Պատմություն և Ժամանակագրություն

UNIX Անցյալը

 

<<...UNIX տեղադրումների քանակը 10-ով աճել է՝ ավելի շատի ակնկալիքով...>>

 

Դեննիս Ռիթչի և Քեն Թոմփսոն, 1972թ. հունիս

<<… Երբ BTL դուրս եկավ նախագծից, նրանց անհրաժեշտ էր վերստին ստեղծել օպերացիոն համակարգ (ՕՀ)՝ մեկ այլ ավելի փոքր սարքի վրա տարածքի համար պատերազմելու նպատակով ( DEC PDP-7 [Տվյալներ Մշակելու Ծրագրավորված Պրոցեսոր]՝ 4K հիշողությամբ՝ գործածողի ծրագրերի համար): Արդյունքում ստեղծվեց մի համակարգ, որը բառախաղով զբաղվող մի կոլեգա անվանեց UNICS (UNiplexed Տեղեկատվական և Համակարգչային Ծառայություն) — <<թուլացված Multics>>՝ ոչ ոք չի հիշում, թե ում գաղափարն էր այն UNIX-ի փոխել>>

Աղբյուր՝ Համառոտ անդրադարձ վաղ պատմությանը

 

Աղբյուրներ՝ Դեննիս Ռիթչիի գլխավոր էջը | Քեն Թոմփսոնի գլխավոր էջը


Վաղ 1970-ականներին AT&T-ի Բելլ Լաբորատորիաներից վերանալուց հետո UNIX օպերացիոն համակարգի հաջողությունը հանգեցրել է շատ տարբեր տարբերակների. UNIX համակարգի կոդի բոլոր հասցեատերերը (այդ ժամանակ անվճար) սկսեցին նախագծել իրենց զանազանվող տարբերակները հենց իրենց օգտագործման և վաճառքի համար նպատակահարմար տարբեր ձևերով: Բոլոր համալսարանները, հետազոտական ինստիտուտները, պետական մարմինները և համակարգչային ընկերությունները սկսեցին օգտագործել հզոր UNIX համակարգը՝ նախագծելու ներկայիս UNIX համակարգի մաս կազմող տեխնոլոգիաներից շատերը:

Համակարգչային ավտոմատացված նախագծումը, արտադրվող հսկողության համակարգերը, լաբորատորիական նմանակումները, նույնիսկ հենց համացանցը, բոլորն էլ կյանքը սկսում են UNIX համակարգերով և այդ համակարգերի պատճառով: Այսօր առանց UNIX համակարգերից համացանցը միանգամից կդադարի աշխատելը: Շատ հեռախոսային զանգեր հնարավոր չէր լինի անել, էլեկտրոնային առևտուրը կդադարեր, և երբեք չէր լինի <<Յուրայի դարաշրջանի Պուրակը>>:

Մինչև ուշ 1970-ականները ալիքի էֆֆեկտն էր գործի դրվել: Մինչ այս պահը սովորող ուսանողները և ասպիրանտները, որոնց լաբորատորիական աշխատանքներն  ուղի էին հարթել տեխնոլոգիայի այս նոր կիրառումների համար, ունեին ղեկավար և որոշում կայացնող պաշտոններ համակարգչային համակարգի մատակարարների և դրա հաճախորդներ շրջանում: Եվ նրանք ցանկանում էին շարունակել UNIX համակարգերի օգտագործումը:

Շուտով բոլոր խոշոր և շատ ավելի մանր վաճառողները շուկա են հանում UNIX համակարգի հենց իրենց փոխած տարբերակները՝ հենց իրենց համակարգչային կառուցվածքների համար օպտիմացված և շատ տարբեր ուժեղ կողմեր և գործառույթներ ունեցող: Հաճախորդները գտան, որ, չնայած UNIX համակարգերը հասանելի են ամեն տեղ, նրանք հազվադեպ էին կարողանում համատեղ աշխատել կամ գոյակցել՝ առանց դրանց արդյունավետ աշխատանքին ուղղված ժամանակի և ջանքերի կարևոր ներդրման: UNIX ապրանքանիշն ամեն տեղ հանդիպում էր, սակայն կիրառվում էր բազմաթիվ տարբեր, անհամատեղելի արտադրանքների հետ:

Վաղ 1980-ականներին UNIX համակարգերի շուկան բավարար չափով աճ էր գրանցել, որպեսզի նկատելի դառնար արդյունաբերության վերլուծողների և հետազոտողների կողմից: Այդ պահին հարցն այլևս հետևյալը չէր՝ <<Ի՞նչ է UNIX համակարգը>>, այլ՝ <<UNIX համակարգը հարմա՞ր է բիզնեսի և առևտրի համար>>:

1980-ականների սկզբին և կեսերին UNIX համակարգերի ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ բանավեճը բորբոքվեց, հաճախ թեժացավ հենց այն վաճառողների կողմից թույլ տրված արտահայտություններով, որոնք փորձում էին պաշտպանել համակարգի՝ իրենց շահույթ բերող, վկայագրված վաճառքը՝ UNIX համակարգի մասին վատ արտահայտվելով: Եվ, նորից փորձելով ձևափոխել իրենց մրցող UNIX համակարգի արտադրանքները՝ նրանք իրենց կողմից շարունակ ֆունկցիաներ էին նախագծում և ավելացնում:

1984թ-ին մեկ այլ գործոն կրկնակի ուշադրության արժանացրեց UNIX համակարգերը: Ավելի խոշոր ընկերությունների կողմից իրենց շուկաներ շարունակ ներխուժման և համակարգային ինտերֆեյսերի հսկողության պատճառով մտահոգված մի խումբ վաճառողներ ստեղծեցին <<բաց համակարգեր>> գաղափարը:

Բաց համակարգերը նրանք էին, որոնք հանդիպում էին համաձայնեցված սպեցիֆիկացիաների կամ ստանդարտների: Արդյունքում եղավ X/Open Company Ltd (X/Բաց Ընկերություն ՍՊԸ)- ի ձևավորումը, որի նպատակն էր, և այսօր էլ The Open Group (Բաց Խումբ) -ի ներքո մնում է, սահմանել բաց համակարգերի համապարփակ միջավայր: Նրանք հայտարարում էին, որ բաց համակարգերը կխնայեն ծախսերը, կգրավեն ծրագրերի ավելի լայն հավաքածու և հնարավոր կդարձնեն հավասար պայմաններով մրցակցությունը: X/Open-ն ընտրեց UNIX համակարգը՝ որպես բաց համակարգերի ստեղծման հարթակ:

Չնայած UNIX-ն դեռևս պատկանում էր AT&T-ին, ընկերությունը դրա հետ կապված քիչ առևտուր անում մինչև 1980-ականները: Հետո X/Open-ի ուշադրության հրավիրումը պարզ ցույց տվեց, որ UNIX համակարգի միակ ստանդարտ տարբերակը շատ է համապատասխանում արդյունաբերության և դրա հաճախորդների հետաքրքրություններին: Այժմ հարցը հետևյալն էր՝ <<Ո՞ր տարբերակը>>:

1987թ-ին շուկան միավորելու նպատակով AT&T հայտարարեց, որ համաձայնագիր է կնքում Sun Microsystems-ի՝ UNIX-ի Berkeley տեսակի առաջատար շարունակողի հետ: Ինչևիցե, արդյունաբերության մնացած մասը նկատելի մտահոգությամբ էին նայում զարգացմանը: Հավատալով, որ իրենց շուկաները վտանգված էին՝ նրանք համախմբվեցին, որպեսզի նախագծեն իրենց <<նոր>> բաց համակարգերի օպերացիոն համակարգը: Նրանց նոր կազմակերպությունն անվանվեց Open Software Foundation (OSF) (Բաց Ծրագրի Հիմնադրամ): Ի պատասխան սրան՝ AT&T/Sun միությունը ձևավորեց UNIX Ինտերնացիոնալը:

Շարունակական <<UNIX պատերազմներ>>-ը համակարգի վաճառողներին այս երկու ճամբարների միջև բաժանեցին, որոնք համախմբված էին UNIX համակարգի երկու դոմինանտ տեխնոլոգիաների շուրջ՝ AT&T-ի System V-ն և OSF/1 անվանվող OSF համակարգը: Այդ ընթացքում X/Open Company-ն կենտրոնում էր: Այն շարունակեց Հավելվածների Ծրագրավորման Ինտերֆեյսերի ստանդարտացման գործընթացը, ինչն անհրաժեշտ էր բաց օպերացիոն համակարգի սպեցիֆիկացիայի համար:

Ի հավելումն՝ այն նայում էր օպերացիոն համակարգի մակարդակից այն կողմ գտնվող համակարգի հատվածներին, որտեղ ստանդարտ մոտեցումը մատակարարի և հաճախորդի համար նմանապես արժեք կավելացներ՝ նախագծելով կամ յուրացնելով սպեցիֆիկացիաներ՝ լեզուների, տվյալների բազայի հետ կապի, համակարգչային ցանցի ստեղծման և կենտրոնական հզոր համակարգչի համատեղ աշխատանքի համար: Այս աշխատանքի արդյունքները հրատարակվում էին իրար հաջորդող X/Open Portability Ուղեցույցներում:

XPG 4 թողարկվեց 1992թ-ի հոկտեմբերին: Այս ընթացքում X/Open ներկայացրել էր վաճառողի երաշխիքների հիման վրա և թեստավորմամբ հաստատված մի բրենդ ծրագիր: XPG4-ի հրատարակումից հետո X/Open-ն շարունակել էր ավելի ընդարձակել բաց համակարգերի սպեցիֆիկացիաների շրջանակը՝ շուկայի պահանջներին համապատասխան: Երբ X/Open բրենդի օգուտները հայտնի էին դարձել և հասկացվել, շատ խոշոր կազմակերպություններ սկսեցին օգտագործել X/Open-ն որպես համակարգի նախագծի և գնման հիմք: Մինչ 1993թ. ավելի քան 7միլիարդ դոլար էր ծախսվել X/Open բրենդային համակարգերի վրա: Մինչ 1997թ. այդ ցուցանիշը ավելի քան 23 միլիարդով աճել է: Մինչև հիմա Single UNIX Specification-ը նշող գնումները հասնում են ավելի քան 5.2 միլիարդը:

1993թ-ի սկզբին AT&T վաճառեց իր UNIX System Լաբորատորիաները Novell-ին, որը փնտրում էր կարևոր օպերացիոն համակարգ՝ կապելու իր NetWare արտադրանքի ցանկին: Նույն ժամանակ ընկերությունը հասկացավ, որ վաճառող- չեզոք կազմակերպության հետ բնորոշման (սպեցիֆիկացիա)  և ապրանքանիշի հսկողությունը հետագայում կգցի բաց համակարգերի հիմք հանդիսացող UNIX-ի արժեքը: Այսպիսով, UNIX System-ի բաղկացուցիչ մասերը (աղբյուրի կոդ/տեխնոլոգիա և սպեցիֆիկացիա/ապրանքանիշ), որոնք նախկինում մեկ անձի էին պատկանում, այժմ միանգամայն առանձին են:

1995թ-ին X/Open-ը ներկայացրեց UNIX 95 բրենդը երաշխավորված համակարգչային համակարգերի համար՝ բավարարելու Single UNIX Specification-ը: Single UNIX Specification բրենդ ծրագիրն այժմ ձեռք է բերել շրջադարձային զանգված. վաճառողները, որոնց արտադրանքները բավարարել են պահանջվող չափանիշները, այժմ արժեքով UNIX համակարգերի մեծամասնության մաս են կազմում:

X/Open-ի ստեղծումից հետո ավելի քան քսան տարի UNIX-ը սերտորեն կապված է եղել բաց համակարգերի հետ: X/Open, այժմ The Open Group, շարունակում է զարգացնել և ծավալել Single UNIX Specification-ը և համակցված բրենդ ծրագիրը IT հասարակության անունից: Տեխնոլոգիայից ինտերֆեյսերի սպեցիֆիկացիայի ազատումը թույլ է տալիս, որ շատ համակարգերը աջակցեն փոքր, հաճախ պարզ գործիքների UNIX փիլիսոփայությանը, ինչը կարելի է համակցել շատ ձևերով՝ հաճախ կատարելու բարդ խնդիրներ: Կենտրոնական ինտերֆեյսերի կայունությունը պահում է ներկայիս ներդրումը և հնարավոր է դարձնում ծրագրային գործիքների հարուստ հավաքածուի զարգացումը: Open Source (Բաց Աղբյուր) շարժումը կառուցվում է այս կայուն հիմքի վրա և UNIX փիլիսոփայության համար կրկին խանդավառության առիթ է տալիս: Շատ առումներով Open Source-ը կարելի է դիտարկել որպես Բաց Համակարգերի իրական մատակարար, որը կերաշխավորի զարգացման շարունակական լինելը:


1969 Սկիզբը UNIX պատմությունը սկսվում է 1969թ-ին, երբ Քեն Թոմփսոնը, Դեննիս Ռիթչին և այլոք սկսեցին աշխատել Բելլ Լաբորատորիաների <<մի անկյունում քիչ գործածվող PDP-7-ի վրա>>, և որն էլ որ դառնալու էր UNIX-ը:
1971 Առաջին Հրատարակություն Այն ուներ փոխադրածրագիր PDP-11/20-ի, ֆայլային համակարգի, fork()-ի, roff-ի և ed-ի համար: Այն օգտագործվում էր արտոնագրված փաստաթղթերի տեքստային մշակման համար:
1973 Չորրորդ Հրատարակություն Այն վերագրանցվել է C-ում: Սրա արդյունքում այն դարձավ շարժական, և փոխվեց ՕՀ-ի պատմությունը:
1975 Վեցերորդ Հրատարակություն UNIX-ը լքում է ստեղծման վայրը: Նաև մեծապես հայտնի լինելով որպես Տարբերակ 6՝ սա Բելլ Լաբորատորիաներից դուրս մեծ քանակով հասանելի առաջին համակարգն է: Առաջին BSD տարբերակ (1.x) V6-ից ստեղծվեց:
1979 Յոթերորդ Հրատարակություն Այն <<UNIX-ի բոլոր նախորդող և հաջորդող տարբերակներից ավելի լավն էր>> [Bourne]: Ուներ C, UUCP և Bourne shell: Այն տեղափոխեցին VAX-ի մեջ, և ծրագրամիջուկը ավելի քան 40 կիլոբայթ էր (K):
1980 Xenix Microsoft ներկայացնում է Xenix-ը: 32V և 4BSD ներկայացվեցին:
1982 System III AT&T-ի UNIX System Group (USG)-ը թողարկում է System III-ը՝ Բելլ Լաբորատորիաներից դուրս առաջին հրապարակային թողարկումը: SunOS 1.0 փոխանցվում է: HP-UX ներկայացվեց: Ultrix-11 ներկայացվեց:
1983 System V Համակարգչային Հետազոտական Խումբը (ՀՀԽ), UNIX System Group (USG)-ը և մի երրորդ խումբ ձուլվում են, որպեսզի դառնան UNIX Համակարգի Զարգացման Լաբորատորիան: AT&T հայտարարում է UNIX System V՝ առաջին հասանելի թողարկումը: 45,000 անգամ տեղադրվել է:
1984 4.2BSD Բըրկլիի Կալիֆորնիայի համալսարանը թողարկում է 4.2BSD, ներառում է TCP/IP, նոր նշաններ և շատ ավելին: X/Open ձևավորվեց:
1984 SVR2 System V Release 2-ը ներկայացվեց: Ամբողջ աշխարհում այս պահին կա 100,000 UNIX տեղադրում:
1986 4.3BSD 4.3BSD թողարկվեց՝ ներառյալ համացանցի տիրույթների անվան սերվերը: SVID ներկայացվեց: NFS փոխանցվեց: AIX հատարարվեց: Տեղադրումների թիվը կազմում էր 250,000:
1987 SVR3 System V Release 3՝ ներառյալ STREAMS, TLI, RFS: Ամբողջ աշխարհում այս պահին կա 750,000 UNIX տեղադրումներ: IRIX ներկայացվեց:
1988   POSIX.1 հրատարակվեց: Open Software Foundation (OSF)-ը և UNIX International (UI)-ը ձևավորվեցին: Փոխանցվում է Ultrix 4.2:
1989   AT&T UNIX Software Operation-ը ձևավորվեց՝ USL-ի նոր թողարկման պատրաստման համար: Փոխանցվում է Motif 1.0:
1989 SVR4 UNIX System V Release 4-ն է փոխանցվում՝ միավորելով System V-ը, BSD և Xenix-ը: 1.2 միլիոն տեղադրում կար:
1990 XPG3 X/Open սկսում է XPG3 Բրենդի շուկա հանելը: Նախաձեռնում են OSF/1-ը: Բելլ Լաբորատորիաների Plan 9-ն է փոխանցվում:
1991   UNIX System Laboratories (USL)-ը վերածվում է ընկերության, որի մեծ մասի տերը AT&T-ն է: Linus Torvalds սկսում է Linux-ի զարգացումը: Նախաձեռնում են Solaris 1.0-ը:
1992 SVR4.2 USL թողարկում է UNIX System V Release 4.2 (Destiny): Հոկտեմբերին X/Open-ը շուկա հանեց XPG4 Բրենդը: Դեկտեմբերի 22-ին Novell-ը հայտարարում է USL-ը ձեռք բերելու մտադրության մասին: Փոխանցվում է Solaris 2.0-ը:
1993 4.4BSD 4.4BSD վերջին թողարկումը Բըրկլիից: Հունիսի 16-ին Novell-ը ձեռք է բերում USL-ը:
1993թ-ի վերջ SVR4.2MP Novell-ը փոխանցում է <<UNIX>> ապրանքանիշի և Single UNIX Specification-ի իրավունքները X/Open-ին: COSE նախաձեռնությունը <<Spec 1170>>-ին ուղարկում է X/Open-ի մոտ արագ առաջխաղացման համար: Դեկտեմբերին Novell-ը փոխանցում է SVR4.2MP-ը, վերջնական USL  System V-ի OEM թողարկումը:
1994 Single UNIX Specification BSD 4.4-Lite վերացրեց բոլոր օրենքները, ըստ որոնց խախտվում էին USL/Novell-ի իրավունքները: Որպես UNIX ապրանքանիշի նոր տեր՝ X/Open-ը ներկայացնում է Single UNIX Specification-ը (նախկինում Spec 1170)՝ առանձնացնելով UNIX ապրանքանիշը ներկա ցանկացած կոդային հոսքից:
1995 UNIX 95 X/Open-ը Single UNIX Specification-ի կատարումների համար ներկայացնում է UNIX 95 բրենդային ծրագիրը: Novell-ը վաճառում է UnixWare բիզնես գիծը SCO-ին: Ներկայացվում է Թվային UNIX-ը: Փոխանցվում է UnixWare 2.0-ը: Նախաձեռնում են OpenServer 5.0-ը:
1996   The Open Group-ը ձևավորվում է OSF-ի և X/Open-ի միաձուլումից:
1997 Single UNIX Specification, Տարբերակ 2 The Open Group-ը ներկայացնում է Single UNIX Specification-ի Տարբերակ 2-ը՝ ներառյալ աջակցություն իրական ժամանակի համար, շարոցներ և 64 բիթ և ավելի մեծ պրոցեսորներ: Սպեցիֆիկացիան անվճար հասանելի է ցանցում: Փոխանցվում են IRIX 6.4-ը, AIX 4.3-ը և HP-UX 11-ը:
1998 UNIX 98 The Open Group ներկայացնում է UNIX 98 բրենդների ընտանիքը՝ ներառյալ  Բազա, Կայան և Սերվեր: Գրանցված առաջին UNIX 98 արտադրանքները փոխանցվեցին Sun, IBM և NCR- կողմից: Open Source շարժումը սկսում է հաջողություն ունենալ Netscape-ի և IBM-ի հայտարարություններով: Փոխանցվում են UnixWare 7 և IRIX 6.5:
1999 UNIX 30ամյակին UNIX համակարգը հասնում է իր 30ամյակին: Linux 2.2 ծրագրամիջուկն է թողարկվում: Open Group-ը և IEEE-ն նորից սկսում են POSIX-ի և Single UNIX Specification-ի համատեղ զարգացումը: Առաջին LinuxWorld կոնֆերանսներն են տեղի ունենում: Dot com (.com) ալեկոծել էր բորսաները: Փոխանցվում է Tru64 UNIX:
2001 Single UNIX Specification, Տարբերակ 3 Single UNIX Specification-ի Տարբերակ 3-ը միավորում է IEEE POSIX-ը, Open Group-ը և արդյունաբերության ջանքերը: Linux 2.4 ծրագրամիջուկն է թողարկվում: ՏՏ-ի արժեթղթերը ծանր ժամանակներ են ունենում շուկաներում:  UNIX բրենդի գնման արժեքը գերազանցում է 25 միլիարդ դոլարը: Փոխանցվում է AIX 5L:
2003 ISO/IEC 9945:2003 Single UNIX Specification-ի Տարբերակ 3-ի հիմնական ծավալները որպես միջազգաին չափանիշ ընդունվեցին: <<Westwood>> թեստավորման լրակազմը փոխանցվում է UNIX 03 բրենդի համար: Փոխանցվում է Solaris 9.0 E: Linux 2.6 ծրագրամիջուկն է թողարկվում:
2007   Apple Mac OS X հավաստագրվում է UNIX 03:
2008 ISO/IEC 9945:2008 UNIX API -ի փաթեթի վերջին վերանայումը՝ պաշտոնապես ստանդարտացված ISO/IEC, IEEE և Open Group-ում: Ավելացնում է ավելի շատ API-ներ:
2009 UNIX 40ամյակին IDC-ը UNIX շուկայի վերաբերյալ — ասում է, որ UNIX-ի եկամուտը 69 միլիարդ դոլար է 2008թ-ին՝ 2013թ-ին 74 միլիարդ դոլար կանխատեսմամբ:
2010 UNIX-ը Համակարգչի աշխատանքային սեղանին Apple-ը զեկուցում է 50 միլիոն աշխատանքային սեղանների և աճի մասին — սրանք Հավաստագրված UNIX համակարգեր են:

source: http://www.unix-systems.org/what_is_unix/history_timeline.html