Միջազգային կոնֆերանսների կազմակերպման համար նախատեսված համացանցի վրա հիմնված ծրագիր

Conference Maker-ը համացանցի վրա հիմնված ծրագիր է, որը նախապես նախագծված էր Տնտեսաչափական Հասարակության համար, որպեսզի հեշտացներ միջազգային կոնֆերանսների համար ծրագրեր ստեղծելու աշխատանքը: Ծրագրի ղեկավարներն այլևս ստիպված չեն ոչ <<հեծանիվ հայտնագործել>> և ոչ էլ իրենց տվյալների բազայի համակարգը ստեղծել կամ էլ էլ.փոստով կամ թղթե տարբերակով դիմումներ ստանալ, ինչպես նաև տասնյակ, հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր դիմումներ վերահսկելու միջոց գտնել: Conference Maker -ում միջազգային կոնֆերանսներին դիմումները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով պարզ թերթիկի/վեբ էջի ինտերֆեյսի միջոցով, որի արդյունքում ստացվում է <<ոչ թղթային տարբերակով>> դիմում ներկայացնելու գործընթաց:

Conference Maker-ը համացանցի վրա հիմնված ինտերֆեյս է <<արդյունաբերական ուժ>> տվյալների բազայի համար, որը տեղադրվում է հատուկ սարքավորված սերվեր համակարգիչներում, որոնք կարող են զբաղվել չափազանց մեծ քանակությամբ դիմումներով շատ կարճ ժամանակահատվածներում: Դիմումների այսպիսի մեծ ծավալներ հաճախակի ստացվում են, երբ կոնֆերանսի մասնակիցներն որոշում են սպասել մինչև դիմելու վերջնաժամկետը, որպեսզի իրենց թերթերը հենց այդ ժամանակ ներկայացնեն: 

Ավելի քան 625 միջազգային կոնֆերանսներ են օգտագործել Conference Maker-ը այն բանից հետո, երբ այն ներկայացվեց 2001թ-ին, և առ այսօր ավելի քան 150,000 դիմումներ են ներկայացվել Conference Maker-ին այս տարբեր կոնֆերանսների համար, և ամբողջ աշխարհում ավելի քան 290,000 մարդ օգտագործել է այն (կամ կոնֆերանսի թուղթ ներկայացնելու համար, կամ էլ հեռակա կարգով կոնֆերանսի թղթերը որոնելու/դիտելու համար): Ներկայիս, ինչպես նաև Conference Maker-ն օգտագործած, նախկինում տեղի ունեցած կոնֆերանսների ցանկի համար սեղմե՛ք այստեղ:

Conference Maker-ը հնարավորություն է տալիս Ծրագրի Ղեկավարին (կամ մի քանի ղեկավարներին) և նրա կողմից ընտրված ծրագրի հանձնաժողովին զբաղվել ընդունման գործընթացով ապակենտրոնացված ձևով: Ծրագրի հանձնաժողովի բոլոր անդամները կարող են ցանկացած ժամանակ մուտք գործել անվտանգ ծածկագրով պաշտպանված էջեր և կարող են առցանց դիտել բոլոր դիմումները: Ծրագրի հանձնաժողովի անդամներին հանձնարարված են դիմումների որոշակի ենթախմբեր (որը սովորաբար նշվում է դիմումը ներկայացնող անձի կողմից, սակայն ծրագրի հանձնաժողովի անդամներն այն չեղարկելու ուժ ունեն), և կարող են ընդունման/մերժման որոշումներ կայացնել՝ կոճակի վրա սեղմելով: Ծրագրի հանձնաժողովի անդամները մուտք ունեն կոնֆերանսներ ստեղծելու, քննարկման մասնակիցների և կոնֆերանսի նախագահների որոնման, ավտոմատ աշխատող վեբ կայքում կոնֆերանսի ծրագրի տեղադրման/թարմացման և օգտագործողների (այն է՝ բոլոր  մերժվածները, բոլոր ընդունված հեղինակները, կոնֆերանսի բոլոր նախագահները և այլն) կամայականորեն ընտրված ենթախմբեր զանգվածային էլ.փոստեր ուղարկելու համար նախատեսված պարզ ինտերֆեյս:

Գործընթացը սկսվում է, երբ կոնֆերանսի կազմակերպման համար պատասխանատու Ծրագրի Ղեկավարին տրվում է Conference Maker էջ: Ծրագիրը տեղակայված է անվտանգ, պահուստավորված սերվեր համակարգիչներում՝ Atlantech.online-ում: Conference Maker օգտագործող և մոտ ապագայում տեղի ունեցող կոնֆերանսների ցանկը տեսնելու համար սեղմեք ներքևի հղման վրա՝


editorialexpress.com/կոնֆերանս

Եթե դուք Տնտեսաչափական Հասարակության հանդիպման Ծրագրի Ղեկավարն եք և այս ծրագրի օգտագործմամբ եք հետաքրքրված, կապվեք Տնտեսաչափական Հասարակությանը, որպեսզի ստանաք նրանց թույլտվությունը, որը հնարավորություն կտա օգտագործել Conference Maker-ը Ձեր կոնֆերանսի համար առանց հավելյալ ծախսի: Մյուս հասարակությունները և կազմակերպություններն ունեն տարեկան պայմանագրեր, որոնք թույլ են տալիս նրանց անսահմանափակ քանակությամբ օգտագործել Conference Maker-ը, որպեսզի կազմակերպեն այն կոնֆերանսները, որոնց իրենք հովանավորում են:

Եթե դուք ցանկություն ունեք կազմակերպել ոչ Տնտեսաչափական Հասարակության կոնֆերանս՝  օգտագործելով Conference Maker-ը, դուք պետք է կապվեք Conference Maker Աջակցությանը: Ծրագրի Հանձնաժողովներին և բոլոր դիմողներին աջակցող ծառայությունների և 24/7 տեխնիկական աջակցման ապահովման համար վճար է գանձվում: Այս վճարը 5 դոլար է յուրաքանչյուր դիմումի համար և հասնում է 1500 դոլար առավելագույն սահմանին, երբ խոսքը վերաբերում է 300 կամ ավելի շատ դիմումներով կոնֆերանսներին: Սահմանված վճարը վճարվում է կոնֆերանսի ավարտից հետո: Դուք նաև կարող եք ընտրել այն տարբերակը, ըստ որի պետք է նախապես վճարեք սահմանված 1000 դոլար վճարը և այլևս ոչինչ չվճարեք այս չափից ավելի՝ անկախ ստացված դիմումների քանակից: Վերջնական տարբերակ էլ կա, ըստ որի դուք կարող եք անվճար օգտագործել Conference Maker-ը, սակայն պետք է թույլ տաք, որ մենք գանձնեք Ձեր դիմորդներից 5 դոլար յուրաքանչյուր դիմումի համար, որպեսզի փակենք ծառայության և 24/7 տեխնիկական աջակցության ապահովման մեր ծախսերը: Մենք իսկապես թույլ են տալիս անվճար օգտագործել Conference Maker-ը  ցուցադրական ծրագրատարբերակի հիման վրա մեկ կոնֆերանսի համար այն հասարակությունների կամ կազմակերպությունների համար, որոնք մտադրված կլինեն այն օգտագործել շարունակաբար ամենամյա բաժանորդագրման վճարով, կամ զարգացող երկրներում կոնֆերանսների կամ հատուկ դեպքերի համար: Կապ հաստատեք Conference Maker աջակցությանը, որպեսզի տեսնեք՝ արդյոք Ձեր կոնֆերանսը այդպիսին է որակվում:

Ուշադրություն դարձրեք՝ կան մեկ անգամվա համար նախատեսված հավելյալ գանձումներ այն կոնֆերանսների համար, որոնք ցանկանում են ունենալ հատուկ հարմարեցված գրանցման ձևեր, կամ դիմորդներից գրանցման վճարներ են հավաքում Conference Maker-ի միջոցով: Կապ հաստատեք Ջոն Ռասթին հաշվարկի համար, սակայն մեկ անգամյա կարգավորման/ծրագրավորման վճարը 350 դոլար է այս հավելյալ հատուկ ծառայությունների համար, որոնք ներառում են որոշակի ծրագրավորում, որով կարելի է այնպես հարմարեցնել գրանցման էջը, որպեսզի հավաքվի հենց այն ամենը, ինչ որ դուք եք ցանկանում հավաքել մասնակիցներից Ձեր կոնֆերանսի անցկացման նպատակների համար (օրինակ՝ ո"ր կերակուրները, իրադարձությունները նրանք կընտրեն, իսկ վճարներն էլ դինամիկ կերպով հաշվարկվում են՝ առցանց գրանցման թերթիկում արված ընտրությունների հիման վրա): Գրանցման վճարների առցանց հավաքման վճարը կախված է այն բանից, թե արդյոք դուք ընտրել եք հենց Ձեր վճարման մշակիչը: Եթե չունեք գոնե մեկը կամ չեք ցանկանում այդ ամենով մտահոգվել, մենք կարող ենք առցանց հավաքել գրանցման վճարները PayPal-ի կամ կրեդիտ քարտի միջոցով՝ օգտագործելով մեր PayPal հաշիվը, սակայն մենք գանձում ենք 500 դոլարանոց մեկանգամյա վճար, որով կարելի է փակել մեր հաշվարկների, ինչպես նաև մեր կողմից կատարվող կարգավորման ծախսերը: Ի հավելումն, PayPal-ը գանձում է իր գործարքի վճարը, որը կազմում է մոտավորապես 3% ԱՄՆ-ում ստեղծված կրեդիտ քարտերի համար և մինչև 4.5% արտասահմանյան կրեդիտ քարտերի համար: Նաև ոչ բոլոր կրեդիտ քարտերն են ընդունվում PayPal-ի կողմից:

Հենց որ Ձեր conference maker էջը ստեղծվում է Ձեր կոնֆերանսի համար, Ձեզ էլ. փոստով կուղարկեն համակարգ մուտք գործելու էկրանի ճիշտ տեղը, մուտքանունը և ծածկագիրը, որը դուք կարող եք հետագայում փոխել: Ծրագրի օգտագործման վերաբերյալ ամբողջական ցուցումներն առկա են օգնության պատուհանի վրա, որը կարող եք տեսնել, երբ մուտք գործեք, սակայն օգտագործողների մեծ մասը գտնում է, որ ծրագիրը միանգամայն հեշտ ընկալելի է: Որպես Ծրագրի Ղեկավար Ձեր առաջին գործողություններից մեկը կլինի Ծրագրի Հանձնաժողովի ընտրությունը և մուտքագրումը, ինչպես նաև կոնֆերանսի վերաբերյալ մանրամասների մուտքագրումը (այն է՝ կոնֆերանսի ամսաթիվը/ տեղը, դիմումների սկզբի և ավարտի ամսաթվերը և այլն)՝ հեշտ կիրառվող վեբ ֆորմերի միջոցով: Կարելի է ստեղծել վարչական էջ, որը թույլ կտա Ծրագրի Ղեկավարի քարտուղարին կամ օգնականին սա անել, եթե Ծրագրի Ղեկավարը համակարգիչների նկատմամբ հակակրանք ունի:

Հենց որ Ծրագրի Հանձնաժողովն ընտրվի, կարելի է Conference Maker-ով սկսել դիմումների ընդունումը: Ցանկացած մարդ, որը համացանց մուտք գործելու հնարավորություն ունի, կարող է էլեկտրոնային ճանապարհով թերթիկ ներկայացնել պարզ ինտերֆեյսի միջոցով: Դիմորդները լրացնում են իրենց անունը, էլ. փոստի հասցեն, որևէ հաստատությանն անդամակցությունը, համառոտ շարադրանքը ( ascii-ում) և թերթիկի անվանումը: Թերթիկի ամբողջական տեքստը (PDF-ով կամ ցանկացած ընդունելի ձևաչափով) կարելի է վերբեռնել անմիջապես, կամ ներկայացնողը կարող է մուտքագրել թերթիկի իր (շարունակ թարմացվող) տարբերակի URL-ն: Ձեզ ներկայացվում են տարբերակները, թե որ տեղեկատվությունը և դաշտերն են պարտադիր լրացման համար, որպեսզի Ձեր դիմումը վավեր համարվի, և որոնք են ընտրովի: Ծրագրի ղեկավարը կարող է ընտրել, արդյոք կոնֆերանսը պետք է անցկացվի <<հանրային ձևով>>, որի դեպքում բոլորը կարող են տեսնել յուրաքանչյուր դիմորդի ինքնությունը, կամ անհատական (անանուն) ձևով, որի դեպքում միայն ծրագրի հանձնաժողովի անդամները կարող են տեսնել դիմորդների և հեղինակների ինքնությունները: Կա նաև <<օգտագործողի կողմից սահմանված>> անհատական ձև, որի դեպքում յուրաքանչյուր դիմորդ կարող է ընտրել՝ արդյոք ցանկանում է իր դիմումը և անձնական տեղեկատվությունը հանրային, թե անհատական ձևով ներկայացնի:

Conference Maker-ը չի խոչընդոտում Ծրագրի Ղեկավարներին իրենց կենտրոնացված վեբ կայքի ստեղծման գործում, որը պարունակում է ճանապարհորդության/կացարանի վերաբերյալ տեղեկատվություն և կոնֆերանսի վերաբերյալ այլ տեղեկատվություն: Conference Maker-ի հիմնական գործառույթը դիմումներ ներկայացնելու և որոշում կայացնելու գործընթացը հեշտացնելն է և թույլ չտալն է, որ Ծրագրի Ղեկավարները ստիպված լինեն անհանգստանալ այսպիսի մանրուքների համար: Արդյուքում՝ ծրագրի հանձնաժողովը կարող է կենտրոնանալ կարևոր ուսումնական/գիտական հարցերի վրա, որոնք կազմում են հնարավորինս լավ ծրագիր ստեղծելու գործընթացի մի մասը: Բոլոր մանրուքները, որոնք վերաբերում են տեղեկատվության ձեռքբերմանը, դրա արխիվացմանը, պահուսատվորմանը և այլն, մեծ ուշադրության են արժանանում: Ծրագիրը իդեալական է ապակենտրոնացված որոշման համար, որը կայացվում է ծրագրի հանձնաժողովի կողմից, որը կարող է ամբողջ աշխարհում սփռված լինել և որը հաճախ շարժվում է, ճանապարհորդում է այլ համալսարաններ և այլն: Ծրագրի հանձնաժողովը և գրանցված օգտագործողները կարող են մուտք գործել Conference Maker՝  օգտագործելով ինտերնետ մուտք գործելու հնարավորություն ունեցող ցանկացած վեբ դիտարկիչ: Սա թույլ է տալիս, որ ծրագրի հանձնաժողովը կարողանա յուրաքանչյուր պահի իրազեկվել կոնֆերանսին առնչվող ցանկացած տեղեկատվության մասին, որտեղ էլ, որ նրանք գտնվեն:

Ամբողջական տեխնիկական աջակցությունը հասանելի է շաբաթական 7 օր և 24 ժամ: Հավելյալ տեղեկատվության համար, կամ եթե դուք ունեք այլ տեխնիկական հարցեր, որոնք վերաբերում են Conference Maker-ի աշխատանքին, կապ հաստատեք  աջակցությանը. կամ Ջոն Ռասթին կամ էլ լրացրեք դիմումի ձևը, որպեսզի Ձեր կոնֆերանսի համար նոր Conference Maker խնդրեք/ստեղծեք:

source: https://editorialexpress.com/conference/confmaker.html