Objective-C-ն Է Լեզուն

Իմ լավ ընկեր Բրենթ Սիմմոնսը անդրադառնում է Լինուս Թորվալդզից եկած պատմական մի փոստին, որում խոսվում է C++-ին ուղղված նրա արհամարհանքի մասին:

C++-ը սարսափելի լեզու է: Այն ավելի սարսափազդու է դառնում այն փաստից, որ չափօրինակին չբավարարող բազմաթիվ ծրագրավորողներ են այն օգտագործում, տեղին է ասել, որ շատ ավելի հեշտ է ստեղծել ամբողջական և կատարյալ թափելիք դրանից: 

Բրենթը հաստատում է իր աջակցությունը, մինչդեռ ուշադրության է արժանացնում պարզ-հին C-ին՝

Բայց ես կընդունեմ C-ի նկատմամբ տածած տևական սերը: Ես դեռևս մտածում եմ, որ C-ն լեզու է:

Ես հավանում էի C-ն: Շեշտադրությունը անցյալ ժամանակի վրա է: Քանի որ object-oriented (օբյեկտին ուղղված) ծրագրավորման գաղափարները հայտնի դարձան, մեզնից նրանք, ովքեր որ ծրագրավորում էին C-ում կամ նմանատիպ ընթացակարգային լեզուներում, ստիպված էին գտնել նոր, object-oriented լեզուներ, որպեսզի պահանջները բավարարեին: Այն ժամանակ ես ընտրեցի C++: Կամ ես պետք է ասեմ, որ C++-ի ընտրությունը ստիպողաբար եղավ: Քանի որ C++-ը հանրածանոթ դարձրեց object-oriented ծրագրավորման գաղափարը, այն շատ ծրագրավորողներին ներկայացված միակ ընտրությունն էր:

Քանի որ ես ավարտեցի Apple-ում, C++-ի հետ անցկացրածս ժամանակը, բարեբախտաբար, կարճ էր: Այդ ամենը, դիպվածաբար, կարիերայիս սկզբում էր և հակված էր տարբեր ուղով ընթանալուն, մինչդեռ իմ կարիերան աճ էր գրանցում:

Objective-C-ն Apple-ի պատասխանն էր object-oriented ծրագրավորմանը և շարունակում է մնալ Mac-երի, iPhone-ների և iPad-ների ծրագրավորողների ընդհանուր լեզուն: Ես հավանում էի C-ն: Ես հավանում եմ C-ն: Բայց ինձ համար դրանում միշտ ինչ-որ բան պակասում էր: Այն ինչ-որ բան չուներ: Objective-C կարգավորեց դա: Ես հուսով եմ, որ երբեք այլևս ստիպված չեմ լինի ծրագրավորել C++-ում: Բայց ճիշտն ասած, ես նաև հույս ունեմ, որ այլևս երբեք ստիպված չեմ լինի ծրագրավորել C-ում:

Python-ից, Ruby-ից կամ JavaScript-ից շատ հիասքանչ հատկություններ կան, որ հաճույքով կցանկանայի տեսնել Objective-C-ում ներառված: Ամենևին էլ կատարյալ չէ: Սակայն իր վայելչության և այն փաստի համար, որ այն բավարարում է object-oriented ծրագրավորման պահանջներից շատերին՝ մինչդեռ պահպանելով C-ին հատուկ պարզությունը, այն ներկայումս ունի լեզվի կոչում ինձ համար:

[Թարմացում՝ նոյեմբերի 7: Շատ արձագանքների է արժանացել այն վերոնշյալ պնդումս, որ Objective-C-ն <<Apple-ի պատասխանն էր object-oriented ծրագրավորմանը>>: Սա այնպես է անում, որ թվա, թե Apple-ն է հորինել լեզուն, սակայն նրանք չեն արել:  Այդուհանդերձ, համեմատած մյուսներին՝ ավելի շատ ջանք են թափել, որպեսզի հանրածանոթ դարձնեն այն և նպաստեն դրա առաջընթացին: Ես հավատարիմ եմ մնում դրա գոյության իմաստին, թե <<նրանք ինչ են բերում սեղանին (առաջարկի տեսքով)>>, երբ հերթը հասնում է object-oriented ծրագրավորմանը]:

source: https://red-sweater.com/blog/2256/objective-c-is-the-language