Էլոկտրոնային հարցումների օգտագործում. Խորհորդ մասնագետներից

David M. Shannon, Auburn University
Todd E. Johnson, Auburn University
Shelby Searcy, Huntington College
Alan Lott, Auburn University

Ամփոփում

Այս ուսումնասիրությունը նկարագրում է էլեկտրոնային հարցման վերաբերյալ Ամերիկայի Գիտահետազոտական Ասոցիացիացիայից վաթսուն երկու փորձառու հարցում կատարող գիտաշխատողների ընկալումները և առաջարկությունները: Շատ դրական տեսակետներ են մեջբերվել այն մասին, որ էլեկտրոնային հարցումների օգտագործումը կրճատում են ծախսերը (օրինակ, փոստային վճարումները, հեռախոսի վճարումները),  էլեկտրոնային փոստի օգտագործումը հարմար է նախապես ծանուցման և հետագա այլ նպատակների համար, ինչպես նաև գոյություն ունեցող ծրագրերի հետ տվյալների համատեղելիության: Այս մասնագետները սահմանափակումներ արեցին սահմանափակ ընտրանքի հիմքին վերաբերվող էլեկտրոնային հարցումների օգտագորման մեջ, ինչպես նաև կոնֆիդենցիալ, անձնական և ընտրանքի հավաստիության հարցերում: Նրանք նշել են, որ, հաշվի առնելով այն, որ փոփոխվող տեխնոլոգիական հիմքով և պատասխանողի հնարավորություններով նախագծված էլեկտրոնային հարցումները հետևում են հարցումների կառուցման առողջ սկզբունքներին և մատակարարում են նախապես տեղեկացված և նպատակային բնակչությանը հրապարակված էլեկտրոնային հասցեներով:

Շատ հետազոտություններ են եղել, որոնք կենտրոնացված էին հարցումների նախագծման սկզբունքների, ինչպես նաև փոստային և հեռախսային հարցումների արձագանքման վրա (Babbie, 1990; Baruch, 1999; Dillman, 1978; Herberlein & Baumgartner, 1978; Fowler, 1993; Lavrakas, 1993; Linsky, 1975; Sudman and Bradburn, 1982;Yu & Cooper, 1983):Հարցումների հետազոտողների ջանքերի շնորհիվ՝ հարցման գործիքները նախագծելիս, մենք մի քանի գործոններ հայտնաբերեցինք՝ ներառյալ առաջին հարցի կարևորությունը, հարցերի խմբավորումն ու հերթականությունը, հարցման մեջ ուղղահայաց հարցերի հոսքը պատասխանողի համար հաճելի եղանակով ստեղծելը, պարզ և հստակ ուղղությունը: Մենք նաև հասկացել ենք այնպիսի բաղադրիչների ստեղծման կարևորությունը, ինչպիսիք են  նախապես ծանուցումները պատասխանողին, անհատականացված ուղեկցող նամակները, խրախուսանքները, հետադարձ փոստը և շատ կոնտակտային տվյալներ՝ պատասխանեղներին գտնելու և ավելի արագ արձագանք ստանալու հմար: 

Համացանցը շատ մեծ ազդեցություն է ունեցել հարցման ուսումնասիրությունների ոլորտի վրա, քանի որ էլեկտրոնային տարբերակով կառավարվող հարցումների թիվը շարունակում է աճել: Ի տարբերություն ավանդական փոստային և հեռախոսային հարցումների, պարզ չէ, թե ինչ սկզբունքներ կօգտագործվեն էլեկտրոնային հարցումների ստեղծման և իրագործման համար: Նախապատրաստական միջոցառումերը էլեկտրոնային հարցումների կիրառման միևնույն սկզբունքներն են առաջարկում (Cook, Heath & Thompson, 2000; Dillman, 2000; Dillman & Bowker, 2000; Dillman, Tortora, & Bowker, 1998; Schaeffer & Dillman, 1998; Shannon & Bradshaw, մամուլում): Լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ այս սկզբունքները կատարելագործելու և դրանք էլեկտրոնային հարցումների իրագործման և նախագծման հետ ավելի արդյունավետ օգտագործելու համար, հատկապես զանազան ձևաչափեր են տրվել, որոնք օգտագործվում են էլեկտրոնային հարցումները կառավարելու համար: Ստորև մենք կքննարկենք էլեկտրոնային հարցումների երեք ընդհանուր ձևեր:

ԷԼեկտրոնային հարցումները զանազան ֆորմաներ են ստացել՝ սկսած պարզ էլեկտրոնայի փոստի հարցումներից մինչև բարդ Վեբ հարցման համակարգեր: Էլեկտրոնային հարցումների ավելի վաղ ձևերը եղել են սկավառակ-փոստով ձևաչափով (disk-by-mail format) (Couper & Nichols, 1998): Կիրառելով այս մոտեցումը, հարցման նյութը պարունակող սկավառակը փոստով ուղարկվում եր պատասխանողներին, որոնք պետք է բացեին փաստաթուղթը, ավարտեին հարցումը և կրկին փոստով հետ ուղարկեին սկավառակը հետազոտողին: Բուոերսը (Bowers) (1999) այս հարցումները նկարագրելիս ասում է, որ դրանք ունեն հարցման ընթացքում պատասխանողին ինտերակտիվ կերպով ուղղորդելու հնարավորություն է և ներառում են համալիր թողարկման շաբլոններ և ռոտացիոն տրամաբանություն: Այս մոտեցումը բացի ավանդական փոստային և հեռախոսային հարցումներից կարող է շատ նորարարական հատկություններ առաջարկել, բայց այն ծրագրավորման և առաքման տեսանկյունից ժամանակ և ծախսեր է պահանջում: Այնուամենայնիվ, այս մոտեցումը պատասխանողի համակարգչի տեխնիկական հնարավորություններով սահմանափակված է: Բացի դա, Բուոերսը (Bowers) (1999) զգուշացնում է, որ պատասխանողները կարող են պարտադրված լինել ներբեռնել ֆայլեր՝ վախենալով, որ դրանք կարող են վիրուսներ պարունակել: 

Էլեկտրոնային հարցման երկրորդ տեսակը էլեկտրոնային փոստի հարցումն է: Այն հարցումները սովորաբար ներառվում են էլեկտրոնային փոստի հաղորդագրության մեջ կամ ուղարկվում են կից ֆայլով (Bradley, 1999; Ramos, Sedivi, & Sweet, 1998; Sproull, 1986): Այս հարցումները արագ են և բացվելու համար քիչ տեխնիկական հմտություններ են պահանջում, քանի որ ցուցադրվում են հիմանկան տեքստային ձևաչափով: Պատասխանողներին խնդրում են պատասխանել էլեկտրոնային փոստին և նշել իրենց պատասխանները պատսխան հաղորդագրության մեջ կամ կից ֆայլի մի մաս են կազմում: Այս հարցումները պատասխանողից շատ քիչ տեխնիկական հմտություններ են պահանջում: Բայց հետազոտողները նշում են (Couper, Blair, & Triplett, 1997; Tse, et., al., 1995; Schaeffer & Dillman, 1998), որ պատասխանողները որոշ դժվարություններ են ունենում, օրինակ, որ նրանք պետք է պատասխանեն հաղորդագրությանը նախքան հարցման հարցերին պատասխանելը և դժվարանում են փոխակերպել հավելվածը: Դրանից բացի, այս հարցումները գաղտնիության և անանունունթյան վերաբերյալ մտահոգության տեղիք են տալիս, քանի որ պատասխանողի էլեկտրոնային փոստի հասցեն սովորաբար ներառվում է իր պատասխաններով:

Էլեկտրոնային հարցման երրորդ տեսակը տեղադրված է համաշխարհային ցանցում (World Wide Web (WWW)). Սովորաբար, պատասխանողներին ուղարկվում է էլեկտրոնային հաղորդագրություն, որը հարցման համար պարունակում է  հղում ռեսուրսի յուրահատուկ հասցեին (URL): Համացանցի վրա հիմնված հարցումները կարող են ներառել պատասխանի տարատեսակ օպցիաներ (օրինակ, նշման վանդակ, Լայքերթի սանդղակ, բացվող ընտրացանկ), ինչպես նաև թողարկման շաբլոններ, գրաֆիկաներ և ձայներ (Bowers, 1999; Bradley, 1999; Dillman, 2000; Watt, 1997): Այս հարցումները նաև մեծ առավելություններ ունեն տվյալների վերլուծման հարցում, քանի որ պատասխանները կարող են հեշտորեն ներբեռնվել էլեկտրոնային աղյուսակ կամ վիճակագրական վերլուծության ծրագիր, բայց պատասխանողները մտահոգված կլինեն գաղտնիության համար, քանի որ իրենց պատասխանները կփոխանցվեն համացանցի միջոցով: Մենք քննարկեցին երեք տեսակի էլեկտրոնային հարցումներ, այս հարցումները հետզոտող(ներ)ից և պատասխանողներից պահանջում են լավ տեխնիկական կրթություն և հմտություններ:

Էլեկտրոնային հարցումների, հատկապես համացանցային հարցումների զարգացման համար պահանջվող տեխնիկական կրթությամբ և հմտություններով պայմանավորված՝ ղեկավարությունը իր զարգացման տեսանկյունից մեծ մասամբ եղել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ և տեխնիկական փորձ ունեցող անհատներ: Հարցման մեթոդաբանության մասնագետները էլեկտրոնային հարցումների օգտագործման հարցում շարժիչ ուժ չեն հանդիսացել: Հարցման մեթոդաբանների նպատակը էլեկտրոնային հարցումների օգտագործման համար հարցումների նախագծման և իրագործման առողջ սկզբունքների ստեղծումն է: (Dillman, 2000; Dillman & Bowker, 2000). Այնուամենայնիվ, հարցումների նախագծման և իրականացման համար համացանցի օգտագործման ներուժը օգտագործելու համար հարցման մեթոդաբանության վերաբերյալ քաջատեղյակ մասնագետները ավելի տեսանելի մասնակցություն պետք է ցուցաբերեն: Պատրա՞ստ են արդյոք հարցումների մասնագետները ընդունել և օգտագործել էլեկտրոնային հարցումները որպես իրենց մեթոդաբանության մի մաս: Նախքան էլեկտրոնային հարցումները լայն տարածում կունենան և կոգտագործվեն կանոնավոր հիմունքներով, պետք է տեղեկատվություն հավաքել հարցման մասնագետներից: 

Նպատակ

Այս ուսումնասիրության նպատակը էլեկտրոնային հարցումների օգտագործման վերաբերյալ հարցման հետազոտողների ընկալումների և խորհուրդների  հավաքումն էր: Այս հետազոտողներին խնդրել են էլեկտրոնային հարցումների օգտագործման վերաբերյալ որորշ հարցերի պատասխանել: Բացի դրանից, այս հետազոտողներին խնդրել են նկարագրել պայմաններ, որոնց դեպքում էլեկտրոնային և համացանցային հիմունքներով հարցումները առավել նպատակահարմար կլինեն, բացահայտել հիմնական թերությունները և խորհորդներ տալ այլ հետազոտողներին, որոնք պլանավորում են օգտագործել էլեկտրոնային փոստը կամ համացանցը, որպեսզի աջակցեն նրանց հարցման հետազոտությունների նախագծին: 

Մեթոդներ

Գործիքավորում

Հարցման գործիքը բաղկացած էր երեք բաժնից: Առաջին՝ Լայքերթի սանդղակի չորս բալանոց գործիքը ստեղծվել էր հարցման հետազոտության մեջ էլեկտրոնային փոստի և համացանցի վերաբերյալ հարցերը ուսումնասիրելու համար: Այս կետերը գրվել են, որպեսզի արտացոլեն ավելի վաղ գրականության մեջ քննարկված այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են թողարկման շաբլոնները, գաղտնիությունը, տեխնոլոգիան և պատասխանի արագությունը: Երկրորդ բաժինը բաղկացած էր չորս առանց հնարավոր պատասխանների թվարկամ հարցերից՝ հարցումների հետազոտություններում էլեկտրոնային հարցումների օգտագործման, այդպիսի հետազոտությունների սահմանափակումների, այնպիսի նմուշների տեսակների, որոնց համար այսպիսի հետզոտությունը նպատակահարմար կլինեն, և հարցման հետազոտությունների համար էլեկտրոնային փոստի և համացանցի օգտագործման մեջ հետաքրքրվողների համար առաջարկությունների վերաբերյալ կարծիքներ ստանալու համար: Եվ, վերջապես, երրորդ բաժինը ներառվել է այս ուսումնասիրության մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության հավաքման համար: Հարցերը այս բաժնում հատկապես վերաբերվում են մասնակիցների աշխատանքային փորձին և տեխնոլոգիաների օգտագորման հարցում վստահությանը (օրինակ, էլեկտրոնային փոստ և համացանց) իրենց ընթացիկ մասնագիտական դիրքին և մասնագիտության մեջ իրենց ներգրավվածության աստիճանին:

Ընթացակարգեր

Մասնակիցները ներառվել են Ամերիայի Գիտահետազոտական Ուսումնասիրությունների (AERA) Հարցումների Հետազոտությունների հատուկ հետաքրքրությունների խմբի ցուցակում (SIG ): Այս ցուցակը ստացվել  և օգտագործվել է Հարցումների Հետազոտությունների հատուկ հետաքրքրությունների խմբի տնօրենի թույլտվությամբ: Այս ցուցակում ներառված էր 163 անդամ, որոնց համար հասանելի էր ամբողջական փոստային տեղեկատվություն: Յուրաքանչյուրը ստանում էր քարտ և փաթեթ, որը ներառում էր հարցումների գործիք: Որպեսզի պահպանվեր անանունությունը, նրանց խնդրում էին  քարտը վերադարձնել առանձին՝ նշելով արդյոք պատասխանել են հարցմանը: Ընդհանուր ստացվել էր 63 պատասխան: Եվ հավելյալ 35 հարցման թերթիկ վերադարձվել էր, որպես չառաքված, քանի որ, հնարավոր է, անդամները փոխել էին իրենց աշխատավայրը կամ ազատվել աշխատանքից: Ընդհանուր նմուշներից այս 35 հանելուց հետո, ստացվել էր պատասխանների 49% (այն է՝ 128-ից 63-ը): Ընդհանուր ստացվել է 64 քարտ: Այս 64-ից 56-ը նշել են, որ վերադարձրել են հարցման թերթիկը և 8 հոգի հայտարարել են, որ չեն վերադարձրել հարցման թերթիկը: Այդ 8-ից 3-ը նշվել էին որպես չպատասխանող անհատներ: 3 հոգի նշել են, որ ուղղակի չափազանց զբաղված էին, 3-ը նշել են, որ այլևս ակտիվ չեն հարցման հետազոտության հարցում, և 2 հոգի նշել են, որ ազատվել են աշխատանքից:

Փորձ

Այս պատասխանողների մեծ մասը (53%) աշխատում էին քոլեջում կամ համալսարանում: Հավելյալ 13% աշխատում էին որպես խորհրդատու, 10% աշխատում էր թեսթավորման կազմակերպություններում, 8%՝ դպրոցական համակարգում, և ևս 8% գիտահետազոտական կազմակերպություններում: Մնացացծ 8% աշխատում էին պետական կամ դաշնային գործակալություններում կամ մասնավոր կազմակերպությունում: Պատասխանողները իրենց ընթացիկ պաշտոնում տարիների լայն շրջանակ են նշել՝ 1-ից 30 տարի, միջինում 13.23 տարի: Իրենց մասնագիտության տարիների թիվը տատանվում էր 1-ից 45, միջին կտրվածքով 17.7 տարի: Ամերիկայի Գիտահետազոտական Ասոցիացիայում անդամակցության շրջանակը կազմում էր 1-ից 35 տարի, միջինում՝ 12.1 տարի: Պատասխանողների 43% նշել է Ամերիկայի Գիտահետազոտական Ասոցիացիան որպես գլխավոր մասնագիտական կազմակերպություն և Ամերիկայի Գիտահետազոտական Ասոցիացիայի անդամ են եղել միջին կտրվածքով 15.2 տարի:

Արդյունքներ

Համացանցի և էլեկտրոնային փոստի օգտագործում

Ընդհանուր առմամբ, փորձի մասնակիցները էլեկտրոնային փոստի և համացանցի օգտագործման և վստահության բարձր մակարդակ են արձանագրել: 90% հայտարարել են, որ ամեն օր էլեկտրոնային փոստ են օգտագործում և 57% իրենց նկարագրել են որպես համացանցի ամնօրյա օգտագործողներ, իսկ 78% հայտարարել են, որ համացանց են օգտագործում առնվազն շաբաթական 5 օր: Մասնակիցներին նաև խնդրել են էլեկտրոնային փոստի և համացանցի օգտագործման վերաբերյալ իրենց վստահության մակարդակը նկարագրել: Հիմնականում նրանք հայտարարել են, որ էլեկտրոնային փոստի օգտագործման իրենց ունակություններում վստահ են (օրինակ, հաղորդագրությունների կազմել և պատասխանել, մեկից ավելի անձանց հազորդագրություններ և կից նյութեր ուղարկել): Նրանք նաև վստահ էին համացանցի օգտագործման իրենց ունակությունների հարցում, կարողանում էին այնպիսի գործողություններ անել, ինչպիսին Վեբ հասցե գտնելը, որոնման համակարգի օգտագործումը և տեղեկատվության ներբեռնումն է: Միակ ոլորտը, որտեղ մասնակիցները անվստահություն են արտահայտել դա Վեբ էջի ստեղծումն ու պահպանումն էր: 

 Ընդհանուր պատկերացումներ էլեկտրոնային հետազոտությունների մասին

Յորաքանչյուր մասնակցի խնդրել են պատասխանել 33 Լայկերտ- մասշտաբի հարցերի, որոնք առընչվում են էլեկրոնային փոստի կամ համացանցի վրա հիմնված հարցումների  օգտագործմանը: Այս հարցերից վեցը հակառակ կոդավորված էին, ոորպեսզի բարձր գնահատականը հետեւողականորեն արտացոլեր ավելի բարենպաստ վերաբերմունքը էլէկտրոնային փոստի եւ վեբի վրա հիմնված հարցումների նկատմամբ: Ներքին հետեւողական հուսալիությունը (Cronbach’s alpha) գնահատվում էր.83: Ընդհանուր առմամբ, մասնակիցները դրական են պատասխանել էլ-փոստի եւ վեբի վրա հիմնված հետազոտությունների վերաբերյալ: Աղյուսակ 1 տրամադրում է հետազոտվող հարցերի համար օգտագործված միջոցների, ստանդարտ շեղումների եւ հաճախականության կարճ նկարագրությունը

  Աղյուսակ 1
  Էլեկտրոնային հետազոտությունների պատկերացումների կարճ նկարագրություն
Հետազոտության օբյեկտ(հարց)  N  Միջոց(SD)   Կտրականապես    համաձայն չեմ կամ համաձայն չեմ
N (%)
Լիովին  համաձայն եմ կամ համաձայն եմ
N (%)

Էլեկտրոնային հարցումները նվազեցնել են հետազոտական ծախսերը(օրինակ, փոստային ծախսերը,հեռախոս)

60

3.42 (.56)

 2 (3.3%)

58 (96.7%)

Էլեկտրոնային հարցումների մասնակիցները ավելի հարմարավետ իրենց կզգան տեխնոլոգիաներ օգտագործելով, քան ոչ մասնակիցները

62

3.32 (.59)

 4 (6.5%)

58 (93.5%)

Էլ.փոստով ուղերցները կլինեն ավելի արդյունավետ միջոց նախածանուցելու անհատներին, հետազոտության վերաբերյալ տեղեկություն ստանալիս 

61

3.28 (.61)

 3 (4.9%)

58 (95.1%)

Հետազոտողները կօգտագործեն էլեկտրոնային հարցումներ, եթե նրանք պատրաստ են ներմուծել ստացված տվյալները  վիճակագրական վերլուծության ծրագիրին, ինչպիսիք են ՍԱՍ կամ ՍՊՀՀ:

59

3.12 (.70)

 9 (15.3%)

50 (84.7%)

Էլեկտրոնային փոստի ուղերցները էֆեկտիվ կլինեն, որպես follow-up տեխնիկա, փոստի հետազոտություններին պատասխանելը խրախուսելու համար

61

3.12 (.61)

 6 (9.8%)

55 (90.2%)

Ես ընդունում եմ  էլ. փոստի կամ Ինտերնետի օգտագործումը իմ հետազոտությունների ժամանակ

61

3.03 (.60)

 8 (13.1%)

53 (86.9%)

Ես կպատասխանեի վեբ հարցմանը, եթե ուղղակի սեղմեի URL հասցեն, որը հետազոտողը տեղադրած լիներ էլ փոստի ուղերցի մեջ

61

3.02 (.62)

 9 (14.7%)

52 (85.3%)

Էլեկտրոնային հարցումները կվերադարձվեն ավելի արագ, քան ավանդական մատիտով եւ թղթով հարցումները:

61

2.98 (.76)

12 (19.7%)

49 (80.3%)

Անհատները կարող են արձագանքել վեբ  հարցմանը, եթե նրանք պարզապես ստիպված են սեղմեք URL հասցեն հետազոտողի կողմից տեղադրված էլեկտրոնային նամակում:

59

2.98 (.51)

 8 (13.6%)

51 (86.4%)

Էլեկտրոնային հարցումները կրճատել են այն ժամանակը, եւ աշխատանքը, որը անհրաժեշտ է վերլուծության համար  տվյալներ պատրաստելիս:

59

2.97 (.69)

13 (22.0%)

46 (78.0%)

Էլեկտրոնային հարցումները վերացրել են անհրաժեշտությունը տառադարձել պատասխանները բաց ավարտված հարցերի:

60

2.95 (.77)

15 (25.0%)

45 (75.0%)

Էլեկտրոնային հարցումները պետք է հնարավորություն տան տեքստային խմբագրում կատարել:

57

2.95 (.72)

12 (21.1%)

45 (78.9%)

Էլեկտրոնային հարցումները օգտակար կլինեն շրջանավարտների հետազոտությունների համար:

57

2.95 (.66)

12 (21.1%)

45 (78.9%)

Էլ. հարցումները չէիր պահանջում չափազանց շատ ժամանակ ու ջանքեր  հարցվածների համար:

61

2.90 (.37)

53 (86.9%)

 8 (13.1%)

Ուզում եմ մուտք գործել վեբ էջը եւ արձագանքել հարցմանը, որը ինձ հետաքրքրում է:

61

2.89 (.71)

15 (24.6%)

46 (75.4%)

Ընդհանուր առմամբ, մարդիկ մուտք են գործում վեբ էջ արձագանքելու հարցմանը, եթե թեման հետաքրքրություն է ներկայացնում: 

58

2.85 (.56)

14 (24.1%)

44 (75.9%)

Ես կօգտագործեի էլեկտրոնային հարցումները, եթե պատասխանները անմիջապես ուղարկվեին տեղեկատվական վերլուծության ֆայլի մեջ: 

56

2.79 (.62)

16 (28.6%)

40 (71.4%)

Էլեկտրոնայն հետազոտությունները եւ մատիտ-ու-թուղթ հարցումները տալիս են համեմատական ինֆորմացիա:   

52

2.72 (.57)

14 (26.9%)

38 (73.1%)

Էլեկտրոնային հարցումների օգտագործումը կդժվարացնի ստանալ Ինստիտուցիոնալ վերահսկող խորհրդի հավանությունը :

48

2.60 (.75)

33 (68.8%)

15 (31.2%)

Պոտենցիալ պատասխանողները էլեկտրոնային հարցումները ավելի հետաքրքիր կհամարեն, քան թուղթ-ու-մատիտ հարցումները:

60

2.50 (.57)

32 (53.3%)

28 (46.7%)

Մարդիկ չեն պատասխանի էլեկտրոնային հարցումներին, որովհետեւ նրանք կշփոթվեն խառը փոստի մեջ:

56

2.50 (.57)

28 (50.0%)

28 (50.0%)

Էլեկտրոնային հարցումները ավելի լավ են հարմարեցված Ինտերնետի վեբ էջի համար, քան երբ ընդգրկված են, որպես էլ փոստի ուղերցի մի մաս:

58

2.48 (.57)

32 (55.2%)

26 (44.8%)

Էլեկտրոնային հետազոտությունները օգտակար են քաղաքական հարցումների համար:

59

2.48 (.94)

27 (45.8%)

32 (54.2%)

Ընդհանուր առմամբ, մարդիկ գերադասում են հարցման տպված օրինակներ:

53

2.45 (.67)

27 (50.9%)

26 (49.1%)

Էլեկտրոնային հետազոտությունների հուսալիությունը հավասար է կամ ավելի բարձր, քան թուղթ-մատիտ հարցումները:

51

2.45 (.67)

25 (49.0%)

26 (51.0%)

Ընդհանուր առմամբ, ես ավելի մեծ սպասումներ ունեի էլեկտրոնային հարցումներից:

Հետազոտության այս մասնագետները ամենաշատը դրական էին տրամադրված գների կրճատման առումով (այսինքն,փոստային եւ հեռախոսային վճարները), կապված էլեկտրոնային հարցումների, նախնական ծանուցման կամ հետագա նպատակների հետ, որպես լրացուցիչ մեթոդ հարցումների առաքման, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերով համատեղելիության դեպքում էլեկտրոնային փոստի օգտագործման  հետ: Նրանք նաեւ մատնանշում են, որ շոշափելի պարգեւատրության բացակայությունը անհատներին հետ չէր պահի պատասխանելուց, եւ որ նրանք կպատասխանեին վեբի վրա հիմնված հարցմանը, եթե այն, ինչը իրենցից պահանջվում է, լիներ էլ փոստի ուղերցում եղած HTML հասցեի վրա ուղղակի սեղմելը: 

Պակաս բարենպաստ պատասխանների զգալի մասը բացատրվում է պատասխանողների տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների եւ փորձի հետ: Նրանք համոզված են, որ մարդիկ, որոնք այնքան էլ հարմարավետ իրենց չեն զգում տեխնոլոգիաների հետ, չեն պատասխանի: Դեռ ավելին, նրանք մատնանշում են, որ էլեկտրոնային հարցումները պակաս անձնավորված են, քան տրադիցիոնալ փոստային հարցումները, մարդիկ կանեն շատ ավելի սխալներ պատասխանելիս, նրանց պատասխանները կլինեն սոցիալական ցանկալիության ազդեցության տակ, եւ նրանք չեն լրացնի այնքան կետեր, ինչպես դա կանեին թուղթ-ու- մատիտ հարցման ժամանակ: Վերջապես, հարցման հետազոտողները անհրաժեշտ էին համարում գաղտնաբառերի օգտագործումը վեբ հարցման մուտք կատարելու համար, ինչպես նաեւ մտավախություն, որ մասնակիցները երեւի չէին պատասխանի նրբանկատ հարցերին, կամ էլ հաստատ չէին պատասխանի գաղտնիության վերաբերյալ մտավախություն ունենալու պատճառով: 

Կային նաեւ մի քանի ոլորտներ, որտեղ մասնագետները որոշակի կարծիք չունեին: Այլ կերպ ասած, նրանք շատ հավասարակշռված էին որոշ կետերի հետ համաձայնվելու եւ չհամաձայնվելու առումով: Այս կետերը վերաբերվում էին պատասխանների աստիճանի եւ էլեկտրոնային ու փոստային հարցումների հուսալիության գնահատականի համադրելիությանը, թե որքանով են մարդիկ գերադասում հարցումների տպված տարբերակը, ինչպես նաեւ որքանով են էլեկտրոնային հարցումները հետաքրքիր, արդյոք ԵՏՀ անդամները նպատակահարմար են, որպես էլեկտրոնային հարցումների համար օրինակելի աղբյուր:

Խորհուրդներ հարցումների մասնագետների կողմից

Ի հավելումն ընդհանուր ընկալումների՝ կոնկրետ խորհուրդներ են պահանջվել էլեկտրոնային հարցումների ամենաարդյունավետ օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային հարցումներ օգտագործող հետազոտողների համար՝ նմուշներին, սահմանափակումներին և առաջարկություններին համապատասխան։ Այս խորհուրդները հավաքվել են չորս բաց հարցերի միջոցով։

Էլեկտրոնային հարցումների արդյունավետ կիրառությունը։ Երեսունյոթ (37) հարցվածներ ուղղորդումներ տրամադրեցին հարցման հետազոտության ընթացքում էլեկտրոնային հարցումների արդյունավետ կիրառության վերաբերյալ։ Հարցվածների մոտավորապես կեսը (48%, n=18) նշեց, որ նման հարցումներ ամենից արդյունավետ կերպով կարող էին կիրառվել թիրախային բնակչության համար, ինչպիսիք են հրապարակված էլեկտրոնային հասցեներ ունեցող մասնագիտական կամ գործարար խմբերը կամ «տնային» հարցումները։ Քսանյոթ տոկոսը (n=10) պարզապես նշեց, որ էլեկտրոնային փոստով կամ վեբով իրականացվող հարցումները շատ ավելի արդյունավետ կլինեին պատասխաններն ավելի արագ ստանալոու դեպքում, և կարտադրեին տվյալներ, որոնք անմիջապես կպահվեին այն ձևաչափով, որը հարմար է վերլուծության համար, իսկ տասնվեց տոկոսը (n=6) նկարագրեցին էլեկտրոնային փոստով կամ վեբի վրա հիմնված հարցումների հատուկ կիրառություններ, այդ թվում՝ թեմաների վերաբերյալ նախնական ծանուցումը, փոստային հարցումներին հետևելը, մարկետինգային հետազոտությունը, կարիքների գնահատականները և երկայնական ուսումնասիրությունները։ Մնացած երեք հարցվածները նշեցին, որ նման հարցումները պետք է իրականացվեն հատուկ պայմաններում՝ հարցումներին տալով կարճ և պարզ պատասխաններ, և ունենան որևէ մեխանիզմ, ինչպես գաղտնագիրը, անանունությունը պահպանելու համար։

Համապատասխան նմուշներ էլեկտրոնային հարցումների համար։ Ընդհանուր թվով 35 հարցվածներ առաջարկություններ են արել նմուշների վերաբերյալ, որոնք հարմար կլինեին էլեկտրոնային հարցումների համար։ Այս առաջարկներն սկզբնապես ուշադրությունը հրավիրում էին այն նմուշների վրա, որոնք ունեին տեխոնոլոգիաների օգտագործման հնարավորություն և կարողություն։ Այս մասնագետների արձագանքների մեծամասնությունը (n=32, 91.5%) նկարագրում էր դեպի տեխնոլոգիաներ մուտքի հնարավորություն ունեցող խմբերի հատուկ տեսակները։ Հատկորոշ նմուշներ հաստատել են ներգրավված փոստային ցանկեր, մասնագիտական անդամակցություններ, շրջանավարտների խմբեր, «տնային» աշխատակիցների խմբեր և համալսարանի պրոֆեսորներ։ Մնացած երեք հարցվածները պարզապես նշել են, որ նմուշները պետք է լինեն կարճ և հստակ։

Էլեկտրոնային հարցումների սահմանափակումները։ Քառասունութ (48) մասնակիցներ մեկնաբանություններ առաջարկեցին էլեկտրոնային փոստի կամ վեբի վրա հիմնված հարցումների սահմանափակման վերաբերյալ։ Այս արձագանքների մեծ մասը (n=25, 52%) նկարագրում էին նմուշառման սահմանափակումները։ Ավելի կոնկրետ՝ նմուշառման այս մտավախությունները վերաբերում էին այնպիսի նմուշների սահմանափակ բնույթին, որոնք հասանելի պետք է լինեին պատասխանողների համար և հարմարավետ՝ տեխնոլոգիաների կիրառության համար, և որ դրանք ճգրտորեն չէին ներկայացնի ընդհանուր բնակչությանը։

Երկրորդ մտավախությունը վերաբերում էր գաղտնիությանը և անձեռնմխելիության բացակայությանը՝ արտահայտված 15 հարցվածների կողմից (31.3%)։ Մտավախություններ հնչեցին, որ էլեկտրոնային փոստով կամ վեբի վրա հիմնված հարցումներին արձագանքելու հրավերները կարող են ընկալվել որպես անպետք փոստ, և հրապարակված փոստային հասցեների ցանկին ուղղված հաղորդագրություններից շատերը կարող են դիտվել որպես փոստաղբ։ Բացի այդ՝ մտավախություններ կային էլեկտրոնային փոստի կամ վեբի միջոցով հրապարակվող և ներկայացվող տեղեկատվության անվտանգության վերաբերյալ՝ հարցեր բարձրացնելով հարցվածների գաղտնիության իրավունքի ոտնահարման և Համացանցում տեղեկատվության անվտանգության վերաբերյալ։ Որոշ հետազոտողները օգտագործում էին «Մեծ եղբայր» փուլը՝ տեղեկատվության գաղտնիության վերաբերյալ իրենց մտավախությունը բնութագրելու համար։

Մտավախությունների երրորդ խումբը (n=12, 25%) վերաբերում էր էլեկտրոնային հարցումների արդյունքների հուսալիությանն ու իսկությանը։ Այս հարցումներից շատերը բաց են թիրախային նմուշներից զատ անհատների արձագանքների համար։ Հատուկ առաջարկություններ են արվել պատասխանողների իսկությունը տեղում հաստատող երաշխիքներ ունենալու համար։ Այդպիսի երաշխիքները կարող էին լինել գաղտնագրերի տեսքով, ինչը միայն հրավիրվածներին է թույլ տալիս լրացնելու հարցումը։ Առանց նման երաշխիքների հարցվածներից ստացվող տվյալների հավաստիությունը կասկածելի է։

Սահմանափակումների վերջին խումբը (n=6, 12.5%) բնույթով մեթոդոլոգիական էր։ Այդպիսի հարցումների մշակման և իրականացման համար շատ ժամանակ և տեխնոլոգիական հմտություն է պահանջվում։ Մի քանի հարցվածներ հարց էին բարձրացրել ավանդական թուղթ ու մատիտով հարցումների համատեղելիության վերաբերյալ՝ մեկնաբանություն անելով վեբ էջերում տեղավորելու նպատակով հարցումների կազմման դժվարության և հնարավոր պատասխանողների համար նախատեսված խթանների սահմանափակ քանակության վերաբերյալ։

Առաջարկներ նրանց համար, ովքեր հետաքրքրված են էլեկտրոնային հարցումների կիրառությամբ։ Վերջապես, 23 հարցվածներ առաջարկներ արեցին մյուսների համար։ Այս առաջարկները վերաբերում էին հիմնականում նմուշառմանը, հարցման ձևաչափին և ընթացակարգերին առնչվող հարցերին։ Տասն առաջարկ (43.5%) վերաբերում էր հարցերի ընտրությանը։ Մասնավորապես, հինգ առաջարկություն է արվել փորձելու բնակչությանը՝ մասնակցության համար նրանց հետաքրքրությունը որոշելու նպատակով։ Փորձարկմանը վերաբերող մնացած մեկնաբանություններն առաջարկվել են որպես նախազգուշացումներ հարցումն իրականացնող մասնագետին այն մասին, որ նա պետք է իմանա, որ փորձարկումը սահմանափակ է լինելու, և որ տեխնոլոգիան չի կարող միատեսակ լինել փորձարկման անդամների միջև։

Հարցվածներից ութ հոգի (34.8%) առաջարկություններ են արել դիզայնի և ձևաչափի վերաբերյալ։ Երեք հոգի պարզ, կարճ հարցում էին խորհուրդ տալիս, իսկ երեքն էլ պարզապես առաջարկում էին, որպեսզի մեծ ուշադրություն դարձվի հարցման դիզայնի սկզբունքները հնչեցնելուն, մինչդեռ մյուս երկուսը հատկապես նշում էին գրաֆիկապես հաճելի վեբ հարցումների նախապատվությունը։

Մնացած հինգ առաջարկությունները (21.7%) դասակարգվել են որպես ընթացակարգային։ Երկու հարցվածներ առաջարկում էին, որ հիմա ժամանակն է օգտագործելու էլեկտրոնային հարցումներ, նախքան այդպիսի հարցումները շատ սովորական կդառնային։ Մեկ այլ հետազոտող առաջարկում էր, որ հարցվածներին ընտրություն տրվի պատասխանելու՝ օգտագործելով տպագիր օրինակ, մինչդեռ մեկն էլ առաջարկում էր էլեկտրոնային փոստ օգտագործել՝ որպես տրամաբանական տեխնիկա։ Վերջին մեկնաբանությունը պարզապես ասում էր «լինել սկեպտիկ»։

Քննարկումներ և առաջարկություններ

Հետևելով նախնական գրականությանը (Բոուերս, 1999; Քրոֆորդ, Քուփեր և Լամիաս, 2001; Իթոն, 1997; Կայե և Ջոնսոն, 1999; Քիսլեր և Սփրոուլ, 1986; Ուեյսբախ, 1997)՝ մենք գտանք, որ այս ուսումնասիրության մեջ հարցումների մասնագետների կողմից արտահայտված նախնական մտավախությունները վերաբերում էին հարցերի ընտրությանը։ Այս մտավախությունները վերաբերում էին նմուշի հասանելիությանն ու պահանջվող տեխնիկան օգտագործելու կարողությանը, դրանց գաղտնիությանն ու անձեռնմխելիությանը։ Մասնագետների այս խմբի կողմից խորհրդատվությունն ուղղված էր հատկապես էլեկտրոնային հարցման օրինակների սահմանափակումների և այն նախազգուշական միջոցների ճանաչմանը, որոնք պետք է ձեռնարկվեին հուսալի փորձանմուշներ հաստատելու և պատասխանողի գաղտնիությունն ապահովելու նպատակով։

Նախ և առաջ՝ պարզ է, որ փորձնական շրջանակը դեռևս սահամանափակ ինչ-որ բան է՝ էլեկտրոնային հարցումներն օգտագործելիս, և հարցման մասնագետները պետք է իմանան այս սահմանափակումներն իրենց հետազոտությունն իրականացնելիս։ Համացանց մուտք ունեցող նմուշները, որպես կանոն, չեն ներկայացվել ընդհանուր բնակչությանը (GVU (Գրաֆիկա, արտապատկերում և կիրառելիություն (Graphics, Visualization and Usability), 1998; Շիհան և Հոյ, 1999)։ Այս պատճառով հրապարակված էլեկտրոնային փոստի հասցեներ ունեցող մասնագիտական կամ գործարար խմբերն են հաճախ հանդիսացել նմուշների թիրախ։ Այնուամենայնիվ, Համացանցը արագ տեմպերով զարգանում է և դառնում է ավելի հասանելի ընդհանուր բնակչության համար, քանի որ ԱՄՆ տնային տնտեսությունների մոտավորապես 41.5%-ն այժմ Համացանց մուտքի հնարավորություն ունեն, ինչն ամենաքիչը երկու տարվա ընթացքում աճել է 58%-ով (Առևտրի բաժին, 2000)։ Ցանցի մուտքը դեռևս ավելի հաճախակի է նրանց շրջանում, ովքեր ապրում են քաղաքային բնակավայրերում, ունեն ավելի մեծ եկամուտներ և կրթական ավելի բարձր մակարդակ։ Այնուամենայնիվ, ցանց մուտք գործելու ամենակտրուկ աճ տեղի է ունենում գյուղական տարածքներում միջին մասնագիտական փորձ ունեցող և -ից բարձր անհատների շրջանում (Առևտրի բաժին, 2000)։ Աճի նման տեմպերը կշարունակվեն, և Համացանցի օգտատերերի և ընդհանուր բնակչության միջև  տարածությունը կշարունակվի կրճատվել։ Համացանցի հասանելիության մեծացումը և հուսալի էլեկտրոնային հասցեներն ավելի մեծ շրջանակ կներառեն փորձանմուշներում հետագա էլեկտրոնային հարցումների համար։

Հետազոտողները պետք է նաև ընդունեն, որ նմուշները կարող են շատ տարբերվել՝ ըստ իրենց տեխնոլոգիական կարողությունների, ինչպես նաև սարքավորումների, պատասխանողի գիտելիքների և հմտությունների։ Այս տարբերության մասին չպետք է մոռանալ էլեկտրոնային հարցումներ մշակելիս։ Թեև վեբի վրա հիմնված հարցումներն ավելի շատ նորարարական առանձնահատկությունների հնարավորություն են տալիս, քան էլեկտրոնային փոստի սովորական տեքստային հարցումները, հարցվածները հնարավոր է դժվարանան հարցում մուտք գործելիս և չկարողանան պատասխանել։ Բացի այդ՝ մարդկանց մեծ մասը սովոր չեն էլեկտրոնային հարցմանը պատասխանելու գործընթացին (օր․՝ ընտրել իջնող մենյուից, սեղմել ճառագայթող կոճակը, անցնել մի էկրանից մյուսը) և հատուկ ցուցումների կարիք կունենան, որոնք նրանց կուղղորդեն դեպի յուրաքանչյուր հարցը և այն, թե ինչպես պետք է պատասխանել։

Հարցումների մասնագետների խորհուրդներից ելնելով՝ մենք առաջարկում ենք, որպեսզի նմուշները լինեն նախանշված՝ օգտագործելով էլեկտրոնային փոստային հաղորդագրություն՝ նմուշի տեխնոլոգիական կարողությունն ու ուսումնասիրությանը մասնակցելու նրանց պատրաստակամությունը որոշելու նպատակով։ Սա կօգնի համոզվելու, որ հարցումը հասանելի կլինի նմուշում առկա անդամների համար և կօգնի կանխելու «փոստաղբային» երևույթները, որոնք կարող են տեղի ունենալ շարունակական անցանկալի էլեկտրոնային հաղորդագրությունների պատճառով (Մեհթա և Սիվադաս, 1995; Շիհան և Հոյ, 1999)։ Այս հաղորդակցությունը պետք է անհատականացվի և ապահովի փոստային ուղեկցող նամակների հիմնական բաղադրիչները, այդ թվում՝ ապահովի հստակ նկարագիր ուսումնասիրության նպատակների, պատասխանելու շարժառիթների, գաղտնիության և անձեռնմխելիության երաշխիքների մասին և թե ում դիմել հարցերի դեպքում։ Այս խորհուրդներն ամրապնդվեցին էլեկտրոնային հարցման ուսումնասիրությունների վերջին մետա-վերլուծությամբ, որը հայտնաբերեց անհատականացված նախնական ծանուցումը և մի շարք կոնտակտային տվյալներ՝ պատասխանելու վարկանշի վրա ազդելու նպատակով (Քուք, Հիթ և Թոմփսոն, 2000)։

Քանի որ նմուշները որոշված և նախանշված են, նրանք հարկավոր է պաշտպանել իրենց ինքնության, գաղտնիության և անձեռնմխելիության պայմաններում։ Պետք է միջոցներ ձեռնարկել ընտրելու սխալները կրճատելու համար։ Մուտքը դեպի վեբ հիմքով հարցումներ պետք է սահմանափակվեն թիրախային նմուշներով։ Անսահմանափաակ ընտրանքային հարցումները, որոնք բոլորին մուտքի հնարավորություն են տալիս, անընդունելի են։ Մինչդեռ շատ ոչ գիտական առցանց հարցումներ ունեն մեծ նմուշներ, հաճախ ոչ մի կամ քիչ փորձ է արվում նման նմուշների որակն ու վավերականությունը հաստատելու համար։

Նմուշները պետք է հստակորեն սահմանվեն և վավերացվեն։ Հետազոտողները պետք է հաշվի առնեն գաղտնագրերի կամ PIN համարների օգտագործումը՝ ընտրանքային սխալները վերահսկելու և հուսալի նմուշներ հաստատելու նպատակով (Բոուերս, 1999; Բրեդլի, 1999; Դիլման, Թորթորա և Բոուքեր, 1998)։ Այն դեպքում, երբ գաղտնագրեր կամ PIN համարներ չեն օգտագործվում, պատասխան նմուշները պետք է մանրազնին կերպով ուսումնասիրվեն, և նրանք, որոնք վստահելի չեն, պետք է վերացվեն՝ նմուշառման պլանի հետևողականությունը հաստատելու և վստահելի արդյունքները թույլ տալու նպատակով։

Լրացուցիչ նախազգուշական միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ պատասխանողների անձեռնմխելիությունը պաշտպանելու և նրանց պատասխանների գաղտնիությունն ապահովելու նպատակով։ Որոշ հետազոտողներ բացասական արձագանք են ստացել հարցվածների կողմից գաղտնիության հարցերի վերաբերյալ (Քուփեր, Բլեյր և Թրիփլեթ, 1997; Մեհթա և Սիվադաս, 1995; Շիհան և Հոյ, 1999)։ Վերլուծելով էլեկտրոնային հարցումներից ստացվող տեղեկամատյանների սերվերը՝ Ջիվոնսը (1998) բացահայտեց, որ անհատները դադարել են հարցումները լրացնել, երբ դրանք ուղարկվում են նրանց էլեկտրոնային փոստի հասցեներին։ Հարցվածները պետք է հանգիստ լինեն՝ էլեկտրոնային հարցումներին պատասխանելիս, և վստահ լինեն, որ հետազոտողները նախազգուշական միջոցներ են ձեռնարկել իրենց գաղտնիությունն ապահովելու համար։ Հետազոտողներն ամենաքիչը պետք է գաղտնիության երաշխիքներ ներկայացնեն էլեկտրոնային փոստով նախնական ծանուցմամբ (Քուփեր, Բլեյր և Թրիփլեթ, 1997; Կիսլեր և Սփրոուլ, 1986; Շաեֆեր և Դիլման, 1998)։ Պատասխանողների գաղտնիության հետագա պաշտպանությունը կարելի է ապահովել՝ լրացված հարցումներն ստանալու ժամանակ առանձնացնելով էլեկտրոնային փոստի հասցեները (Շիհան և Հոյ, 1999), կամ վերադարձը մշակելիս՝ ներառել հետազոտողի, այլ ոչ թե պատասխանողի էլեկտրոնային փոստի հասցեն (Շենոն և Բրեդշոու, 2000)։ Անվտանգ սերվերների և գաղտնագրման մեթոդների օգտագործումը պետք է նաև գործի որպես պատասխանողների գաղտնիության լրացուցիչ ապահովում։

Որպես եզրակացություն՝ վեբ հիմքով էլեկտրոնային հարցումները պետք է կիրառեն ձայնային հրացման դիզայնի սկզբունքները։ Հետազոտական ուսումնասիրությունները պետք է նաև կենտրոնանան էլեկտրոնային հարցումների ձևաչափերի համար նման սկզբունքների կիրառելիության վրա այնպես, որ հարցման մասնագետները կարողանան լիարժեք կերպով օգտվել նման հարցումների առավելություններից՝ առանց իրենց տվյալների ներմուծման կամ պատասխանողներին վտանգի տակ առնելու՝ գաղտնիության և անձեռնմխելիության առումով։ Քանի որ էլեկտրոնային հարցումների նախագծմանն ու իրագործմանն առնչվող մեթոդներ են մշակվել, դրանք ավելի հաճախակի կօգտագործվեն գիտական հետազոտություններ անցկացնելու նպատակով։ Սա նաև նշանակում է, որ Ինստիտուցիոնալ վերանայման խորհուրդը (ԻՎԽ) կբախվի առաջարկների ավելացող քանակությանը, իսկ գաղտնիության և անձեռնմխելիության հարցերը կդառնան էլ ավելի կարևոր, և անհրաժեշտ կլինի զարգացնելու մարդկային այնպիսի սուբյեկտների պաշտպանությանը վերաբերող քաղաքականությունը, ինչպիսիք են էլեկտրոնային ուսումնասիրություններն և Համացանցն օգտագործող այլ տիպի հետազոտությունների մասնակիցները։

source: http://pareonline.net/htm/v8n1.htm