Point 2 View USB Փաստաթղթային Տեսախցիկ

Portable USB Փաստաթղթային Տեսախցիկ

Point 2 View (P2V) USB Փաստաթղթային Տեսախցիկն ապահովում է իրական ժամանակի տեսագրություն փաստաթղթերի, նկարների և եռաչափ առարկաների համար — բոլորն էլ հարյուրներով կամ նույնիսկ հազարներով ավելի քիչ, քան ավանդական փաստաթղթային տեսախցիկները և գլխավերեևի պրոյեկտորները: Իր ուլտրա-շարժական չափով և փետուրի թեթևությամբ Point 2 View-ն կատարյալ շարժական լուծում է դասավանդման, շնորհանդեսների, հեռավար ուսուցման և բոլոր տեսակի վիդեո հաղորդակցությունների համար:

Point 2 View-ի ճկունությունը սկսվում է իր՝ բազմաթիվ միակցման կետերով հենարանից և հարմարեցված հիմքից: Հոդակապի երեք կետերը նշանակում են, որ դուք կարող եք տեղաշարժել տեսախցիկը ամենից հավանական բարձրությամբ և անկյամբ: Եվ տեսախցիկի դյուրագիտական բռնակը դիտման՝ նույնիսկ ավելի շատ տարբերակների հնարավորություն է Ձեզ տալիս:

Տեսախցիկն ունի գերազանց մակրո ռեժիմ, որը հնարավորություն է տալիս բաց չթողնել ոչ մի փոքրիկ մանրուք և նույնիսկ ամենից փոքր տեքստը 2 մատնաչափ (5 սմ) հեռավորությունից: Երկու ֆոկուսով ռեժիմները երաշխավորում են, որ Ձեր պատկերը հստակ կմնա: Կարելի է հանել վայրկենական լուսանկարներ ընդամենը մեկ սեղմումով, և հարմարեցվող ծրագիրը հեշտացնում է Ձեր պատկերների մշակումը և կազմակերպումը:

Ձեր ԱՀ-ով (Անհատական Համակարգիչ), Mac-ով, Chromebook-ով և թվային պրոյեկտորով կարելի է  օգտագործել Point 2 View-ն՝ դասավանդման կամ շնորհանդեսների համար հստակ, մաքուր վիդեո պրոյեկտելու նպատակով: Ռեզոլյացիան կարգավորելի է մինչև 1600 x 1200 բարձր հստակությունը (HD): Ի հավելումն՝ Point 2 View-ն պատրաստ է Ձեր վիդեո կոնֆերանսների և հեռավար ուսուցման պահանջների համար և համատեղելի է վայրկենական Հաղորդագրության մի շարք ծրագրերի հետ՝ ներառյալ Skype-ը, Google Hangout-ը, Yahoo-ն! Messenger-ը և AOL-ն: 

Point 2 View-ն  մի փոքրիկ փաթեթի մեջ է ամփոփում պատկերի ստեղծման շատ հմտություններ: Եվ այս գնով փաստաթղթային տեսախցիկներն այլևս երբեք չեն պակասեցնի Ձեր բյուջեն:

*Point 2 View արտադրանքի էջը նաև հասանելի է սերբախորվաթերենով (թարգմանված է Ջովանա Միլատինովիչի կողմից), ուկրաիներենով (թարգմանված է Միլանա Շարապովայի կողմից), բելառուսերենով (թարգմանված է Վիկի Ռոտարովայի կողմից) և ռումիներենով (թարգմանված է Միլոս Օնիչանուի կողմից)..

Ձեր տրամադրության տակ պատկերի համար նախատեսված, հեշտ օգտագործվող գործիքներ՝ IPEVO Presenter ծրագրով

Ե՛վ ԱՀ-ի և՛ Mac-ի համար ներառված ծրագիրը ապահովում է օգտակար գործիքներ և փոփոխելու ռեժիմներ, որոնցով կարելի է ամենից օգտակար ձևով կիրառել Ձեր IPEVO Doc Cam-ը: Գործնական գործիքները ներառում են Live View, որն անմիջապես տալիս է իրական ժամանակի վիդեոն այն ամենի, ինչը որ դուք նկարում եք, և Ամբողջական Էկրան, որը պատում է ամբողջական էկրանը դասերի և շնորհանդեսների համար: Եվ դեռևս շատ այլ գործիքներ էլ կան՝ թվային պատկերը մեծացնելու և փոքրացնելու մինչև 6x ունակություն; 360-աստիճան շրջելու հնարավորություն; հարմարեցված և ավտոմատ լուսակայման հսկողություն; բազմաթիվ ռեզոլյացիաներ; վիդեոն տեսագրության ունակություն; doc camera-ի մեծ օգնություն և շարունակական, ինչպես նաև մեկ սեղմումով ֆոկուս: Կա նույնիսկ Վերանայման ռեժիմ՝ Ձեր վայրկենական լուսանկարները և վիդեոն կարգավորելու համար: 

Տեսախցիկի ռեժիմ Վերանայման ռեժիմ Ամբողջական էկրան
Camera mode Review mode Full screen mode
Տեսախցիկ (դիֆոլթ): ապահովում է տեսախցիկից հեռարձակվող վիդեո պատկերով պատուհան Վերանայում: վերանայում է Ձեր հանած վայրկենական լուսանկարները և վիդեոն: Տեսակավորում և կազմակերպում է Ձեր ֆայլերը կամ նույնիսկ PDF է ուղարկում պատկերները Ամբողջական Էկրան: IPEVO doc cam-ի պատկերը կզբաղեցնի ամբողջական էկրանը: Սա հատկապես օգտակար է պատկերը դասասենյակում կամ կոնֆերանսի համար նախատեսված վայրում պրոյեկտելու համար:


Թարմացում: Chrome և Chromebook Աջակցություն! Presenter-ն այժմ համատեղելի է Chromebook-երի և Google Chrome դիտարկչի (ԱՀ և Mac) հետ Chrome IPEVO Presenter ծրագրի միջոցով: Presenter-ի ֆունկցիաների և գործիքների մեծ մասն առկա է այս շրջահոսուն Chrome տարբերակում: Եթե դուք օգտագործում եք Chromebook Ձեր դպրոցում կամ բիզնեսում, օգտվեք Presenter-ի այս հատուկ տարբերակի առավելությունից, որը դեռևս անվճար առկա է, անշուշտ:

IPEVO Presenter-ը համատեղելի է հետևյալ օպերացիոն համակարգի հետ՝

  • Mac OS X 10.8 և ավելի բարձր
  • Windows Vista/Win 7/Win 8
  • Chrome

source: http://www.ipevo.com/prods/Point-2-View-USB-Camera