The Surface Evolver Տարբերակ 2.70 Օգոստոս 25, 2013

Իմ Surface Evolver-ը  տարբեր ազդող և սահմանափակող գործոններով ձևավորված մակերևույթների հեղուկի մոդելավորման համար ինտերակտիվ ծրագիր է: Ծրագիրն անվճար է.


Ներբեռնել Surface Evolver

Բոլոր ներբեռնման փաթեթները բացել տեղային ֆայլերում, և այս դեպքում տեղակայման ադմինիստրատրվ թույլտվության անհրաժեշություն չի առաջանա: Բացելուց հետո սկսելու համար տեղակայման ծրագրեր չկան: Այս գլուխը բացատրում է, թե ինչպես ստանալ և տեղակայել Evolver-ը: Evolver-ը այնպես է գրված, որ համակարգերի միջև շարժական լինի: Windows-ի և Macintosh-ի համար կան նախապես կոմպիլյացված տարբերակներ: Նախնական ֆայլերը և հավաքման ֆայլը (makefile) նախատեսված են unix/Linux համակարգերի համար:

Տարբեր համակարգերի համար բաշխման փաթեթները հասանելի են Evolver-ի գլխավոր էջում: Յուրաքանչյուր փաթեթ պարունակում է փաստաթղթեր և նմուշային տվյալներ և սցենարներ: Փաստաթղթրի ենթաթղթապանակը կոչվում է doc, և պարունակում է PDF ձևաչափով տեղեկագիրք, փաստաթղթերի գերտեքստի նկարագրման լեզվի (HTML) տարբերակ (բացառությամբ մաթեմաթիկական մասերը), և  unix համառոտ տեղեկատու էջ (man page) evolver.1: Գերտեքստի նկարագրման լեզվի (HTML) ֆայլերը նույնպես օգտագործվում են Evolver-ի ՛՛օգնություն՛՛ հրամանով: Նմուշները գտնվում են fe ենթաթղթապանակում (ֆայլի ընդլայնում է, որը ես օգտագործում եմ  տվյալների ֆայլերի համար, այն կոչվում է "facet-edge", և վերաբերվում է Evolver-ում մակերևույթի ներքին կառուցվածքին): Ստորև տրված են ցուցումներ.

 Ամբողջական տեղեկագիրքը PDF ձևաչափով առանձին հասանելի է հետևյալ հղումով manual270.pdf 



Microsoft Windows-ի տարբերակ

Այստեղ առկա բաշխումերը ներառում են Evolver-ի 32-բիթանոց տարբերակը (evolver.exe) և 64-բիթանոց տարբերակը (evolver64.exe): 64-բիթանոց տարբերակը նեխատեսված է շատ ծավալուն մոդելների համար (հարյուր հազարավոր երեսակներ): Եթե դուք չունեք այդքան ծավալուն մակերևույթ, օգտագործեք 32-բիթանոց տարբերակը, քանի որ այն՝ ունենալով ավելի քիչ տվյալներ տեղաշարժվելու համար, 10-20 տոկոսով ավելի արագ է: 

Այժմ Evolver-ի տեղակայման համար կա երկու այլընտրանքային տարբերակ:

I. Ներբեռնեք Evolver-2.70-Win32.msi և աշխատացրեք այն:

Սա տեղակայման ծրագիր է, որը կուղեկցի ձեզ տեղակաման գործընթացի բոլոր քայլերի և հնարավորությունների (օպցիաների) ընթացքում: Այն ավտոմատ կերպով կտեղադրի ստորև նկարագրված փոփոխական միջավայրերը և կպատճենի ֆայլերը թղթապանակների մեջ: Դնում է Evolver-ի կատարելիները ձեր ուղու վրա և միավորում է .fe ընդլայնումը Evolver-ի հետ, այսպիսով երբ մատնազարկում (click) ենք տվյալներ ֆայլի վրա այն մեկնարկվում է: Այն ներառում է և 32-բիթանոց տարբերակը (evolver.exe), և 64-բիթանոց տարբերակը (evolver64.exe): ԾԱՆՈՒՑՈՒՄ. Եթե դուք տեղակայել եք 2.50 տարբերակը այս եղանակով, ապա սկզբում դուք պետք է տեղահանեք 2.50 տարբերակը՝ այցելելով Կառավարման վահանակ, ծրագրեր և հատկություններ, և տեղահանել Surface Evolver: Սա կհեռացնի նախորդ տեղակայման բոլոր ֆայլերը, բայց թողնում է միայն ցանկացած այլ ֆայլեր, որորնք դուք հնարավոր է ավելացրել եք, ասենք, fe թղթապանակին:

II. Ներբեռնեք evolver2.70-Win32.zip.

Հին ՛՛ինքդ արա՛՛ տեղակայման համար այս ֆայլը փաստաթղթերի և ենթաթղթապանակների տվյալների ֆայլերի հետ միասին ունի evolver.exe և evolver64.exe կատարելիներ: Քայլեր, որոնք պետք է հետևել ներբեռնումից հետո. 

  1. Ստեղծեք թղթապանակ (այնպիսի, ինչպիսին C:\evolver-ն է), և այնտեղ ապաարխիվացրեք  բաշխման փաթեթը.
  2. Ավելացրեք ձեր տեղակայման թղթապանակը ձեր ուղուն (PATH) (Կառավարման վահանակ/Համակարգ/Առաջադեմ համակարգի կառավարում/Փոփոխական միջավայր/Փոփոխական համակարգ/ՈՒղի/Խմբագրել) կամ դուք կարող եք ձեր ՈՒղում ինչ-որ տեղ  պատճենել evolver.exe-ն, օրինակ C:\windows\system32-ում:
  3.  Դուք պետք է նաև ստեղծեք EVOLVERPATH փափոխական շրջապատ, որը կթելադրի Evolver-ին, որտեղ տարբեր ֆայլեր փնտրել: Արեք սա բացելով  Կառավարման վահանակ/Համակարգ/Առաջադեմ/Փոփոխական միջավայր` սեղմելով Նոր (New) Փոփոխակամ համակարգի տակ, մտնելով EVOLVERPATH Փոփոխականի անվան համար, և c:\evolver\fe;c:\evolver\doc Փոփոխական արժեքի համար: Եթե ցանկանում եք, կարող եք ձեր անձնական հավելյալ ուղիներն ավելացնել այս ցուցակին:Որպեսզի Evolver-ը ավտոմատ կերպով սկսի աշխատել, երբ մատնազարկում եք *.fe ֆայլը, դուք կարող եք միացնել Evolver-ը .fe ֆայլի ընդլայնման հետ՝ բացելով Իմ Համակարգիչ/Գործիքներ/Թղթապանակի Հատկություններ/Ֆայլի Տեսակներ/Նոր, մտնելով fe ֆայլի ընդլայնում, մատնազարկելով OK, մատնազարկելով Փոխել, և փնտրել evolver.exe ծրագիրը: (Այս գործողությունների հերթականությունը կարող է փոփոխվել ըստ տարբեր Windows-ի տարբերակների):

Windows-ի տարբերակը օգտագործում է OpenGL/GLUT գրաֆիկաներ: OpenGL-ը Windows-ում ստանդարտ է, և բոլոր անհրաժեշտ GLUT բաղադրիչները ներառված են կատարելիում, այնպես որ որևէ բան տեղակայելու անհրաժեշտություն չկա:


Surface Evolver-ի Unix տարբերակը

  • Ներբեռնեք evolver-2.70.tar.gz (ուշադիր եղեք; որոշ բրաուզերներ խեղաթյուրում են լռելյայն պահպանման անունը): Սա սեղմված tar ֆայլ է, որը պարունակում է սկզբնական տեքստ, հավաքման ֆայլ, տվյալների ֆայլերի նմուշներ և սցենարներ, և փաստաթղթերի PDF and HTML (գերտեքստի նկարագրման լեզվի) տարբերակներ: Սա կփոխի READ.ME ֆայլի և 3 ենթաթղթապանակների, սկզբնական ֆայլերի (src), fe (տվյալների ֆայլերի և սցենարների) և doc-ի (տեղեկագրքի PDF ձևաչափով, evolver.1 համառոտ տեղեկատու էջի, և HTML տարբերակի): Ստեղծելու համար, խմբագրեք հավաքման ֆայլը (Makefile) սկզբնական տեքստում, որպեսզի ընտրեք համապատասխան համակարգը և հնարավորությունները:                                                                             ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ: Եթե դուք Evolver-ի նախկին տարբերակից ունեք հավաքման ֆայլ, դուք կարող եք օգտագործել այն (ուշադիր եղեք, այն չի վերագրվում բաշխման հավաքման ֆայլերով), բայց դուք պետք է ավելացնեք method5.o օբյեկտային ֆայլերի ցուցակին)                                                                                           Փաստաթղթերի HTML տարբերակը պարունակում է տպգրված տեղեկագրքի բովանդակության մեծ մասը, բացառությամբ այն մասերի, որտեղ շատ մաթեմաթիկական բանաձևեր կան: Այն կարելի է դիտել ցանկացած ստանդարտ Վեբ բրաուզերով՝ սկսելով default.htm.-ով: Այն նաև օգտագործվում է Evolver-ի ՛՛օգնել՛՛ հրամանի կողմից:
  •  manual270.pdf տեղեկագրքի ֆայլը կարող է ինքնուրույն ներբեռնվել, եթե կամենաք:

unix-ի ոճի համակարգերում Surface Evolver-ի տեղակայման համար ցուցումներ: Evolver կոմպիլյացվում է ինչպես 64-բիթանոց համակարգերում, այնպես էլ 32-բիթանոց համակարգերում:

Արագ մեկնարկ:
1. Ներբեռնեք evolver-2.70.tar.gz.
2. Ապաարխիվացրեք Evolver.
3. Սկզբնական ֆայլերի ենթաթղթապանակներում խմբագրեք հավաքման ֆայլը, որպեսզի ձեր համակարգի համար ազատեք տողերը մեկնաբանություններից:
4. Սկսեք "make"-ը.
5. Թեսթավորեք աշխատացնելով "./evolver ../fe/cube.fe"-ը

Մանրամասն ցուցումներ: Տե՛ս complete unix installation instructions.


Surface Evolver-ի Macintosh-ի OSX տարբերակ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Տեղադրված տարբերակը պետք է աշխատի OS X տարբերակի 10.4 և ավելի ուշ թողարկված տարբերակների վրա: Ես 10.7.4 տարբերակի վրա գրաֆիկաների զեկույց ունեմ, բայց  չեմ կարողացել դրանք թեսթավորել: Ես թեսթավորել եմ դրանք 10.6.8 և 10.8 տարբերակների վրա:

Ներբեռնեք Evolver270-OSX.tar.gz: Այն կապաարխիվացվի Evolver270-OSX անվանմամբ թղթապանակում՝ հետևյալ բովանդակությամբ:

  • README ֆայլ տեղակայման հրահանգներով:
  • Evolver կատարելի ֆայլ, որը դուք ցանկության դեպքում կարող եք տեղափոխել/օգտգործող/տեղային/բինարային ֆայլեր կամ ցանկացած այլ տեղ ձեր ՈՒՂՈւ վրա:
  •  Սա "fat" (նշոցների դասավորման աղյուսակ) կատարելի ֆայլ է, որը նշանակում է, որ այն կարող է գործարկվել ինչպես PowerPC այնպես էլ Intel-ի սարքերով:
  • Տեղեկագիրք, manual270.pdf, Adobe PDF ձևաչափով.
  • evolver.1 համառոտ տեղեկատու էջ, որը դուք ցանկության դեպքում կարող ես տեղափոխել /օգտագործող/տարածել/man/man1 ֆայլեր:
  • fe ենթաթղթապանակ, տվյալների և սցենարների նմուշներով:
  • doc ենթաթղթապանակ, փաստատթղթերի HTML տարբերակով: Այն պարունակում է տպգրված տեղեկագրքի բովանդակության մեծ մասը, բացառությամբ այն մասերի, որտեղ շատ մաթեմաթիկական բանաձևեր կան: Այն կարելի է դիտել ցանկաված ստանդարտ Վեբ բրաուզերով՝ սկսելով default.htm-ով: Այն նաև օգտագործվում է Evolver-ի "օգնել" հրամանով:

Չբացված թղթապանակը հավանաբար կմնա էկրանին, դուք կարող եք ցանկանալ տեղափոխել այն ինչ-որ ուրիշ տեղ: Ենթադրենք դուք տեղափոխում եք այն /օգտագործող/ ձերանունը/Evolver: Դուք պետք է ստեղծեք EVOLVERPATH փոփոխական միջավայր դեպի տվյալների ֆայլեր և HTML փաստաթղթեր տանող ուղով՝ տեղադրելով հետևյալ տողը ձեր .tcshrc ֆայլում.

setenv EVOLVERPATH "/Users/yourname/Evolver/fe:/Users/yourname/Evolver/doc"

այսպիսով Evolver-ը կարող է գտնել ֆայլերը:

ԾԱՆՈՒՑՈՒՄ: Evolver-ը պետք է սկսվի տերմինալի պատուհանից, քանի որ այն օգտագործում է հրահանգի տողի միջերես:

Եթե դուք ցանկանում եք կոմպիլյացնել Evolver-ը ինքներդ, գտեք unix տարբերակը և հավաքման ֆայլում MAC OSX տողերը ազատեղ մեկնաբանություններից:



source: http://facstaff.susqu.edu/b/brakke/evolver/evolver.html