Աղջիկները Տեխնոլոգիայում (iOS Հրատարակություն)

photo-4

Տեխնոլոգիայում ավելի շատ կանանց կարիք ունենք, սակայն այդ փաստն այնքան պարզ է կամ այնքան բարդ է: Վիճակագրական տվյալները լավը չեն, և ինձ երկար ժամանակ է ինչ հետաքրքրում է, թե ինչու ամեն ինչ դեպի լավը չի գնում կամ ավելի արագ չի փոխվում:

Ինչո՞ւ է կանանց թիվն այդքան քիչ Գիտության և Տեխնոլոգիայի ոլորտում:

Մարդիկ միանգամից պատասխանում են <<Հասարակության մեղքն է>>, և այս հարցում նրանք և՛ կիսով չափ իրավացի են և՛ կիսով չափ՝ սխալ: Ճիշտ է, որ այս հանելուկին պարզ պատասխան չկա, ոչ էլ սխալի համար պատասխանատու ինչ-որ բան, որի վրա կարելի է բարդել այս աղավաղված հարաբերության մեղքը: Եթե մեծ ազդեցություն թողնող որևէ պատճառ չկա, ապա կամ կրոնն է, կամ քաղաքականությունը կամ էլ հասարակությունն է մեղավոր:

Այստեղ խնդիրն այն է, որ այս երեքն էլ միանգամայն անորոշ են: Մինչդեռ կարող է ճշմարիտ լինել, որ հասարակության բոլոր շերտերի արարքի հետևանք է, սակայն այնտեղ մեր ուշադրության կենտրոնացումը միայն մեր տեսադաշտն է աղոտացնում, քանի որ պարզապես շատ փոփոխականներ կան, որոնք պետք է վերլուծվեն: Կարելի է ասել, որ եթե մենք փորձենք հասկանալ ամբողջական խնդիրը, երբեք էլ հույս չենք ունենա, որ դրա հետ կապված ինչ-որ բան կանենք:

Անցյալ անգամ ստուգեցի և իմացա, որ նորածինների 51%-ը իգական սեռի է: Եթե տեխնոլոգիայի ոլորտում ամեն ինչ <<արդար>> է, ապա յուրաքանչյուր երկրորդ ինժեները պետք է նույնպես իգական սեռի լինի: Ձեր շուրջը նայեք: Որքա՞ն կանանց եք դուք հենց հիմա տեսնում Ձեր աշխատավայրում:

Կյանքի խաղը բարդ է: Այս խաղում մանրամասն բացատրություն չկա, որը կարող էինք գտնել համացանցում: Եվ նույնիսկ եթե այս խաղում ավարտ լիներ, խաղերի՝ հիմնականում թիրախ համարվող լսարանը կրկին երիտասարդ տղաներն են, որոնք դրամական միջոցներն են վատնում առաջին հրաձիգի վրա: Ներկա պահին կառավարակետերում վաճառվող գլխավոր 10 խաղերը լցված են այնպիսի խաղերով, ինչպիսիք են՝  Max Payne 3-ը կամ Modern Warfare 3-ը: Բարձր հաջորդական թվերը իրենցով ներկայացնում են իրավիճակը. այսպես է արդեն շատ տարիներ:

Ես չեմ ասում, որ չկան կանայք, որոնք սիրում են խաղալ FPS կամ WoW, սակայն նրանք, ովքեր որ սիրում են այդպիսի խաղեր (չնայած որ տղաներն են նրանց ուշադրության կենտրոնում) հավանաբար արդեն ընդգրկված են տեխնոլոգիայի ասպարեզում: Խաղերը հաճախ տեխնիկական մասնագիտություններում <<ուղեմուտի միջոց>> են համարվում: Տեսնելով նոր Anno 2070 խաղը գլխավոր 10-ում՝ մի փոքր հույսով եմ լցվում, քանի որ այսպիսի առևտրային ռազմավարությամբ խաղը հավասարապես գրավում է երկու սեռերին էլ:

Սակայն մենք խաղացողներ չենք, մենք ինժեներներ ենք, որոշ մարդիկ կարող են կարծել, որ մենք նույնիսկ գիտնականներ ենք: Նույնիսկ Xcode-ում զարգացման ամենավերջին գործիքներով դեռևս շատ բան ենք հետազոտում, և վրիպումները հաճախ այնպես անորսալի են թվում, որ կարծես նման են բացահայտմանը սպասող հազվագյուտ տեսակի: Մենք շարունակում են հետազոտել, քանի որ մենք սիրում ենք լավ հանելուկներ և հակված ենք ավելի շատը բացահայտելուն, եթե լուծումը մեզնից խույս տա:

<<Խճճվածությունը>> մեր հետաքրքրությունը շարժում է: Չնայած որ մենք նախընտրում ենք դրա փոխարեն <<բարդ>> անվանումն օգտագործել: Դա մեզ ուժ է տալիս, որպեսզի հետազոտենք լուծումները և պատճառները: <<Բարդ>>-ը ընդունում է պարտություն: Եկեք այն <<Քաոս>> չանվանենք, այն պարզապես  թերմոդինամիկայի երկրորդ օրենքն է:

Աղջկական Զբաղմունք է

Եվրոպական Հանձնաժողովը վերջերս հրապարակել է մի վիդեո, որը վերնագրված է այսպես՝ Գիտություն՝ Աղջկական Զբաղմունք է: Հավանաբար նրանք լավ իմաստով են դա արել, սակայն դրանում արծածվող հիմնական միտքն այն է, որ գիտությունը աղջկական զբաղմունք է միայն այնքանով, որքանով որ այն ծառայում է դիմահարդարման, շրթներկի և նորաձև հագուստների ստեղծմանը: Մի՛ թողեք, որ սկսեմ այդ ամենից, ինչը որ շաբլոնային արտահայտություն է համարվում և այստեղ անտեղին է…

<<Հասե՞լ է սրան>>՝ մենք բացականչում ենք,սակայն նախկինի նման առանց որևէ կոնկրետ գաղափարի ենք մնում: 

Չնայած որ կա մեկ բան, որի հետ հավանաբար բոլորս էլ համաձայնում ենք՝ պետք է, որ դուք նրանց գտնեք այն ժամանակ, քանի դեռ նրանք երիտասարդ են: Պետք է ցույց տալ դեռահաս աղջիկներին, որ Գիտությունը/ Տեխնոլոգիան նույնչափ լավ տարբերակ է նրանց համար, ինչպես որ ուսուցչուհի, բուժքույր կամ վարսավիր դառնալը: Ամենից ժամանակակից հասարակություններում խնդիրն այն է, որ ծնողները պարզապես պատրաստ չեն օգնել իրենց երեխաներին, որպեսզի նրանք գտնեն իրենց մասնագիտությունը: Այսպիսով, նրանք անում են հենց այն, ինչ որ իրենց ծնողներն են արել: Նրանք ասում են՝ <<Պետք է գնաս քոլեջ, որպեսզի մի օր մեզանից ավելի լավ ապրես>>: Ինչպիսի՞ քոլեջ: Ցանկացած քոլեջ, որտեղ սովորելու համար իրենք կարող են վճարել, և որն ունի լավ հեռանկարներ:

Պնդում եմ, որ ամենից առաջին և կարևոր բանը, որ ծնողները պետք է ուսուցանեն իրենց երեխաներին այն է, որ նրանք սովորեն իրենք իրենց համար որոշում կայացնել հնարավորինս վաղ տարիքում: Կարողանան ծանրութեթև անել տարբերակները, կարծիք կազմել, սովորեն  պարզել, թե ինչ են սիրում և ինչ չեն սիրում: Ամենից հաճախ տեղի ունեցողն էլ այն է, որ նրանք միայն վերջ են տալիս իրենց երեխաների փոխարեն որոշում կայացնելը միայն այն ժամանակ, երբ նրանք քոլեջ են ընդունվում, որն էլ միայն աշխարհագրական հեռավորության պատճառով է, որը ստիպում են նրանց այդպես վարվել:

Տարբերակները և հավանությունները ոգեշնչման կարիք ունեն: Սրան հետևում է իմ խնդրանքը, որն ուղղված է աղջիկ ունեցող բոլոր ծնողներին:

Ավելի լավ Ճանապարհ

Իմ հավատն է, որ չափահասները պետք է անչափահասներին ցույց տան մասնագիտությունների ամենից հավանական ցանկը, այնպես որ նրանք կարողանան սկսել մտածել, թե որ մասնագիտությունը նրանց հոգեհարազատ կլինի: Դա նշանակում է, որ եթե դուք  iOS-ի ծրագրավորմամբ եք զբաղվում (կամ տեխնիկայի ոլորտում ցանկացած այլ մասնագիտություն), ապա դուք պետք է բացեք Ձեր դուռը և բոլոր հետաքրքրված աղջիկներին առաջարկեք, որ նստեն Ձեզ հետ մեկ օր կամ մեկ շաբաթ: Ցույց տվեք նրանց, թե ինչ է նշանակում <<հավելվածներ ստեղծել>>՝ <<դիմահարդարման>> փոխարեն: 

Ծրագիր ստեղծելը կարող է զվարճալի, գերող, հուզիչ գործողություններով լի լինել, և կարող են շատ տեղեր լինել, որտեղ որ երիտասարդ կինը կարող է իր եզակի հմտությունները ներգրավել:

Հիմանականում երիտասարդ աղջիկներին չեն սովորեցնում, որ նրանք պետք է հետևեն այն ամենին, ինչը որ իրենց դուր է գալիս: Դա տղաների ասպարեզն է: Աղջիկները պետք է հանձնվեն, թույլ գտնվեն, հաճելի լինեն: Ինչպես որ վարվում են վերջին 30 կամ մոտավոր այդքան տարիների՝ Դիսնեի արքայադուստրերից շատերը: Դիսնեում միտքը դա էր, սակայն անկանխամտված կերպով ներկայացվում է, որ գեղեցիկ արքայազների անվերջ առաջարկ կա, որոնց վրա կարելի է հույս դնել: 

Ծնողները չեն գիտակցում, սակայն հենց իրենք հետևում են ավանդական օրինակներին – տղամարդն է ընտանիքի ապրուստի վաստակման պատասխանատուն, իսկ մայրը տնային տնտեսուհին և տունը կարգի բերողն է: Այսօր ընտանիքը կարող է ինքն իրեն ավելի ժամանակակից համերել, եթե մայրիկը կես դրույքով աշխատանք ունի: Այսպես է ամեն տեղ, որտեղ որ նայում եմ, նույնիսկ այսպես էր այն տանը, որտեղ որ ես եմ մեծացել: Չնայած որ մայրս երբեք էլ հասարակություն կամ արդյունավետ աշխատանքի կատարմանը չի վերադարձել: Նա մահացավ քսան տարի առաջ՝ հարբեցողի պիտակով:

Ես հավանաբար հայրիկիս ճանապարհով եմ գնացել, որը տեխնիկ էր՝ կիսով չափ կառուցող ինժեներ: Մայրս սովորել էր, որպեսզի դառնար գովազդների գրաֆիկական նկարիչ, նա նաև խանդավառ երգչուհի էր: Կրտսեր եղբայրս վերջերս է ավարտել իր ուսումը՝ որպես օպերային երգիչ: Զուգադիպությո՞ւն է:

Հիացմունքի Օրինակներ

Երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ են հիացմունքի օրինակներ: Դրանք ծառայում են որպես կյանքի ընտրությունների գաղափարների աղբյուր, որոնք որ հավանական և համոզիչ են: Բայց այնտեղ էլ մենք ունենք մեր մյուս խնդիրը: Ներկայիս հիացմունքի օրինակներից շատերը, որոնց լրատվամիջոցներն են առաջարկում, անորակ երևույթներ են: Հեռուստատեսությունը ողողված է կեղծ շոուներով, որոնք կենտրոնացված են երաժշտական տաղանդի կամ սուպեր մոդելի գործունեության վրա: Հեռուստատեսությունը քայքայում է մեր ապագան: Այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք, շոուներն են, որոնք ներկայացնում են գիտությունը և տեխնոլոգիան որպես ոգեշնչման առարկա հանդիսացող ինչ-որ զիլ բան, ոչ թե որպես կարճատև փառք:

Ես փորձեցի փնտրել ինձ համար հիացմունքի օրինակներ iOS ծրագրավորման մեջ և Twitter-ի իմ հետևորդների օգնությամբ կարողացա կազմել այս ցանկը, սակայն ոչ մի կոնկրետ հաջորդականությամբ: Ես խրախուսում եմ աղջիկներին, որ այլևս չհետևեն Ջասթին Բիբերին, դրա փոխարեն հետևեն այս հիասքանչ անհատներին, որոնք մեծ առաջընթաց են գրանցում տեխնոլոգիայի ասպարեզում: Այս գործն ավելի խոստումնալից է թվում, թույլ տվեք Ձեզ ներկայացնել:  


Natalia Ossipova @nossipova

<<itemisում ինժեներ ծրագրավորող, Հեռախոսի կաղմնակից և ծրագրավորող (հիմնականում iOS), Լեզվի ուղղությամբ ծրագրավորման փորձագետ>>: 

Ինչ-որ բանում ներգրավելու լավագույն ճանապարհը ժամանակ անցկացնելն է այն մարդկանց հետ, որոնք արդեն այդ ոլորտում են գործում: Ընկերացեք iOS ծրագրավորողների հետ:


Andrea Jessup @andreajessup

<<վերապատրաստվող համակարգչային ծրագրավորող (iOS և Ruby Rails-ի վրա…այս շաբաթ); աշխարհագրագետ, ուսանող, OTR լսող; guppy fan>>

andreajessup.com

Շատ մարդիկ տարբեր ուղիներ են ընտրել, որպեսզի մուտք գործեն iOS: Դրա համար ես դպրոց եմ գնում, սակայն ես նաև ինձ վրա եմ աշխատում: 


Natalia Juckyanova @nattylux

<<iPhone ծրագրավորող, երաժիշտ, հացթուխ, imangi-ի համահիմնադիր: Մեր խաղերն են՝ Our games: Harbor Master, Temple Run, Max Adventure, geoSpark, Hippo High Dive, Little Red Sled, Imangi>>:

imangi.com


Evadne Wu @evadne

<<Ինժեներ ծրագրավորող>>

radi.ws


Jane Lee @janeylicious

<<խենթ կին: iOS կոդերի ծրագրավորող. շյուղերով գործող. դաշնակահարուհի. հացթուխ և պաղպաղակ պատրաստող>>:

janeylicious.com


Janine Ohmer @janineanne

<<iOS ծրագրավորող. Կես դրույքով համակարգի ադմին. Portland Cocoaheads խմբի անվախ առաջնորդ. Կին. 3 շների, 4 կատուների Մայրիկ. Ակնհայտ է, որ չափազանց զբաղված է, որպեսզի շատ հրապարակումներ անի>>:

furfly.net


Erica Sadun @ericasadun

<<տարօրինակ աղջիկ և ստեղծագործող>>

tuaw.com


Christine Corbett @corbett_inc

<<Աստղաֆիզիկայի ոլորտում ասպիրանտուրայի ուսանող: Ես հրապարակումներ եմ անում աստղաֆիզիկայի, սարքերի, ձեռնարկության, արտադրողականության, iOS-ի, ֆեմինիզմի, ծրագրավորման, տիեզերքում ճանապարհորդության, համակարգչայի սուպեր գործողություններ կատարելու մասին>>

christinecorbettmoran.com


Leah Culver @leahculver

<<Grove (grove.io)-ի հիմնադիր: Pownce-ի նախկին համահիմնադիր>>:

leahculver.com


Emily Toop @fluffyemily

<<Բջջային հեռախոսի հավելվածներ ստեղծող և ձեռնարկատեր: Ներկա պահին Չիլիում է՝ որպես startupchile-ի մաս՝ իմ նոր ստարտափ tinyearstech-ով>>:

emilytoop.com


Sophia Teutschler @_soaps

<<Ծրագրի Վհուկ: Makes Articles, Magical Weather, Xtrail և ավելի շատ հավելվածներ>>:

sophiestication.com


Anne K. Halsall @annekate

<<Quora-ում Արտադրանքի Նախագծող: NSCoder. Կատվի և սուրճի սիրահար>>:

randomnonsequitur.com


jaimeejaimee @jaimeejaimee

<< blackpixel-ով iOS-ի համար UX ռազմավարություն և նախագիծ: UX-ի և Product-ի Նախկին Գլխավոր Մենեջեր: v.1 -v.2 Zappos_Mobile-ում: Տե՛ս, նաև wwdcgirls>>


Judy Chen @judykitteh

<<Chief Community Officer of Appsterdam. Սան Ֆրանցիսկոյի նախկին բնակիչ, բնության, ուտելիքի, երաժշտության, կատուների սիրահար, Burning Man. Կյանքի ծարավ>>:

appsterdam.rs


Melissa @0xabad1dea

<<NES-ի Ռետրո ծրագրավորող, ստատիկ վերլուծության ոլորտում համակարգչային անվտանգության հետազոտող: Նույնիսկ իմ անուն է հայտնի եղել խորտակման անձնակազմին>>:

0xabad1dea.github.com


manu @codePrincess

<<նա շեղված մասնագետ է, կոդավորմամբ է զբաղվում, macfangirl, vespa, minimal electro, վարդագույն երանգ ունի, եփում է, կարդում, խաղեր խաղում, սարքեր ստեղծում, mmorpg, d&d>>

tngs.tumblr.com


Eliza Block @elizablock

<<շատ լավ է pacman-ից>>


Gina Trapani @ginatrapani

<<Ես անում եմ ThinkUpapp, todotxtapps & Smarterware: Ես այցելում եմ This Week Google-ում: Lifehacker-ի հիմնադրող/նախկին խմբագիր>>:

ginatrapani.org


Justine Pratt @justinepratt

<<Ունի հետևյալ կոչումները՝ Mobile Developer-Trip Boss, Serving Sizer cooking apps, Date Wheel. Marketing/UI designer/graphic նկարիչ՝ գումարած webmaster, հաշվապահ, ռազմագետ, մայրիկ>>:

creativealgorithms.com/blog


gattoclaudia @gattoclaudia

<<Ունի հետևյալ անվանումները՝ Mind Contortionist և Bit Enchantress (iPhone և Վեբ Ծրագրավորող)>>

plus.google.com


Իգական սեռի այս բոլոր ներկայացուցիչներն ապացուցել են, որ կանայք կարող են իրենց տեղը զբաղեցնել արական սեռի կողմից գերիշխվող (եթե ոչ <<հեղեղված>>) iOS ծրագրավորման տիրույթում: Matt Gemmell-ը ևս մեկ iOS ծրագրող/նախագծող է, որը հաճախակի է գրում այս թեմայի շուրջ: Նա կազմել է Կանանց Կոնֆերանսի Խոսնակների տպավորիչ ցանկ և վերջում մի քանի հավելյալ առաջարկություններ ունի: Կնատյացության վերաբերյալ նրա հոդվածը նույնպես հայտնի է ամբողջ աշխարհում:

Վերջ Տվեք Ինքնաարժեզրկմանը

Ես բացահայտել եմ, որ հաճախ կանայք միտված են կիրառել ինքնաարժեզրկման հնարը կամ արհեստականորեն ցածր ինքնավստահություն ցուցաբերել, որպեսզի մյուսների հետ հուզական կապ հաստատեն: <<Եթե ես ավելի փոքր երևամ այն մարդու աչքին, որին մոտենում եմ, նա բարյացակամ կլինի, քանի որ նա ինձանից չի վախենա>>: 

Թվում է, թե նրանք հաճախ սա որպես ռազմավարություն են օգտագործում նույնիսկ նոր ծանոթի նկատմամբ հավասար դիրք գրավելու համար: Միայն թե այս ռազմավարությունը չի գործում այն տղամարդկանց հետ, որոնք հենց իրենք իրենց նախապատրաստել են աննկուն լինել, գիտեն այդ ամենը և ինքնուրույն գլուխ են հանում: <<Բոլորը կամ գիշատիչ են կամ որս, պետք է ուժեղ լինեմ>>:

Պատկերացրեք համակարգչից լավ հասկացող երիտասարդին շփում որոնող ինքնաարժեզրկված աղջկա կողքին: Ո՞վ տեխնոլոգիայում առաջընթաց գրանցելու ավելի շատ հավանականություն ունի: 

Վերոնշյալ կանանց վերաբերյալ խորն ուսումնասիրություն չեմ իրականացրել: Բայց բավականաչափ վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում կարող են իրենց դիրքերն ամրապնդել և բավարար BS-filter են զարգացրել, որպեսզի գործ ունենան արական սեռի հիմարների հետ, որոնք համառորեն չեն ցանկանում կանանց որպես հավասարներ ընդունել: Եվ ավելի հավանական է, որ նրանք ավելի լավ կաշխատեն ծրագրավորման թիմերում սեռով պայմանավորված ավելի լավ ներանձնային հմտությունների շնորհիվ: Հավատացեք ինձ, ես գիտեմ: Երբ տղամարդիկ միասին են աշխատում, <<ես-երը >> բախվում են:

Առաքելությունը, որը Պետք է Դուք Ընդունեք …

Ես որպես մեր առաքելություն եմ ընկալում այն, որ պետք է մեր դռները բաց պահենք ցանկացած աղջկա համար, որը ցանկանում է մի փոքր ծանոթանալ ծրագրի ստեղծմանը: Նրանց փորձեք թեթևակի ստիպել, որ նաև դիտարկեն տեխնոլոգիայի/գիտության ասպարեզում մասնագիտանալու հարցը՝ չհաշված այն ամենին, ինչ նրանք լսում են տանն իրենց ծնողներից: Հնարավորության դեպքում ես նաև միշտ խրախուսում եմ կանանց, որ հասարակության մեջ ցույց տան իրենց, կոնֆերանսների ժամանակ ելույթ ունենան և հպարտանան իրենց հմտություններով և տեսակետով (որը հավանաբար ավելի ամբողջական է, քան մեր՝տղաներիս դեպքում):

<<Փորձելով վերարտադրել բախումը՝ միանգամից այս խենթ ցանկությունն առաջացավ, որ հագնեմ վարդագույն զգեստ և վազվզեմ իմ iPhone-ով, որպեսզի <<ՇՏԿԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ>>  — Janey Lee

Ես սիրով ընդունում եմ, որ վերոնշյալ կանանց ցանկում կան մի քանիսը, որոնցով գրեթե հրապուրվում եմ … քանի որ նրանք վայելում են իմ ամենամեծ հարգանքն ու հիացմունքը և … Ես պայքարում եմ այն խիստ ցանկության դեմ, որը համարյա թե պատճառ էր հանդիսանալու, որ ես այս հոդվածը որպես սիրային բանաստեղծություն  ներկայացնեի iOS ծրագրավորման մեջ ներգրավված կանանց համար: ՊԵՏՔ Է  … ՄՆԱԼ … ՕԲՅԵԿՏԻՎ…

Այսքանն էլ հերիք է՝ տեխնոլոգիայի ոլորտում ավելի շատ աղջիկներ ներգրավելու ճանապարհը սկսվում է ՁԵԶԱՆԻՑ: Ի՞նչ եք ԴՈՒՔ անում, որպեսզի օգնեք այդ հարցում:

source: https://www.cocoanetics.com/2012/06/girls-in-tech-ios-edition/