ Գորը եւ Ինտերնետը» աշխատության մեջ, Գորը գուցե ավելի շատ բան է արել, քան որեւէ ուրիշ ընտրված պաշտոնյա, Ինտերնետի աճին եւ զարգացմանը աջակցելու գործում սկսած 1970-ականներից մինչեւ օրս:

Էլեկտրոնային փոստը ստեղծվել է  ARPANET-ի համար Ռեյ Թոմլինսոնի կողմից BBN-ից 1972թ-ին: Նա ընտրեց  @ սիմվոլը իր տելեթայպում եղած խորհրդանիշերից, որպեսզի կապի մուտքաբառը եւ հասցեն: Տելենետ արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս մուտք գործել ցանկացած հեռավոր համակարգչի մեջ, տպագրվեց, որպես Մեկնաբանություններ անելու խնդրանք (RFC) 1972թ-ին: RFC-երը միջոց են մշակման աշխատանքներով հանրության հետ կիսվելու համար: ftp հաղորդակարգը, որը հնարավորություն էր տալիս փոխանցել ֆայլեր Ինտերնետ կայքերի միջեւ, հրապարակվեց, որպես RFC 1973թ-ին, եւ այդ օրվանից սկսած  RFC-երը հասանելի են էլեկտրոնային ձեւով յուրաքանչյուրին, ով ունի  ftp հաղորդակարգը օգտագործելու իրավունք:

Գրադարանները սկսեցին ավտոմատացնել եւ տեղադրել համացանցի մեջ իրենց կատալոգները 1960-ականների վերջերին անկախ ARPA-ից: Հեռատես Ֆրեդերիկ Գ. Կիլգուրը Օհայիոի կոլեջի գրադարանային կենտրոնից, (հիմա OCLC, Inc.) իրականացրեց Օհայիոյի գրադարանների համացանցում տեղադրելը 60-ականների եւ 70-ականների ընթացքում: 1970-ականերին մի շարք տարածաշրջանային կոնսորցիումներ Նյու Ինգլանդից, Հարավային նահանգներից եւ Միջին Ատլանդյան նահանգներից եւ այլն, միացան Օհայիոյին, որպեսզի ստեղծեն ազգային, իսկ հետո նաեւ միջազգային համացանց: Ավտոմատացված կատալոգները, սկզբում ոչ այնքան ջերմ ընդունվելուց հետո, դարձան հասանելի ամբողջ աշխարհին սկզբում տելնետի կամ IBM անհարմար տարբերակով TN3270, եւ միայն շատ տարիներ հետո web ցանցի միջոցով: Տես   OCLC-ի պատմությունը

Էտերնետ` բազմաթիվ լոկալ ցանցերի հաղորդակարգը (պրոտոկոլը),  առաջին անգամ նկարագրվել է 1974թ. Հարվարդի համալսարանի ուսանող Բոբ Մեթքլաֆի ՛՛Փաթեթային ցանցեր՛՛  թեմայով դիսերտացիայում:  Սկզբում համալսարանի գիտխորհուրդը մերժել էդիսերտացիան՝ համարելով այն  ՛՛ոչ բավարար անալիտիկ՛՛: Այնուամենայնիվ, երբ հետագայում հեղինակը մի քանի հավասարումներ ավելացրեց, այն ընդունեցին:

Համացանցի ստեղծման գաղափարը հասունացավ  70-ական թթ. փոխանցման կառավարման հաղորդակարգի (TCP) և ցանցային հաղորդակարգի (IP)  կառուցվածքի  արդյունքում, որը առաջին անգամ առաջարկվեց  Բոբ Կանի կողմից ԲիԲիէն (BBN) ընկերությունում և հետագայում, Ստենֆորդի համալսարանում կատարելագործվեց Կանի,Վինտ Սերֆի և այլոց կողմից 70-ական թվականների ողջ ընթացքում:Այն ընդունվեց Պաշտպանության դեպարտամենտի կողմից 1980թ.փոխարինելով նախկինում գոյություն ունեցող Ցանցային կառավարման հաղորդակարգին(NCP), եւ համալսարանը հաստատեց այն 1983թ-ին:

Յունիկսից Յունիկս Քոփի հաղորդակարգը(Unix to Unix Copy Protocol (UUCP)) ստեղծվեց 1978թ.-ին Բել լաբորատորիաներում: Յուզնետը (Usenet) գործարկվեց 1979թ.-ին UUCP-ի հիմման վրա: Նյուզխմբերը(Newsgroups), որոնք որեւէ թեմա քննարկելու համար էին կազմված, տեղեկատվության միջոցներ էին ապահովում ամբողջ աշխարհով մեկ: Մինչդեռ  Յուզնետը չի համարվում Ինտէրնէտի մի մաս, այն կապում է յունիկս համակարգերը իրար հետ ամբողջ աշխարհով մեկ, եւ շատ Ինտերնետ կայքեր օգտվում են նյուզխմբերի հասանելիությունից: Դա մի կարեւոր մաս դարձավ հանրութուն ստեղծելու գործում, որը տեղի ունեցավ համացանցերում:

Նույն կերպ` ԲԻԹՆԵԹ-ը (Because It's Time Network, թարգմ․՝ «Քանի որ ժամանակն է» Համացանց) կապեց ԱյԲիԷմ (թարգմ․՝ «Միջազգային Գործարար Մեքենաներ») մեյնֆրեյմները կրթական հանրության ու աշխարհի շրջանակներում ՝ փոստային ծառայություններ ապահովելու նպատակով 1981 թվականից ի վեր։ Մշակվեց Լիսթսերվ ծրագրաշարն այս, իսկ հետագայում՝ այլ ցանցերի համար։ Ստեղծվեցին նաեւ անցուղիներ ԲԻԹՆԵԹ-ը Համացանցին միացնելու նպատակով, և ստեղծվեց էլեկտրոնային փոստի փոխանակման հնարավորություն, մասնավորապես՝ էլեկտրոնային փոստի քննարկումների ցանկերի համար։ Այս ցանկի սերվերները և էլեկտրոնային փոստի քննարկման ցանկերի այլ ձևերը կազմավորեցին մեկ այլ հիմնական էլեմենտ կառուցվող համայնքում, ինչը և անընհատ շարունակվում էր:

Նախկինում հետաքրքիր էր դիտել, թե ինչպես է մեր ուղարկած ԲԻԹՆԵԹ հաղորդագրությունն անցնում մի կանգառից մյուսը իր նպատակակետին հասնելու ճանապարհին: Մենք տեսնում էինք, թե այն ինչպես է հասնում մի կայք, ապա տեղափոխվում դեպի հաջորդը, այնուհետև՝ մյուսը և մյուսը։ Այդ ժամանակ կյանքի ընթացքը ավելի դանդաղ էր։

1986 թվականին Ազգային գիտական հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծվում է ՝ NSFNET ցանցը, որպես Համացանցում խաչմերուկային 50 Կբիթ տարողությամբ տեղամաս։ Նրանք շարունակում են իրենց հովանավորությունը գրեթե մեկ տասնամյակ՝ սահմանելով կանոններ դրա՝ ոչ կոմերցիոն կառավարական և հետազոտական կիրառությունների համար:

Քանի որ հրահանգները էլ. փոստի, FTP, եւ տելնեթի համար ստանդարտեցված էին, ավելի հեշտացավ ոչ տեխնիկական մարդկանց համար սովորել օգտվել ցանցից: Հեշտ չէր հիմիկվա ստանդարտներով ամեն դեպքում, բայց իսկապես բացվեցին ինտերնետից օգտվելու հնարավորությունները շատ ավելի մարդկանց համար, հատկապես համալսարաններում: Ուրիշ բաժիննեեր, գրադարանայինից բացի, համակարգչային, ֆիզիկայի եւ ինժեներական բաժանմունքները ուղիներ գտան ցանցը ի օգուտ իրենց օգտագործելու համար, օրինակ շփվելու իրենց կոլեգաների հետ աշխարհով մեկ եւ կիսվելու ֆայլերով ու ռեսուրսներով:

Քանի որ Ինտերնետում կայքերի թիվը փոքր էր, բավականին հեշտ էր հետեւել հետաքրքրող ռեսուրսներին, որոնք հասանելի էին: Բայց ինչքան շատ ավելի համալսարաններ ու կազմակերպություններ, իրենց գրադարաններով հանդերձ, միանում էին ցանցին, ավելի ու ավելի դժվար էր դառնում Ինտերնետին հետեւելը: Ավելի շատ կարիք էր զգացվում այնպիսի գործիքների, որոնցով հնարավոր կլիներ ինդեքսավորել առկա ռեսուրսները:

Առաջին փորձը Ինտերնետը ինդեքսավորելու, ի տարբերություն գրադարանների կատալոգների, իրականացավ 1989թ-ին, երբ Պիտեր Դոիչը եւ Ալան Էմթիջը — Մոնրեալի ՄկՋիլլ համալսարանի ուսանողներ, ստեղծեցին archiver, ftp կայքերի համար, որը նրանք անվանեցին Archie. Այց ծրագիրը պարբերաբար միանում էր այն ժամանակ հայտնի բոլոր հասանելի ftp կայքերին, որպեսզի ցուցակագրեր իրենց ֆայլերը, եւ կառուցեր ծրագրային ապահովման որոնելի ցուցանիշ կամ ինդեքս:  Արչին( Archie) որոնելու հրահանգները unix հրամաններն էին, իսկ դրանից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ էր unix-ի իմացություն:

ՄկՋիլլ համալսարանը, որը առաջինը հյուրընկալեց Արչիին, մի օր հայտնաբերեց, որ Միացյալ Նահանգներից Կանադա գնացող Ինտերնետ տրաֆիկի կեսի մուտքը կատարվում է Արչիի օգնությամբ: Ադմինիստրատորները մտահոգվեցին, որ համալսարանը սուբսիդավորում է տրաֆիկի այդպիսի ծավալ, եւ փակեցին Արչչի մուտքը դրսից: Բարեբախտաբար, մինչ այդ արդեն առկա էին շատ ուրիշ Արչիներ:  

 Մոտավորապես նույն ժամանակ Բրյուստեր Կեիլը, իսկ հետո նաեւ Thinking Machines կոռպորացիան, մշակեց իր Լայնածավալ Ինֆորմացիոն Սերվերը ( WAIS), որը պետք է ինդեկսավորեր տվյալների բազայի ֆայլերի ամբողջական տեկստը, եւ թույլ տար ֆայլերի որոնումը: Կային մի քանի տարբերակներ, որոնք ունեին բարդության եւ հնարավորության տարբեր աստիճաններ, բայց դրանցից ամենապարզը յուրաքանչյուրին տալիս էր հնարավորության օգտվել ցանցից: Իրենց գագաթնակետին, Մտածող մեքենաները(Thinking Machines) ձեռք բերեցին ավելի քան 600 տեղեկատվական բազաների ցուցիչներ ամբողջ աշխարհով մեկ, որոնք ինդեքսավորվում էին WAIS-ի միջոցով: Նրանց մեջ ընդգրկված էին այնպիսի բաներ, ինչպես օրինակ Usenet Հաճախակի կրկնվող հարցերի ֆայլերի լրիվ փաթեթը, աշխատանքների ամբողջական  փաստաթղթերը, օրինակ RFC-ինը, որոնք մշակում էին Ինտերնետի ստանդարտները, եւ շատ ու շատ բաներ: Արչիի նման նրա ինտերֆեիսը նույնպես հեռու էր ինտուիտիվ լինելուց, եւ պահանջվում էր զգալի ճիգ գործադրել այն սովորելու եւ ճիշտ օգտագործելու համար:

Պիտեր Սկոտը Սասկաչեվան համալսարանից, գիտակցելով, որ անհաժեշտ է ի մի բերել ցանցում եղած տելնետով հասանելի բոլոր գրադարանային կատալոգների մասին եղած տեղեկատվությունը, ինչպես նաեւ այլ տելնետ ռեսուրսները, կազմեց իր Hytelnet կատալոգը 1990թ-ին: Դրա շնորհիվ ստեղծվեց մի տեղ գրադարանների կատալոգների եւ այլ ռեսուրսների մասին տեղեկատվություն ստանալու համար, եւ ինֆորմացիա այն օգտագործելու եղանակի մասին: Նա հասավ դրան տարիների ընթացքում, եւ ավելացրեց HyWebCat 1997թ-ին, վեբի վրա հիմնված տեղեկատվությամբ ապահովելու համար:

 1991թ-ին առաջին, իսկապես ընկերական ինտերֆեիսը Ինտերնետի նկատմամբ մշակվեց Մինեսոտայի համալսարանում: Համալսարանը ցանկանում էր ստեղծել մի հասարակ մենյու համակարգ, որպեսզի մուտք ունենա կամպուսի ֆայլերի եւ ինֆորմացիայի մեջ իրենց տեղական ցանցի միջոցով: Բանավեճը գնում էր ունիվերսալ տեսակետ ունեցողների եւ այն մարդկանց միջեւ, ովքեր հավատում էին ավելի փոքր համակարգերի գոյությանը հաճախորդ- սերվեր ճարտարապետության մեջ: Սկզբում «հաղթում էին» ունիվերսալ ձեւի կողմնակիցները, սակայն երբ հաճախորդ- սերվեր տարբերակի փաստաբանները ասացին, որ կարող են շատ շուտ հարմարեցնել մի նախատիպ, նրանց տրվեց հնարավորություն պատրաստել ցուցադրական համակարգ:  Ցուցադրական համակարգը կոչվեց gopher ( դաշտային մուկ) Մինեսոտայի համալսարանի թալիսմանի պատվին-the golden gopher. Գոֆերը (gopher) հաստատեց, որ շատ արդյունավետ է, եւ մի քանի տարվա ընթացքում աշխարհում արդեն կային անելի քան  10,000 գոֆերներ: Այն օգտագործելու համար պետք չեն Յունիքսի կամ համակարգչային գիտելիքներ: Գոֆեր համակարգում պետք է միայն տպել կամ սեղմել այն թիվը, որ անհրաժեշտ է ձեր ուզած մենյուն ընտելու համար:

Գոֆերի կիրառելիությունը ավելի շատացավ, երբ Ռենոյում Նեվադայի համալսարանը մշակեց VERONICA որոնման ինդեկսը գոֆերի ընտրացանկում: Նշվում էր, որ այն լինելու  է շատ հեշտ համացանցային ինդեկսի սեղմ տեսակը արխիվների կոմպյուտերիզացման ճամապարհին: Սարդը շրջում էր դաշտամկան ընտրացանկերի վրայով ամբողջ աշխարհով մեկ, հավաքելով հղումներ եւ  դրանք արտածելով ինդեքսի համար: Այն այնքան տարածված էր դարձել, որ դժվար էր միանալ դրան, չնայած որ մշակվել էին  մի շարք այլ ՎԵՐՈՆԻԿԱ կայքեր ներբեռնումը հեշտացնելու համար: Նմանատիպ ծրագրային ապահովում ստեղծվել էր միայնակ կայքերի համար, որոնք կոչվում էին JUGHEAD (Jonzy's Universal Gopher Hierarchy Excavation And Display):

Պիտեր Դոիչը, ով ստեղծել էր Արչի( Archie), միշտ պնդում էր, որ Արչին կարճ էր Archiver-ի համար, եւ ոչ մի ընդհանուր բան չունի զավեշտական շեշտի հետ: Նա զզվանք էր զգում, երբ հայտնվեցին VERONICA-ն եւ JUGHEAD-ը:

1989թ-ին մեկ այլ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ ցանցերի հեշտացման նպատակով: Թիմ Բեռներս-Լին եւ այլոք էլեմենտար մասնիկների ֆիզիկայի Եվրոպական լաբորատորիայում ,ավելի շատ հայտնի, որպես CERN, առաջարկեցին մի նոր արձանագրություն տեղեկատվության տարածման համար: Այս արձանագրությունը, որը դարձավ համաշխարհային համացանցը( World Wide Web) 1991թ-ին, հիմնված էր հիպերտեքստի վրա- մի համակարգ, որտեղ հղումները զետեղվում են տեքստի մեջ, որպեսզի կապեն դրանք մեկ այլ տեքստի հետ, որը դուք ամեն անգամ օգտագործում եք, երբ ընտրում եք տեքստի հղում, կարդալով այդ էջերը: Չնայած որ այն սկսվել էր գոֆերից առաջ, այս նորարարությունը դանդաղ էր ընթանում: 

Marc Andreessen1993թ.Մոզաիկա գրաֆիկական բրաուզերի զարգացումը Մարկ Անդերսենի եւ իր թիմի կողմից  National Center For Supercomputing Applications (NCSA)   -ում մեջ խթան հանդիսացան արձանագրության համար:Հետագայում, Անդերսոնը տեղապոխվեց եւ դարձավ  Netscape Corp.ուղեղներից մեկը, որը ստեղծեց ամենահաջող գրաֆիկական բրաուզերը եւ սերվերը, մինչ այն ժամանակը, երբ Microsoft -ը պատերազմ հայտարարեց նրան եւ մշակեց իր  MicroSoft Internet Explorer-ը:

Շուտով, Մոզաիկա գրաֆիկական բրաուզերի ներկայացնելուց հետո, Կոնգրեսի գրադարանը հասանելի դարձրեց մի քանի հրաշալի գունազարդ պատկերներով գրաֆիկաներ Վատիկանի ներսում: Այն ժամանակվա դանդաղ կապերի պայմաններում պահանջվեց 20 րոպե յուրաքանչյուր էջը ներբեռնելու համար: Մենք պետք է սկսեինք ներբեռնումը, հետո գնայինք սրճելու, վերադառնայինք եւ հիանայինք այն պատկերով, որա զբաղեցրել էր ամբողջ էկրանը:

Քանի որ Ինտերնետը ի սկզբանե ֆինանսավորվել էր կառավարության կողմից, այն սահմանափակվում էր հետազոտությունների, կրթության եւ կառավարության շրջանակներով: Կոմերցիոն նպատակով օգտագործելը արգելված էր, եթե դրանք չէին ծառայում կրթության կամ հետազոտությունների նպատակին: Այս քաղաքականությունը շարունակվեց մինչեւ 90-ականների սկիցբը, երբ սկսեցին զարգանալ անկախ կոմերցիոն համացանցեր: Այն ժամանակ հնարավոր դարձավ տրաֆիկ ուղարկել երկրի տարածքով մի կոմերցիոն կայքից մյուսը առանց կառավարության կողմից ֆինանսավորված NSFNet Ինտերնետային մայրուղու միջով անցնելու:

Դելֆին առաջին ազգային կոմերցիոն առցանց ծառայությունն էր, որը առաջարկում էր իր բաժանորդներին Ինտերնետային կապ: Այն բացեց էլեկտրոնային փոստային կապ 1992թ. հուլիսին եւ լիարժեք Ինտերնետ ծառայություն 1992թ. նոյեմբերին: Բոլոր հավակնությունները կոմերցիոն օգտագործման սահմանապակումների վերաբերյալ անհայտացան 1995թ. մայիսին, երբ Ազգային գիտության հիմնադրամը դադարեցրեց Ինտերնետային մայրուղու ֆինանսավորումը, եւ ամբողջ տրաֆիկը հենվեց կոմերցիոն ցանցերի վրա: AOL-ը, Prodigy-ն եւ CompuServe-ը  եկան առցանց: Քանի որ կոմերցիոն կիրառումը դարձավ այդքան համատարած այդ ընթացքում, եւ կրթական հաստատությունները ինչ որ ժամանակ իրենք էին վճարում, NSF ֆինանսավորման կորուստը զգալի ազդեցություն չունեցավ գների վրա:

Մայքլ Դետրուզոս
1936-2001

Համացանցի առաջին օրերը խառը ժամանակաշրջան էր, քանի որ շատ ծրաքրավորողներ փորձում էին իրենց անձնական դրոշմը խփել համացանցի զարգացման ուղիների վերբերյալ: Համացանցին սպառնու էր դառնալ իրար հետ կապ չունեցող հաղորդակարգերի մի կույտ, որի համար պետք կլինեին տարբեր ծրաքրային ապահովումներ յուրաքանչյուր ծրագրի համար: Կանխատեսող Մայքլ Դետրուզոսը MIT-ի Համակարգփային գիտությունների լաբորատորիայից համոզեց Թիմ Բերներս- Լիին եւ մյուսներին կազմավորել  World Wide Web Consortium (Համաշխարհային համացանցի կոնսորցիում) 1994թ-ի, որպեսզի առաջ քաշել եւ զարգացնել ստանդարտներ վեբի սեփականություն դարձած ծրագրէրի համար, բայց Կոնսորցիումը հավաստիացրերց, որ գոյություն ունեն ընդհանուր չափորոշիչներյուրաքանչյուր բրաուզերում:  

Կարդացեք Tim Berners-Lee's tribute to Michael Dertouzos.

Այսօր NSF ֆոնդը դուրս բացի համացանցի հինքի եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների աջակցման պարտավորություններից, սկսել է նաեւ կառուցել մի կողմից K-12 եւ հասարակական գրադարանների մուքագրեր , եւ մեծ ծավալի մասսայական կապերի վերաբերյալ հետազոտությունները մյուս կողմից:  

Bill GatesՄայկրոսոֆտի լայնամասշտաբ մուտքը բրաուզերի, սերվերի եւ Ինտերնետի Ծառայողական պրովայդերական շուկա ավարտեց մի կարեւոր քայլը դեպի կոմերցիոն հինքի վրա դրված Ինտերնետ: Windows 98-ի հեռարձակումը 1998թ-ի հունիսին Մայկրոսոֆտի բրաուզերով, որը շատ լավ ինտեգրվեց աշւատասեղանի վրա, ցույց է տալիս Բիլլ Գեյթսի վճռականությունը կապիտալ հավաքել Ինտերնետի հսկայական աճի օգնությանբ: Մայկրոսոֆթի հաջողությունը վերջին տարիների ընթացքում բերել է դատական մարտահրավերների իրենց գերիշխանության դեմ: Մենք դա թողում ենք ձեր հայեցողությանը, որդյոք իսկապես մտածում եք, որ այս վեճերը պետք է լուծվեն դատարաններում, թե շուկայական դաշտում:

Հսկայական աճի այս ժամանակահատվածում բիզնեսի մուտքը Ինտերնետի ասպարեզ ստիպեց գտնել այնպիսի տնտեսականմոդելներ, որոնք կարող են աշխատել: Անվճար ծառայությունները, որոնք աջակցվում են գովազդի կողմից, մի կողմ նետեցին ծախսերի մի մասը քնողներից- ժամանակավոր: Այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Դելֆին էր, առաջարկեց անվճար վեբ էջերը, զրուցասենյակները, եւ հաղորդագրության վահանակները հանրություն ստեղծելու նպատակով: Առցանց վաճառքները արագ տեմպով աճեցին այնպիսի ապրանքների համար, ինչպես օրինակ գրքերը եւ երաժշտական ձայնասկավառակները ու համակարգիչները, բայց շահույթի սահմանները նեղ են, երբ գների համեմատությունն այդքան հեշտ է, իսկ հասարակական վստահությունը առցանց անվտանգության նկատմամբ դեռեւս շատ անկայուն: Բիզնես մոդելները, որոնք լավ են աշխատում, պորտալ կայքերն են, որոնք փորձում են ապահովել ամեն ինչ բոլորի համար, ինչպես նաեւ կենդանի աճուրդները: AOL-երի ձեռքբերումը Թայմ- Վորների կողմից ամենամեծ միաձուլումն էր պատմության մեջ, երբ այն տեղի ունեցավ եւ ցուձց տվեց Ինտերնետային բիցնեսի մի հսկայական աճ: Ֆոնդային շուկան անցավ մի քարքարոտ ճանապարհ, գահավիժելով ներքեւ եւ ցատկելով վեր, քանի որ նոր տեխնոլոգիաների ընկերությունները- dot.com-երը, հանդիպեցին լավ եւ վատ լուրերի: Գովազդային եկամուտների նվազումը կործանարար եղավ շատ dot.com-երի համար, եւ կարեւոր ցնցում ու ավելի հաջող բիզնես մոդելների որոնման խթան դեռեւս պահպանված ընկերությունների համար: 

Ընթացիկ միտումը դեպի ապագա ողղված կարեւոր հետեվանքներով, հանդիսանում է բարձր արագությամբ կապերի աճը: 56K մոդեմները եւ պրովայդերները, որոնք աճակցում են դրանց, լայն տարածում են ստացել ինչ որ ժամանակ, բայց այժմ գործը մոտենում է ավարտին: 56K-ն այնքան էլ արագ չի, որ իրականացնի մուլտիմեդիայի պահանջները, ինչպիսիք են ձայնը եւ վիդեոն, այն էլ ցածր որակով: Բայց  նոր տեխնոլոգիաները, որոնք շատ ավելի արագ են , ինչպես օրինակ կաբելային մոդեմները եւ թվային բաժանորդների գծերը (DSL), այժմ գերակշռում են: 

Անլար ինտերնետը արագ աճել է վերջին մի քանի տարում, եւ ճանապարհորդները փնտրում են wi-fi "տաք տեղեր", որտեղ նրանք կարող են կապվել, երբ տանը կամ հիմնարկում չեն: Շատ օդանավակայաններ, սրճարաններ, հյուրանոցներ եւ մոտելներ այժմ սովորաբար մատուցում են այս ծառայությունները, ոմանք վարձավճարով, իսկ ոմանք էլ անվճար: 

Մեկ այլ մեծ աճ ե գրանցվել դեպի համընդհանուր անլար հասանելիություն, որտեղ համարյա ամենուր "տաք տեղ"է: Մունիցիպալ wi-fi կամ ամբողջ քաղաքով մեկ հասանելիություն, wiMAX, որը առաջարկում է ավելի լայն տարածություն քան wi-fi, EV-DO, 4g, LTE, եւ այլ ֆորմատներ, պարզապես կգերիշխեն հաջորդ տարիների ընթացքում ԱՄՆ-ում: Կռիվը եւ տնտեսական է ,եւ քաղաքական:

Մեկ այլ միտում, որ արագորեն ազդում է վեբ ծրագրավորողների վրա, ավելի փոքր սարքավորումների աճն է Ինտերնետով կապվելու համար: Փոքրիկ պլանշետները, գրպանի համակարգիչները, սմարտֆոնները, էլեկտրոնային գրքերը, խաղային սարքերը եւ նույնիսկ GPS սարքավորումները այժմ կարող են մտնել վեբի մեջ միանգամից, իսկ շատ վեբ էջեր դեռ չեն մշակված այդ մակարդակի աշխատելու համար:

Քանի որ Ինտերնետը դարձել է համատարած,ավելի արագ եւ օրեցօր անելի ու ավելի հասանելի տեխնիկապես ոչ զարգացած հանրությանը, սոցիալական ցանցերը եւ համագործակցային ծառայությունները արագ տեմպերով աճել են, հնարավորություն տալով մարդկանց հաղորդակցվել եւ կիսվել իրենց հետաքրքրություններով տարբեր ձեւերով: Այնպիսի կայքեր, ինչպես օրինակ Facebook, Twitter, Linked-In, YouTube, Flickr, Second Life, delicious, blogs, wikis, եւ շատ ուրիշները թույլ են տալիս տարբեր տարիքի մարդկանց արագ կիսվել իրենց ներկա պահի հետաքրքրություններով ուրիշների հետ ամենուր:

Ինչպես ասել է Հերակլիտը չորրորդ դարում մ.թ.ա. « Բացի փոփոխությունից ոչ մի հաստատուն բան չկա»:

Թո՜ղ որ ապրեք հետաքրքիր ժամանակներում (Երեվի սա մի հին չինական անեծք է)

Ինտերնետի մասին ավելի լայն տեղեկատվության համար այցելեք այս կայքերը


source: http://walthowe.com/navnet/history.html